Ամսական արխիւներ. July 2013

Ընկերնե՞ր, թե եղբայրներ

Հիշո՞ւմ եք խորհրդային ժամանակների հին անեկդոտը. մի երևանցի (թբիլիսցի, վարշավացի, պրահացի, ռիգացի, նայած թե որտեղ են պատմում) տղա մոտենում է հորը և հարցնում. – Հայրիկ, պատմության ուսուցիչն ասում է, որ ռուսները մեր եղբայրներն են: Իսկ ռուսաց լեզվի ուսուցիչն ասում է, որ նրանք մեր ընկերներն են: Հիմա նրանք մեր ի՞նչն են՝ եղբայրնե՞րը, թե ընկերները: Հայրը մի…

Բագրատունի Ընդունեց Տէյվիտ Ճեֆրին

Հայկական երեսփոխանական պլոքի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի, «Շաղզոյեան» կեդրոնի իր գրասենեակին մէջ ընդունեց ամերիկեան դեսպանատան քաղաքական խորհրդատու Տէյվիտ Ճեֆրին, որուն կ՛ընկերանար դեսպանատան հանրային կապերու պատասխանատու Ֆատի Հաֆեզ: Հանդիպումը առիթ մը եղաւ ընդհանուր արժեւորում մը կատարելու Լիբանանի ներքին անցուդարձերուն եւ շրջանային կացութեան շուրջ: Բագրատունի ամերիկացի դիւանագէտին ներկայացուց ՀՅ Դաշնակցութեան եւ Հայկական երեսփոխանական պլոքի դիրքորոշումը` լիբանանեան թէ…

Ամերիկայի Սենատի հանձնաժողովը ևս կոչ է արել «նախորդ տարիների օգնության չափով» ֆինանսական օժանդակություն հատկացնել ԼՂ-ին

ԱՄՆ-ի Սենատի (օրենսդիր մարմնի՝ Կոնգրեսի վերին պալատն է) արտաքին հատկացումների հանձնաժողովը երեկ ձայների 23 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընդունել է 2014թ. ֆինանսական տարվա Արտաքին հատկացումների մասին օրինագծի սեփական տարբերակը, որում կոչ է արվում օգնություն տրամադրել նաև Լեռնային Ղարաբաղին: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (Armenian National Committee of America) մամուլի ծառայությունը, օրինագծին կից հաշվետվությունում…

Խմբագրականներ՝ Լիզպոնի գործողութեան 30-ամեակին առիթով

Լիզպոնի Նահատակներու 30-Ամեակ.- Վէրքերով Եւ … Վեհութեամբ Լի Սլաքն ու անոր ետին կանգնող ժամացոյցը մոռացութեան կը մատնեն մարդ, նիւթ, դէպք, յիշողութիւն:…Սակայն կան դէպքեր, անցուդարձեր, պատահարներ որոնքկառչած կը մնան մարդ էակին` յիշողութեան մէջ, այնքան մը որ, այդ միեւնոյն անխնայ սլաքները, որքան յառաջանան, այդչափ կը շարունակուին անխախտ մնալ, իրկարգին մոռացութեան մատնուելու վտանգին տակ գտնուող` յիշողութիւն կոչեցեալ բնագաւառէն…

Ցեղասպանութեան Զոհերու Ժառանգորդներու Փաստաբանները Վերջ Կու Տան Իրենց Տարակարծութեանց

ԿԼԵՆՏԷՅԼ.- Վարդգէս Եղիայեանի, «Քապաթեք Պրաուն Քելնըր», ինչպէս նաեւ «Կիրակոս եւ Կիրակոս» իրաւաբանական գրասենեակները միացեալ հաղորդագրութեամբ կը տեղեկացնեն, թէ որոշած են վերջ տալ «Աքսա» ապահովագրական ընկերութեան դէմ Հայկական Ցեղասպանութեան զոհերու ժառանգորդներուն համար բացուած դատին գծով իրենց միջեւ ծագած անհամաձայնութեան, որուն շնորհիւ՝ «Կիրակոս եւ Կիրակոս» իրաւաբանական գրասենեակը որոշած է ետ քաշել Վարդգէս Եղիայեանի, Ռիթա Մահտեսեանի եւ շարք…

