Ամսական արխիւներ. February 2014

«Հայրենիք»ի խմբագրական. Արցախեան հիմնահարցի աղաւաղում Հարաւային Տոքոթայի Մէջ

Փետրուարը կը նկատուի Ատրպէյճանի քարոզչական մեքենայի եւ լոպիինկի ամենաբեղուն ամիսը: Այս մէկը, յստակօրէն նշմարելի է վերջերս, յատկապէս երբ այդ նոյն ամսուան աւարտին կը նշուի Խոճալուի դէպքերու տարելիցը: Պարզումեկին սխալ վերլուծումներով, նաեւ դէպքերու աղաւաղուած եւ սուտ ու փոյթ եզրակացութիւններով կը ներկայացուի ու կը մեկնաբանուի պատահածը…ջարդարար նկատելով հայը, իսկ ջարդուող` ազերին: Զարմանալի բեմագրութիւն…կամ իր հողին վրայ պայքարած…

«Նաիրիտ»-ի Հարցով հանձնաժողով չի ստեղծվի

Երեկ ԱԺ-ն 44 կողմ 55 դեմ եւ 1 ձեռնպահ քվեարկությամբ մերժեց Նաիրիտ գործարանի խնդիրներն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու ՀՅԴ խմբակցության նախաձեռնությունը: Քվեարկությունից առաջ ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը 20 րոպե ընդմիջում խնդրեց, սակայն դա էլ չփրկեց իրավիճակը: ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը հայտարարեց, որ իրենք դեմ են քվեարկում նախաձեռնությանը: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց ԱԺ…

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը ԱԺ-ում կրկին բարձրացրեց գազի գինը

Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում ԼՂՀ ԱԺ Դաշնակցություն խմբակցությունը եւս մեկ անգամ բարձրացրեց գազալցակայաններում գազի գնի հարցը: ԱԺ դաշնակցական պատգամավոր Կամո Բարսեղյանը կառավարությանը հիշեցրեց, որ մի քանի անգամ հարցը բարձրացվել է խմբակցության կողմից, սակայն առ այսօր որեւէ էական քայլեր չի ձեռնարկվել: Եվ հարց է ուղղել կառավարությանը, թե ինչ աշխատաքներ են տարվում այդ ուղղությամբ: Արտադրական…

ԼՂՀ ԱԺ խմբակցությունները դատապարտում են 1988թ. Սումգայիթի ցեղասպանությունը

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների եւ պատգամավորական խմբի հ ա յ տ ա ր ա ր ու թ յ ու ն ը Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերի 26-րդ տարելիցի առթիվ 1988թ. փետրվարի 20-ին ԼՂԻՄ մարզխորհրդի արտահերթ նստաշրջանը, արձագանքելով արցախահայության գերակշիռ մեծամասնության ձգտումներին եւ առաջնորդվելով Խորհրդային Միության սահմանադրությամբ, ընդունեց որոշում՝ ինքնավար մարզը Ադրբեջանական ԽՍՀ կազմից…

Այցելություն Յոհաննես Լեփսիուսի տուն թանգարան

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Վահան Հովհաննեսյանը երկուշաբթի` փետրվարի 24 -ին այցելել է Պոտսդամ քաղաքում գտնվող Յոհաննես Լեփսիուսի տուն թանգարանը, որտեղ տեղադրված է նաև նրա անվան հասարակական և գիտական հաստատությունը, որը հանդիսանում է Գերմանիայում Հայոց ցեղասպանության ուսումնասիրության և միջազգային ճանաչման համար պայքարող կարևոր հաստատություն: ՀՀ Դեսպանը հանդիպել է հաստատության ղեկավարության հետ: Քննարկվել են համատեղ միջոցառումների ծրագրեր:

