Ամսական արխիւներ. July 2013

Համբիկ Սասունյանի ներման դիմումը մերժվեց

Կալիֆոռնիայի բանտարկյալների ներման դիմումները քննող հանձնաժողովը այսօր մերժել է Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի ներման դիմումը: Երեք տարի առաջ նման մի դիմում հանձնաժողովը եւս մերժել էր։ Այս տարի հունվարի 1¬ին հեռավոր Միացյալ Նահանգների Սեն Լուիս Օբիսպո բանտում ամանորի հետ մեկտեղ իր 50-ամյակը նշած Հայ Դատի նվիրյալը ծնվել է…

Թուրքիայում տեղի ունեցած դեպքերը` Էրդողանի անկման սկիզբ

Այսօր, հուլիսի 3-ին, Կովկասի ինստիտուտում տեղի ունեցավ բաց հասարակական բանավեճ՝ «Թուրքական ամառը և դրա հետևանքները տարածաշրջանի համար» թեմայով: Բանվեճին մասնակցում էր Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը: Ըստ նրա, Թուրքիայում բռնկված բողոքի ալիքն ուղղված էր հիմնականում Թուրքիայի վարչապետ Էրդողանի դեմ, ով կարողացել է վերջին տասնամյակում մեծ ազդեցություն թողնել…

Այսօր Կալիֆոռնիայում տեղի կունենա Համբիկ Սասունյանի ներման դիմումի քննարկումը

Կալիֆոռնիայի բանտարկյալների ներման դիմումները քննող հանձնաժողովը մեկ ժամից քննության է ընդունելու Լոս Անջելեսում Թուրքիայի գլխավոր հյուպատոս Քեմալ Արըքանի սպանության մեղադրանքով դատապարտված Համբիկ Սասունյանի ներման դիմումը: Երեք տարի առաջ նման մի դիմում հանձնաժողովը մերժել էր։ Այս տարի հունվարի 1-ին հեռավոր Միացյալ Նահանգների Սեն Լուիս Օբիսպո բանտում ամանորի հետ մեկտեղ իր 50 ամյակը նշած Հայ Դատի նվիրյալը…

ՀՅԴ երիտասարդականի մասնակցութիւնը երիտասարդ քաղաքական գործիչների ֆորումին

«Բազմակուսակցական ժողովրդավարութեան Նիդերլանդների ինստիտուտի» հրաւէրով թուականիս Յունիսի 29-30-ին, Վրաստանի Քութայիսի քաղաքում տեղի ունեցաւ երիտասարդ քաղաքական գործիչների ֆորում, որի ընդհանուր բնաբանն էր` Հարաւային Կովկասի Եւրոպական հեռանկարները։ Ֆորումին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի իշխանական և ընդդիմադիր կուսակցութիւնների երիտասարդական միութիւնները։ Ամէն մի երկրից 15 հոգի։ ՀՅԴ Երիտասարդականը ներկայացնում էին Անի Յարութիւնեանը և Արմէն Մխչեանը (Հայաստան)։ Ֆորումի նպատակն…

Գլխիս տակ դաշույն կդնեք, որ էն աշխարհում էլ պայքարեմ

1992թ. այս օրը Արցախի Մյուրիշեն գյուղի մոտակայքում մարտական առաջադրանք կատարելիս դավադիր ականից նահատակվեցին արցախյան պայքարի երեք նվիրյալ կամավորներ՝ Երոն՝ Արմեն Երիցյան, Արայիկը՝ Արա Ավագյանը եւ Շուշիի գումարտակի հրամանատար, Արցախյան պատերազմի հերոս, լեգենդար Վարդան Ստեփանյանը՝ Դուշման Վարդանը: Արցախյան ազատամարտի հերոսներին շատ հաճախ հիշում ենք որպես զենքի մարդ՝ Հայրենիքը թշնամու ձեռքից ազատելու երազանքով: Սակայն, երբ որեւէ առիթով…

Իրանահայերը Ռոհանիից ակնկալիքներ ունեն Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում

Իրանահայ համայնքի հիմնական խնդիրը սոցիալ-տնտեսական բնույթի է, իսկ գերխնդիրը՝ Հայոց ցեղասպանության ճանաչումն ու դատապարտումն է: Այդ մասին հուլիսի 3-ին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Իրանի Իսլամական Հանրապետության խորհրդարանի պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Հայ-համայնքի, ինչպես նաեւ սփյուռքյան բոլոր համայնքների գերխնդիրը շարունակում է մնալ Հայոց ցեղասպանության հարցը եւ ընդհանրապես մեր ազգային պահանջատիրության խնդիրը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց ԻԻՀ խորհրդարանի պատգամավորը:…

Ակնարկ. Հակասութիւններ Եւ Ներքին- Արտաքին Առնչութիւններ

Պաքուի ղեկավարին նորագոյն յոխորտանքներուն անդրադառնալու անհրաժեշտութիւն չէր զգացուեր, եթէ կարեւոր հանգամանք մը վերլուծման փորձ կատարողին համար ինքզինք տիրական ձեւով զգալի չդարձնէր: Ազրպէյճանի նախագահին յոխորտանքները անշուշտ ուղղորդուած էին Մոսկուայի կողմէ նկատառելի ծաւալով կատարուած զինավաճառքին եւ սպառազինութեան նոր ոստումին: Եւ բնական է անշուշտ, որ հայկական դաշտին համար առնուազն մտահոգիչ նկատուէր երեւոյթը կրկնակի իմաստով: Նախ հակառակորդին ռազմականացումին նոր…

Դա կրակոց էր մեր պետականության վրա

Հուլիսի 2-ի երեկոյան Պռոշյանի գյուղապետարանի հարակից հրապարակը մարդաշատ էր: Տեղի «Դրո Կանայան» Կոմիտեի հրավերով այստեղ էին հավաքվել դավադիր գնդակի զոհ դարձած Պռոշյանի գյուղապետ Հրաչ Մուրադյանի մարտական ու կուսակցական ընկերներ, գյուղի հասարակության բազմաթիվ ներկայացուցիչներ՝ մասնակցելու արցախյան պատերազմի հերոսի և հարգված գյուղապետի հիշատակին կազմակերպված մոմավառությանը: Մինչ արարողության մեկնարկը ելույթ ունեցան բժիշկ-ազատամարտիկ Տարոն Տոնոյանը և ՀՀ ԱԺ պատգամավոր…

Դավթաշենում բնակարան ձեռք բերելու համար գրանցվել է 200 սիրիահայ. Դիմումների ընդունումը կշարունակվի

Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում կառուցվելիք շենքում բնակարան ձեռք բերելու համար այս պահին գրանցվել է 200 սիրահայ ընտանիք: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Օգնիր եղբորդ» հիմնադրամի նախագահ Վահան Վարդանյանը: Նախապես հայտարարված էր, որ դիմումների ընդունման վերջնաժամկետը հուլիսի 1-ն էր` երեկ: Սակայն Վարդանյանն ասաց, հաշվի առնելով հանգամանքը, որ դեռևս բազմաթիվ սիրիահայեր դիմում են, ցանկանում գրանցվել նոր կառուցվելիք բազմաբնակարան…

Մոմավառություն` Հրաչ Մուրադյանի հիշատակին

ՀՅԴ մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ այսօր, հուլիս 2-ին ժամը 19-ին ՀՅԴ Պռոշյանի «Դրո Կանայան» կոմիտեությունը Պռոշյան գյուղի գյուղապետարանի առջև կազմակերպում է մոմավառություն նվիրված Հրաչ Մուրադյանի հիշատակին: