Ամսական արխիւներ. May 2013

Այս կառավարությունը համարվում է կեղեքող և թալանչի, այն մեր երկրի գաղջ մթնոլորտի առաջին սերմանողներից է

«Հայաստանի էներգետիկ կյանքը կախված է Ռուսաստանից: Եթե ՀՀ իշխանությունները վճռականորեն գործեին, ամեն ինչ այլ կերպ կլիներ», այսօր, մայիսի 21-ին «Ուրբաթ» մամուլի ակումբում րագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ հավելել,- «Էներգետիկ անկախության մասին են խոսում, բայց ոչ մի քայլ չեն անում այդ անկախությունն ապահովելու համար»: Անդրադառնալով գազի հնարավոր թանկացմանը`…

Եթե մահացածները կարող են քվեարկել, ինչու՞ թոշակ չստանան

«Եթե մահացածները կարող են քվեարկել, ինչու՞ թոշակ չստանանա: Եթե այդ մարդկանց կարելի է օգտագործել, որ դուք մնաք իշխանութան գլուխ, ինչու չի կարելի նրանց օգտագործել այլ ուղղությամբ: Այդ պարագայում ինչ է արել Խաչիկյանը»,- Աժ-ում իր ելույթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանը` անդրադառնալով նախօրեին վարչապետի այն հավաստիացումբներին, թե կառավարության բոլոր այն անդամները, ովքեր սխալվում են…

Մեր ժողովրդին մշուշոտ ապագա է սպասվում

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կառավարության ներկայացրած ծրագիրը ծրագիր չի համարում, այլ հռչակագիր, որը չունի ոչ միայն կոնկրետություններ, այլ նաև ձևակերպումները մշուշոտ են ու անորոշ: «Ծրագիրն այդպես էլ չի բացահայտում մեր երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները»,- նշեց պատգամավորը` վստահություն հայտնելով, որ այն կազմվել է երկրի ղեկավարի ելույթից, տարբեր քաղաքական ուժերի արտահայտած մոտեցումներից: Նրա դիտարկմամբ,…

ՀՅԴ կուսակցական խորհրդակցություն` ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ

Մայիսի 19-ին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՅԴ կուսակցական խորհրդակցություն Ստեփանակերտի հյուրանոցում: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՅԴ Արցախի ԿԿ-ն, ԼՂՀ Ազգային Ժողովի խմբակցությունը, ՀՅԴ Արցախի շրջանային կառույցների կոմիտեները, ԼՂՀ-ում դաշնակցական պետական պաշտոնյաները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՅԴ Արցախի կառույցի կազմակերպական կյանքին , շրջանային կառույցների , Ազգային Ժողովի խմբակցության գործունեության , ինչպես նաեւ ԼՂՀ…

Ամերիկայի հայերն ու հույները կոչ են անում Օբամային խիստ կանոններ սահմանել Թուրքիայի հետ առևտրում

Ամերիկայի հայկական և հունական համայնքների առաջնորդները կոչ են անում Սպիտակ տանը խիստ կանոններ հաստատել Թուրքիայի հետ առևտրում: Ինչպես հայտնում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA), համատեղ հայտարարությունը հրապարակվել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի օրերին: Թուրքական կառավարությունը Օբամա-Էրդողան հանդիպմանը նախորդող ամիսներին պնդում էր, որ Թուրքիան պետք է անդամակցի տրանսօվկիանոսյան առևտրին և ներդրումային գործընկերությանը…

Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւնների տարածաշրջանային խորհրդաժողով` Նիդերլանդների Ալկմաար քաղաքում

Հ.Յ.Դ. Եւրոպայի երիտասարդական միութիւնների տարածաշրջանային խորհրդաժողովը այսօր` Մայիսի 17-ին, իր աշխատանքներն սկսեց Նիդերլանդների Ալկմաար քաղաքում։ Խորհրդաժողովին մասնակցում են 42 երիտասարդներ Եւրոպայի 8 երկրներից` Բուլղարիա, Ֆրանսիա, Անգլիա, Գերմանիա, Աւստրիա, Յունաստան, Շուեդիա և Նիդերլանդներ։ Խորհրդաժողովին մասնակցում են Հ.Յ.Դ. Բիւրոյի անդամ ընկեր Մկրտիչ Մկրտչեանը, Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու ընկեր Սարգիս Մկրտչեանը և Հ.Յ.Դ. Եւրոպայի պատասխանատու ընկերներ։ Խորհրդաժողովի…

Թանկացումները սոցիալական բունտի իրական հիմքերն են

Թանկացումների հիմնական պատճառը անվստահությունն է վաղվա օրվա համար, քանի որ մարդիկ օր առաջ ուզում են շահույթներ ունենալ. «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում նշեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Գազի նման թանկացումը տեռոր է սեփական ժողովրդի նկատմամբ: Եթե Ռուսաստանը կարողանում է նման մանիպուլյացիա անել, ուրեմն այս ժողովուրդը իշխանություն չունի: Եթե ռազմավարական գործընկերը ստրկացնում…

Մոսկվայում լույս կտեսնի Ռաֆայիլ Զինուրովի «Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի 2-րդ և 3-րդ հատորները

«Ռուս-հայկական համագործակցության գրադարան» մատենաշարի շրջանակում մոսկովյան «Յունիպրեսս և Կ» հրատարակչությունում շուտով լույս կտեսնեն Ռաֆայիլ Զինուրովի (Զինուր Ուֆայեցի) «Հայաստան. հազարամյակների ուղի» գրքի երկրորդ և երրորդ հատորները: Ռաֆայիլ Զինուրովը Բաշկորտոստանի Ազգային Ժողովի նախագահի տեղակալն է, իրավագիտության դոկտոր: Նա ռուսերենով հրատարակված հին սկզբնաղբյուրների և փաստաթղթերի հիման վրա ուսումնասիրել է Հայաստանի պատմությունը և չափածո կերպով շարադրել այն` հնագույն ժամանակներից…

ԱՄՆ կոնգրեսականները Ցեղասպանությունը ճանաչել պահանջող նոր բանաձեւ են ներկայացրել

Ամերիկացի 4 կոնգրեսականններ՝ Ադամ Շիֆը, Ֆրանկ Փալոնը, Մայքլ Գրիմը եւ Դավիդ Վալադոն Ներկայացուցիչների պալատ են ներկայացրել Հայոց ցեղասպանություն. Ճշմարտություն եւ արդարություն” անվամբ բանաձեւ: Սա, ի դեպ, տեղի է ունեցել այն ժամանակահատվածում, երբ պաշտոնական այցով Միացյալ Նահանգներում է գտնվում Թուրքիայի վարչապետը: ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի Հաղորդմամաբ՝ բանաձեւը կոչ է անում երկրի նախագահին քայլեր ձեռնարկել Հայաստանի եւ…