Մինչև վերջ պաշտպանելու ենք «Նաիրիտ»-ի աշխատողների շահերը

Ակնհայտ է, որ «Նաիրիտ»-ի հետ կապված «մութ» բառը չասեմ, բայց բազմաթիվ պատմություններ կան, վարկերի, պարտքերի ու օֆշորային ընկերությունների հետ կապված, ուստի շատ հարցեր սպասում են իրենց պատասխաններին: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը՝ խոսելով «Նաիրիտ»-ի գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ Դաշնակցություն խմբակցության նախաձեռնության և ՀՀԿ խմբակցության «դեմ» քվեարկության…

Հարավային Դակոտան մերժել է Ադրբեջանի հովանավորած հակահայկական բանաձևը

ԱՄՆ Հարավային Դակոտայի Ներկայացուցիչների պալատը մերժել է ադրբեջանցի լոբբիստների ներկայացրած հակահայկական HCR 1020 բանաձևը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Կոնգրեսի աղբյուրները Հայ դատի ԱՄՆ Արևելյան շրջանի հանձնախմբին հայտնել են, որ ընդլայնված քննարկումներից հետո բանաձևը ներկայացրած կոնգրեսական Լանս Ռասելը ստիպված է եղել պաշտոնապես ետ վերցնել այն: «Ցավալի է, որ բանաձևն այսքան հեռուն է գնացել, բայց լուսավոր կողմն…

Սումկայիթի Եղեռնագործութեան Զոհերու Յիշատակի Հաւաքին Շահան Գանտահարեանի Արտասանած Խօսքը

26 տարի առաջ, 1988 թ. փետրվարի 26-ին, տեղի ունեցան Սումգայիթի ջարդերը Սումկայիթեան եղեռնագործութիւնը Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի աշխատանքային ծրագիրներուն մէջ ներառելը քաղաքական որոշ տրամաբանութիւն ունի անշուշտ: Պատմականօրէն իրարմէ բաւական հեռու թուականներ են այն, ինչ որ պատահեցաւ շուրջ դար մը առաջ, եւ այն, ինչ որ իբրեւ մանրապատկեր կրկնուեցաւ շուրջ քսան տարի առաջ միայն: Ժամանակները տարբեր են, միջավայրերը…

ՀՅԴ Կեդրոնական Կոմիտէն Ընդունեց Փոփոխութիւն Եւ Բարեկարգում Համախմբումի Նախարարները

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ընկերներ Յակոբ Խաչերեան, Սեպուհ Յովնանեան, Աւետիս Կիտանեան եւ ուժանիւթի ու ջուրերու հարցերու նախարար Արթիւր Նազարեան երէկ «Շաղզոյեան» կեդրոնին մէջ ընդունեցին Փոփոխութիւն եւ բարեկարգում համախմբումի նախարարները` Ժըպրան Պասիլը, Ռոնի Արայժին եւ Էլիաս Պու Սաապը: Հանդիպումին ընթացքին Կեդրոնական կոմիտէն շնորհաւորեց նախարարները նոր կառավարութեան կազմութեան առիթով: Քննարկուեցան նաեւ լիբանանեան իրադարձութիւնները: aztagdaily.com

«Ազատ Օր»ի Խմբագրական. «Ազատ Օր» 70 տարեկան

Առաջին հերթին մաղթանքներու օրեր կրնան ըլլալ յոբելենական տարեդարձներու թուականները, բայց մանաւանդ մամլոյ դաշտէն ներս իւրաքանչիւր տարեթիւ որ կþաւելնայ օրաթերթի մը երկար ճանապարհին վրայ, յաղթանակ մը կը նշանաւորէ։ Յաղթանակ, որ կը պատկանի բոլորին անխտիր՝ թերթի ընթերցողներուն, բաժանորդներուն, վարչական պատասխանատուներուն, աշխատակազմին, նուիրատուներուն եւ բարեկամներու այն լայն շրջանակին, որ թիկունք կը կանգնի հայ մամուլին։ Այսօր կը նշենք յունահայ…