Որքան շատ են ճնշում Դաշնակցությանը, այնքան ավելի ենք ամրանում

Հարցազրույց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ -Ըստ parliamentmonitoring.am կայքի տվյալների` խորհրդարանի ամենաշատ «ձեռնպահ» քվեարկած պատգամավորների տասնյակում 5-ը դաշնակցական են. ոչ «դեմ», ոչ «կողմ» կեցվածքը խմբակցության կեցվածքն է ընդհանրապե՞ս: -Մենք ձեռնպահ քվեարկում ենք այն դեպքում, երբ տվյալ օրենքի բացասական ու դրական հետևանքները միմյանց հավասարակշռում են, ու չենք ուզում չտեսնելու տալ այդ դրականը: Մենք ելույթներով էլ…

Դաշնակցությունն իր ուսերին մեծ առաքելություն է կրում

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը հուլիսի 25-ին ընդունել է Հայ մարմնակրթական ընդհանուր միության (Հ.Մ.Ը.Մ.) կենտրոնական վարչության անդամներին, ովքեր Հայաստան են ժամանել Հ.Մ.Ը.Մ. 9-րդ մարզախաղերի անցկացման առիթով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ողջունելով հյուրերին և կարևորելով կառույցի դերը հայապահպանության գործում` վարչապետը նշել է, որ միշտ հաճելի է հանդիպել Հայ մարմնակրթական ընդհանուր միության երիտասարդներին: «Համոզված ենք, որ հայրենասիրական դաստիարակության ոգին…

Ամերիկայի Կոնգրեսի Արտաքին հատկացումների հանձնաժողովը պահպանել է ԼՂ-ին տրամադրվող օգնության չափը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ընդհանուր հանձնաժողովը 2014 ֆինասական տարվա համար հորդորել է շարունակել օգնության տրամադրումը Լեռնային Ղարաբաղին: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի ֆեյսբուքյան էջից, Հայաստանին հատկացվելիք օգնության կոնկրետ չափը ԱՄՆ արտաքին հատկացումների նախագծում նշված չէ: ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համփարյանը ողջունել է որոշումը՝ հայտարարելով, որ իրենք բավարարված են, որ…

Բողոքի ցույց՝ կառավարության շենքի դիմաց

Այսօր կառավարության շենքի առաջ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել: Նրանց միացել են տասնյակ քաղաքացիներ, որոնք նյարդայնացած տրանսպորտի ուղեվարձի թանկացումից՝ կառավարությանն ամոթանք էին տալիս: «Տարոն Մարգարյանի պաշտոնն ընտրովի է, ուրեմն նա պարտավոր է ընտրողներին հաշվետվություն տալ նման որոշումներ կայացնելուց առաջ: Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել թանկացման որոշումը կայացնող պաշտոնյաներին»,- բարձրախոսով հայտարարում էին ակցիայի մասնակիցները:…

Երիտասարդական Ոսպնեակ. Խանասորայ Դաշտի Կարկուտին Կարօտով (25 Յուլիս, 1897)

Կարկուտ տեղաց Խանասորայ դաշտումը, Ֆետայիներ Դաշնակցական, վրէժ առան հովտումը…. Մի ժամուայ մէջ Մազրիկ ցեղը ջնջուեցաւ, Խանասորայ Կանաչ դաշտը կարմիր արեամբ ներկուեցաւ: Հայեր յիշէք նուիրական այս օրը, Յուլիս ամսոյ քսան հինգին Կատարեցէք մեր տօնը: Այս պարագային խօսքը կը վերաբերի ամրան տօթակէզ եղանակի կարկուտին, որ այլապէս բնութենական իր գեղեցկութեան առընթեր, պատուհաս էր դարձած վայրագ ու քիւրտ ցեղախումբի…