Ամսական արխիւներ. June 2013

Սիրիահայերի օգնության ամերիկյան հիմնադրամը արդեն 500 հազար դոլար է փոխանցել

Անցյալ տարի ԱՄՆ-ում հիմնադրված Սիրիահայերի օգնության հիմնադրամը (Syrian Armenian Relief Fund) արդեն 500 հազար դոլար է փոխանցել: Կազմակերպիչներին հաջողվել է եւս 100 հազար դոլար հավաքել` երկու շաբաթ առաջ Հոլիվուդում կայացած բարեգործական համերգի ժամանակ, հայտնում է Los Angeles Times-ը: Գումարներն ուղարկվում են Սիրիայի ոչ առեւտրային հայկական կազմակեպությունների դաշինքին, որն օգնություն է բաժանում սննդամթերքի, հագուստի, շինանյութերի տեսքով,…

24 Հայորդիներ Միացան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Շարքերուն

Անցեալ Շաբաթ երեկոյեան, Հայաստանի անկախութեան տարեդարձին առթիւ կազմակերպուած տօնական ճաշկերոյթին իբրեւ նախերգանք, 24 հայորդիներ միացան Հայ Յեղափոխական Դաշնակցութեան շարքերը: ՀՅԴ Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական կոմիտէի դաստիարակչական յանձնախումբին կողմէ Յարութ Մկրտչեան երդման հանդիսաւոր արարողութիւնը բացաւ՝ զեկուցելով, որ 38 հոգի դիմումնագիր լեցուցած էր միանալու ՀՅԴ շարքերուն: Այս խումբէն 26ը գոհացուցիչ կերպով աւարտեցին դաստիարակչական չորսամեայ ծրագիրը եւ 24ը, ահա՛,…

Հաղորդագրութիւն

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէն խոր կսկիծով կը ցաւակցի բանակին եւ բանակի նահատակներուն ընտանիքներուն, ինչպէս նաեւ կոչ կ՛ուղղէ` զօրակցելու բանակին եւ անոր դիրքորոշումներուն ու դերակատարութեան, որպէսզի կարենայ Լիբանանը փրկել զինք թիրախ դարձնող դաւադրութիւններէն եւ անոր զաւակներուն միջեւ սերմանուող սադրանքներէն: ՀՅԴ Կեդրոնական կոմիտէն շեշտեց, որ ներկայ կացութիւնը կը սպառնայ Լիբանանի ապագային, եւ զօրակցութիւն յայտնեց բանակին` երկրին մէջ…

Ծպտյալ և իսլամացած հայերի խնդրի արծարծումը թուրքական մամուլում

Վերջին տարիների ընթացքում նախկինում Թուրքիայում տաբու եղած մի շարք թեմաներ, պայմանավորված Թուրքիայի` Եվրոմիությանն անդամակցելու գործընթացով և հարակից այլ գործոններով, սկսել են արծարծվել և համեմատաբար ազատ քննարկվել թուրքական մամուլում: Նման տաբու թեմաներից մեկն էլ Հայոց ցեղասպանությունից հետո Արևմտյան Հայաստանում և հանրապետական Թուրքիայի այլ շրջաններում մնացած արևմտահայության բեկորների` ծպտյալ և այլադավան հայերի խնդիրն է: Ժամանակակից թուրքական մամուլը…

Թրքալեզու Երկիրները Կը Միաւորուին Հայկական Սփիւռքին Դէմ

Թրքալեզու երկիրներ-ատրպէյճանական սփիւռքի հարցերով զբաղող պետական կոմիտէի նախագահ Նազիմ Իպրահիմով յայտարարած է, որ Ատրպէյճանը, Ղազախստանը եւ Ղրղզստանը պիտի միաւորուին եւ կանգնին Թուրքիոյ կողքին՝ հայկական Սփիւռքին դէմ պայքարելու համար: «Մէկ ազգը չի կրնար երկու խնդիր ունենալ. մեր խնդիրները նոյնն են: Հայկական պնդումներուն հետ կապուած խնդիրները, որոնց դիմաց կանգնած է Թուրքիան, միեւնոյն ժամանակ մեր խնդիրներն են: Ղարաբաղեան…

