Ամսական արխիւներ. October 2013

ՀՅԴ ներկայացուցիչը Նիւ Եորքում մասնակցեց Ընկերվար Միջազգայնականի նախագահութեան նիստին

ԵՐԵՒԱՆ (ՀՅԴ մամլոյ դիւան, 2013թ. հոկտեմբերի 1) – Սեպտեմբերի 26-ին, ՄԱԿ-ի Նիւ Եորքի կենտրոնատեղիում, գումարուեց Ընկերվար Միջազգայնականի նախագահութեան նիստը, որը վարում էր կազմակերպութեան նախագահ, Յունաստանի ՓԱՍՈՔ կուսակցութեան նախկին ղեկավար եւ երկրի նախկին վարչապետ Ճորճ (Եորղոս) Փափանդրէուն։ Ներկայ էր նաեւ կազմակերպութեան գլխաւոր քարտուղար Լուիս Այալան։ Ժողովի գլխաւոր թեմաներն էին աշխարհում նոր ժողովրդա¬վարութիւնների համար պայքարներում զարգացումները (ինչպէս՝…

Ցմահ ազատազրկվածների մեջ կան մարդիկ, որոնք արժանի են մարդասիրական մոտեցման

«Չի կարող չորս տարվա մեջ երեք անգամ համաներման ակտ իրականացվի, բայց քրեակատարողական հիմնարկները մնան այդքան ծանրաբեռնված: Սա նշանակում է, որ մենք կա՛մ քրեածին ազգ ենք, ինչի հետ ես համաձայն չեմ, կամ պարտավոր ենք լուրջ վերանայումներ իրականացնել քրեական արդարադատության համակարգում»,- ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը: Նշենք, որ Ազգային Ժողովն այսօր շարունակեց քննարկել…

Ակնարկ. Արեւմտաեւրոպայի Ճամբուն Ընտրանքը

Քաղաքական այն տեսաբանութիւնը, որ Հայաստանի եւրոպական համարկման ճանապարհը կ՛ուզէ բացառապէս տեսնել ուղղակի արեւմտաեւրոպական քաղաքներ տանող, կը թուի, որ գործնականութեան բաղադրիչներ կը պարունակէ: Այս տեսութիւնը կը հիմնաւորուի, երբ նկատի ունենանք Հայաստանի եւ ֆրանսայի հանրապետութիւններու միջնախագահական հանդիպումին վերաբերող լրատուութիւններու յատկապէս Հայաստան – Եւրոպական Միութիւն համագործակցութեան յատկացուած բաժինը: «Զրուցակիցները մանրամասնօրէն քննարկել են նաեւ Հայաստան – Եւրոպական Միութիւն փոխգործակցութեան…

Դիտարկումներ հայ, ադրբեջանական և թուրքական վերջին զարգացումների վերաբերյալ

Խորհրդածություններ վերջին ուշագրավ լուրերի վերաբերյալ. — Անցյալ շաբաթ CNN հեռուստաալիքի եթերում ամերիկահայ հայտնի փաստաբան Մարկ Կիրակոսը կշտամբեց Միացյալ Նահանգներին` Հայոց ցեղասպանության հարցում նրա երկակի ստանդարտների համար: Երբ հաղորդավարներ Քրիստիան Ամանպուրը և Անդերսոն Քուպերը քննադատում էին Իրանի կողմից հրեական Հոլոքոստի ժխտումը, Կիրակոսը նրանց հիշեցրեց նախագահ Օբամայի դրժած խոստման մասին` ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: «Այդ տարածաշրջանում մեր ամենամեծ…

Արցախի փոխվարչապետն այցելել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Արաբական Միացյալ Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբիից հետո, ՀՀ Անկախության 22-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր երեկո է տեղի ունեցել նաեւ Շարժայում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու «Պիեռ Քեոսեյան» սրահում ՀՀ պետական օրհներգին հաջորդել է Դուբայի եւ Հյուսիսային Էմիրությունների ազգային իշխանությունների ատենապետ Արա Քեոսեյանի բացման խոսքը: ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Գեղամ Ղարիբջանյանն իր ելույթում անդրադարձել…

Ղարաբաղեան շարժման 25ամեակին նուիրուած միջազգային խորհրդաժողով Արցախի մէջ

ԼՂՀ պատկան պետական յանձնաժողովի եւ Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի կազմակերպութեամբ Հոկտեմբեր 4-5-ին, Արցախի մէջ տեղի պիտի ունենայ միջազգային խորհրդաժողով, նուիրուած Ղարաբաղեան շարժման 25ամեակին: Խորհրդաժողովի կազմակերպման իրենց ներդրումը բերած են նաեւ Հայաստանի քաղաքական գիտութեանց միութիւնը եւ Պելճիքայի Լուվենի համալսարանը: Ինչպէս կը տեղեկացնէ խորհըրդաժողովի համակազմակերպող Եւրոպայի Հայ Դատի գրասենեակի նախագահ Գասպար Կարապետեանը՝ քաղաքական էական նշանակութիւն ունեցող այս…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայ-ամերիկյան տնտեսական կապերի զարգացմանը նվիրված կլոր-սեղան քննարկում է հրավիրել

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի ամենամյա հանդիպմանն ընդառաջ` Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նախօրեին հրավիրել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նվիրված կլոր-սեղան քննարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հանդիպումը եղել է բազմակողմանի և կառուցողական մտքերի փոխանակում` Հայաստանի, Արցախի և ամերիկահայ համայնքի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում բազմաբնույթ փորձ ունեցող շահագրգիռ կողմերի միջև: «Մեզ համար հաճելի…