Ամսական արխիւներ. June 2013

Ամենավատ բանն է, երբ մարդն իր ապագայի մեջ անորոշություն է տեսնում

Այսօր Ազգային ժողովում կառավարության ներկայացրած «Նվազագույն աշխատավարձի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը» ԱԺ Դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանին հիշեցրեց կառավարությանն արված իրենց նախագիծը, որով առաջարկում էին նվազագույն աշխատավարձը դարձնել 75 հազար դրամ և որը կառավարությունը մերժել էր: «Մարդն անորոշության մեջ չէր հայտնվի, չէր մտածի՝ կարո՞ղ է հանկարծ կառավարությունը բերի 10 տոկոսով, 20 տոկոսով, 50 տոկոսով…

19 Յունիսին, 1920 թուականին, Արամ Երկանեան ահաբեկեց Պաքուի հայութեան 1918ի ջարդերուն պատասխանատու Ֆաթալի Խան-Խոյսկին

Յունիս 19ի այս օրը, 93 տարի առաջ, 1920ի Մայիսին արդէն խորհրդային հանրապետութիւն հռչակուած Ատրպէյճանի մուսաւաթական առաջին կառավարութեան նախագահը՝ Ֆաթալի Խան Խոյսկին ահաբեկուեցաւ Թիֆլիսի Գոլովինսկի փողոցին (այժմ՝ Ռուսթավելլի պողոտայ) վրայ։ Ահաբեկիչը Արամ Երկանեան անունով դաշնակցական երիտասարդ մըն էր, որ իր յանդուգն գործողութեամբ առաջին եւ կարեւոր քայլ մը կը նետէր թուրքեւազերի հայասպան ջարդարարներուն արդար դատաստանի եւ մահապատիժի…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն արձագանքել է համանախագահների հայտարարությանը

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը սկզբունքորեն դեմ է կարգավորման ցանկացած բանաձեւի, որով պահանջում են Հայաստանից եւ Արցախից գնալ որեւէ զիջման: Այս մասին ասվում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի մեկնաբանության մեջ՝ կապված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդների վերջին հայտարարության հետ: Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն իր հայտարարությունը տեղադրել է Facebook-ի իր պաշտոնական էջում: «Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը…

Վերահսկիչ պալատը կառավարությանը մեղադրել է ուղիղ հանցագործության մեջ

ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում, ելույթ ունենալով Վերահսկիչ պալատի՝ 2012 թվականի հաշվետվության քննարկման շրջանակներում, նշեց, որ հստակ խնդիր է դրված՝ ՎՊ-ն մեղադրում է Հայաստանի գործադիր իշխանությանն ուղիղ հանցագործություների մեջ: «Մեղադրանք է սա, իսկ ի՞նչ է ասում կառավարությունը՝ կառավարությունն ասում է՝ այո, ընդունում ենք բացթողումները, բայց հանցագործություն չկա: Չի կարելի, որ հրապարակային…

Կրկնակի Խոցելի

Ամերիկեան արտաքին քաղաքականութեան ամէնէն խոցելի կէտերէն մէկը անոր պատեհապաշտական նկարագիրն է: Սպիտակ տան բնակիչները, գրեթէ առանց բացառութեան, դեմոկրատ ըլլան անոնք թէ հանրապետական, երկիրի անսկզբունք արտաքին քաղաքականութիւնը բացատրելու, բոլորովին հակաժողովրդավարական ու հակաժողովրդական վարքագիծը արդարացնելու համար, դիմած են «Ազգային անվտանգութեան պաշտպանութիւն» վերնագրուած ամենապարփակ (աւելի ճիշդը՝ բացարձակապէս ոչինչ ըսող) արդարացումին: Քարիւղի կամ ընդհանրապէս ուժանիւթի պաշարներ ու փոխադրութեան եւ…

Բացվել է Արթուր Ղարիբյանի անվան լսարան-արվեստանոց

Որքան հայ զավակներ կարող էին արվեստագետ դառնալ, բայց, ճակատագրի բերումով, անմահացան որպես ազատամարտիկ: Գեղարվեստաթատերական ինստիտուտի վերջին կուրսից Արթուր Ղարիբյանը մեկնեց մարտի դաշտ: Այնտեղ էլ, ընկերների հավաստմամբ, նկատում էին արվեստի հանդեպ նրա սերը: 1992 թվականին Մարտակերտի կռիվներում զոհված ազատամարտիկը հետմահու պարգեւատրվել է Հայաստանի մարտական խաչ 2-րդ, Արցախի մարտական խաչ առաջին աստիճանի եւ “Շուշիի ազատագրման համար” մեդալներով:…

Էներգետիկայի նախարարը պատկերացում չունի էներգետիկ համակարգի մասին, լճացել է

«Արմեն Մովսիսյանը որևէ իրական պատկերացում չունի մեր էներգետիկ համակարգի մասին»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանի հայտարարությանը, թե Հայաստանն Իրանից գազ չի ներկրում, որովհետև այն ռուսական գազից թանկ է: «Բայց չէ՞ որ Ա. Մովսիսյանը երկար տարիներ՝ ավելի քան 10 տարի, էներգետիկայի նախարար է եղել: Կարծում եմ,…

Գյուլենական շարժումն Ադրբեջանում. ներկա իրավիճակն ու միտումները

2013թ. հունվարի 21-ին Կազանում Ռուսաստանի Ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի կողմից կազմակերպվել էր կլոր սեղան Ռուսաստանի Դաշնությունում և ԱՊՀ երկրներում նուրջիզմի կամ գյուլենական շարժման տարածման ու ազդեցության վերաբերյալ: Գյուլենական շարժումը բավական ակտիվ է ինչպես Կենտրոնական Ասիայի թյուրքալեզու հանրապետություններում, այնպես էլ ՌԴ մի քանի սուբյեկտներում, հատկապես Թաթարստանում և Բաշկորտոստանում1: ՌԴ իրավապահ մարմինները բավական լուրջ հսկողության տակ են պահում…

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հանդիպում է ունեցել ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանին

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 17-ին, ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են երկու հայկական պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանը եւ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:

Դաշնակցությունը Պռոշյանում կառաջադրի իր թեկնածուն

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը «բացառապես անհիմն մեղադրանք» է համարում դաշնակցականների նկատմամբ Պռոշյանի գյուղապետի արդեն նախկին պաշտոնակատար Արմենուհի Մելիքյանի արած հայտարարությունները: Հիշեցնենք, որ Ա.Մնացականյանը Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի կողմից պաշտոնակատար էր նշանակվել Պռոշյանի գյուղապետ, դաշնակցական Հրաչ Մուրադյանի սպանվելուց հետո: Այդ դեպքից հետո Պռոշյանում լարված մթնոլորտ է տիրում: Լարված են նաև Հ. Մուրադյանի դաշնակցական աջակիցների և…