Պռոշյանում գյուղապետի հինգ թեկնածու է առաջադրվել

Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում հուլիսի 14-ին գյուղապետի արտահերթ ընտրություններ են անցկացվելու: Առաջադրվել է հինգ թեկնածու: Ինքնաառաջադրվել են Պռոշյան համայնքի ղեկավարի տեղակալ, ՀՅԴ անդամ Վովա Սահակյանը, ՀՀԿ անդամ Արթուր Մուրադյանը և անկուսակցականներ՝ «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննություն» ՓԲԸ-ի գլխավոր մասնագետ Ալեքսան Ալեքսանյան, «ԴԵԼԻԿՏ» ՍՊԸ-ի տնօրեն Ցոլակ Գրիգորյանն ու Պռոշյանի գյուղապետարանի կրտսեր մասնագետ Գալուստ Մկրտչյանը: Հիշեցնենք, որ…

Ակնարկ. Հակահայ Բանաձեւի Տապալումը Եւ Հասցէատիրոջ Ինքնաստանձնումը

Նորովի եւ դասական ժխտողական քաղաքականութեան երկու դրսեւորումներ միաժամանակ արձանագրուեցան Պրազիլի եւ Զուիցերիոյ մէջ: Երկու երեւոյթները մտածել կու տան մեր հակառակորդներուն որդեգրած մարտավարական մօտեցումներուն հետ հաշուի նստելու անհրաժեշտութեան մասին: Այս երկու պարագաներուն ալ հայկական կողմը առաւելներ արձանագրած է, այսուհանդերձ նախաձեռնութիւնները կը թուին, որ երկարաշունչ վարքագիծերու մասին կը յուշեն: Պրազիլիոյ մէջ թրքական հարցերու լոպիիստներ, որոնք կը պատկանին…

Պռոշյանի գյուղապետի պաշտոնի համար մինչեւ այս պահն առաջադրվել է չորս թեկնածու

Պռոշյանի գյուղապետի հուլիսի 14-ին նշանակված արտահերթ ընտրություններում մինչեւ այս պահը 4 թեկնածու է առաջադրվել: Նոր թեկնածուները կարող են առաջադրվել մինչեւ վաղը ժամը 18.00-ն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց թիվ 26 ընտրատարածքային հանձնաժողովի նախագահի տեղակալ Գրիգոր Արշակյանը: Առաջադրված թեկնածուների թվում են ՀՅԴ-ական Վովա Սահակյանը, ով գյուղապետի տեղակալն էր, անկուսակցականներ Ալեքսան Ալեքսանյանը, Ցոլակ Գրիգորյանն եւ…

ԱԺ գարնանային նստաշրջան. ամփոփում է ՀՅԴ-ն

Ազգային ժողովի գարնանային նստաշրջանն ըստ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գարնանային նստաշրջանն անցավ հարափոփոխ իրավիճակներով: «Ընդդիմությունը փորձեց լիարժեք օգտագործել կանոնակարգ օրենքով իրեն տրված լիազորությունները: Հիմնական խնդիրը բյուջեի հաշվետվությունն էր, նաև կառավարության ներկայացրած ծրագիրը, որոնց վերաբերյալ մենք՝ որպես ընդդիմություն, հայտնել ենք մեր մտահոգությունները և գնահատականները: Կառավարությունը հետևություններ չի արել։Կառավարությունը չի փոխվում, չնայած այն բանի, որ…

Նոր Հարավային Ուելսի պատգամավորը Թուրքիային կոչ է արել ճանաչել Օսմանյան կայսրության կազմակերպած ցեղասպանությունները

Նոր Հարավային Ուելսի խորհրդարանական Ֆրեդերիկ Նայլը օրենսդիր խորհրդում Թուրքիային կոչ է արել հարգանքով վերաբերվել Ավստրալիայի պատմությանը և ճանաչել Օսմանյան կայսրության կազմակերպած ցեղասպանությունները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի պաշտոնական կայքը, Նայլը ելույթ է ունեցել Oրենսդիր խորհրդում` հարգանքի տուրք մատուցելով «Անզացի» ավստրալացի զինվորների հիշատակին, ովքեր ականատեսն են եղել և օգնություն ցուցաբերել հայերին, հույներին…