Ամսական արխիւներ. November 2013

«Բարեկամի» նախապայմանները «պոտենցիալ բարեկամին»

Բոլոր նախադրյալները հուշում են, որ Անկարան շարունակում է իմիտացիոն գործողություններով շղարշել հայ-թուրքական հարաբերությունները իբրեւ թե նոր մեկնարկ ապահովելու քաղաքականության կիրառումը։ Իրականում, Անկարայի նախապայմանային քաղաքականությունից ոչինչ չի փոխվել։ Նախ մեջբերենք թուրք թիւ մեկ դիւանագետի ծխածածկույթ առաջացնելու միտումով կատարված վաշինգտոնյան հայտարարությունը։ «Գործընթացը դեռ շարունակվում է, և (հայ-թուրքական) արձանագրությունները գտնվում են խորհրդարանում: Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն ունի երեք ասպեկտ:…

Ընդդեմ կուտակային կենսաթոշակի

Անցած շաբաթ շարունակվեցին կուտակային պարտադիր կենսաթոշակային համակարգի դեմ բողոքի ակցիաները: Չնայած այդ ակցիաները կազմակերպվում են քաղաքացիական նախաձեռնությունների, անհատների կողմից, սակայն դրանց աջակցում են նաև խորհրդարանի ոչ իշխանական ուժերը, որոնք էլ նախաձեռնել էին այդ հարցով արտահերթ նստաշրջանը: Այդ ուժերի թվում է Հայ Յեղափոխական Դաշնակցությունը (ՀՅԴ): Ռ-Էվոլյուցիա հաղորդաշարի հյուրն է ՀՅԴ ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:

ԱՄՆ-ն ու Հայաստանն ընթանում են դեպի ավելի հասուն հարաբերություններ

Ամերիկայում Հայ դատի գրասենյակը ողջունում է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ տնտեսական երկխոսության տեղափոխումը «դոնոր-ստացող» հարթությունից պրակտիկ գործողությունների հարթություն, որոնք ուղղված են երկկողմանի առեւտրին ու ներդրումային գործընկերությանը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել են Ամերիկայում Հայ դատի գրասենյակից՝ մեկնաբանելով տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի արդյունքները: «Մենք ողջունում ենք այդ հանդիպումը, որը հայ-ամերիկյան տնտեսական հարաբերությունների պատմության մեջ…

Վերականգնումի Ծրագիր

Հայաստանի տնտեսութիւնը քանդուա՞ծ է, քայքաուա՞ծ է: Տնտեսագիտական կամ քաղաքական գնահատումներով՝ հաւանաբար նման եզրակացութիւն մը վիճելի կրնայ ըլլալ: Այսուհանդերձ, տնտեսական վերականգնման սեփական ծրագիրի մը անհրաժեշտութեան դէմ կրնա՞յ ոեւէ մէկը հակաճառել: Հայաստանէն արտագաղթի գլխաւոր պատճառներէն մէկը՝ անարդարութեան, կաշառակերութեան, իշխանութեանց կամայականութեանց ստեղծած հոգեբանական ծանր մթնոլորտին կողքին՝ անգործութեան բարձր ցուցանիշն է: Նաեւ՝ գործ ունեցողներու ցած աշխատավարձը: Ամէն անգամ, երբ…

ՄԱԿի Ընդհանուր Ժողովը Պիտի Քննէ «Ատրպէյճանի Գրաւեալ Հողերուն» Հարցը

ՊԱՔՈՒ.- Ատրպէյճանական «Էյ.Փի.Էյ.» լրատու գործակալութիւնը կը հաղորդէ, թէ ՄԱԿի Ընդհանուր ժողովի Դեկտեմբեր 16ի օրակարգին վրայ կարելի եղած է դնել «Ատրպէյճանի գրաւեալ հողերուն վրայ կացութիւնը» խորագիրով բանաձեւի մը նախագիծին քննարկումը: Այս բանաձեւի նախագիծին քննարկումը արդէն իսկ քանի մը առիթներով յետաձգուած է ՄԱԿի 68րդ Ընդհանուր ժողովին ընթացքին: asbarez.com 22/11/2013

ՀՅԴ 123-Ամեակի Տօնակատարութիւնը՝ Թեհրանում

123-ամեայ, բայց եւ երիտասարդական աւիւնով տոգորւած Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը տօնեց իր հիմնադրման ամեակը: Նոյեմբերի 21-ին Հ. Մ. «Արարատ» կազմակերպութեան «Կոմիտաս» սրահը առլեցուն էր հարիւրաւոր հանդիսականներով, որոնք չնայած յորդառատ անձրեւին՝ ի մի էին եկել՝ նշելու հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի ռահվիրայի տօնը: Միջոցառումը մեկնարկեց «Մշակ բանւոր» օրհներգով: Կազմակերպիչ յանձնախմբի անունից բացման խօսք ասաց Մելան Սեֆեանը: Միջոցառման…

Գրեթե երեք դար հայ քաղաքագիտական միտքը զբաղված է ռուսներին իրենց ազգային շահերը պարզաբանելով

Գրեթե երեք դար հայ քաղաքագիտական միտքն զբաղված է ռուսներին իրենց ազգային շահերը պարզաբանելով, ԱրմԻնֆոյի թղթակցին հայտարարել է ԱԺ պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանը` օրերս անցկացված միջազգային խորհդաժողովի կուլուրաներում: Պատգամավորի ասելով, եկել է ժամանակը, որպեսզի դադարեն դրանով զբաղվել և կենտրոնանան ազգային գերակայությունների մշակման վրա` սեփական շահեիր հիման վրա, : Քաղաքագետի կարծիքով, Ռուսաստանը վիթխարի երկիր է`…

Մաքսային միությունը չի կարող Ղարաբաղի հարց լուծել

Տարածաշրջանի համար տարին ընտրական էր, ինչը քաղաքական վերադասավորումների պատճառ հանդիսացավ: Ներկայումս ինչ իրավիճակ է Անդրկովկասում, ինչքանով են նոր քաղաքական զարգացումները պայմանավորված Մաքսային միությանն անդամակցելու Հայաստանի որոշման հետ և ինչ պետք է սպասել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցից: Այս և այլ հարցերի վերաբերյալ «Կարևորի մասին» հաղորդման շրջանակներում ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի…

Վահան Հովհաննիսյանի դեսպան նշանակվելու կապակցությամբ խնդիրներ չկան

Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի` Գերմանիայում դեսպան նշանակելու հետ կապված խնդիրների եւ ձգձգման մասին խոսակցություններն ու մամուլում տպագրվող հոդվածներն իրականությանը չեն համապատասխանում: Դա նորմալ գործընթաց է եւ շատ հաճախ են նման հարցերի շուրջ քննարկումները ձգվում: Գերմանիայի դեսպանատան շենքի վերաբացման կապակցությամբ լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Հայաստանում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելը`…

ՀՅԴ ՀԵՄ-ի ֆլեշմոբը

Այսօր ՀՅԴ ՀԵՄ-ը կազմակերպել էր ֆլեշմոբ՝նվիրված Վուդրո Վիլսոնի՝1920թ. նոյեմբերի 22-ին Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանի վերաբերյալ Իրավարար վճռի (Arbitral Award) կայացմանը: Ֆլեշմոբի նպատակը եղել է Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինայում տեսնել Վիլսոնի Իրավարար վճռի իրականացման պահանջը՝ վճռի տակ ստորագրած 20 երկրներից, հատկապես Թուրքիայից և ԱՄՆ-ից: Հայաստանը, հանդիսանալով ՄԱԿ-ի անդամ երկիր, ՄԱԿ-ի միջազգային դատարանի միջոցով, համաձայն կանոնադրության…