Ամսական արխիւներ. March 2014

Վերջին տեղեկությունները Լաթաքիայից

Karabakh-life.am-ը , քիչ առաջ , զրուցել է Լաթաքիայում՝ շտապ օգնության և վերականգնման Քեսաբի գործադիր մարմնի անդամ Կարո Մանճիկյանի հետ: -Ինչ տեղեկություններ կան այս պահի դրությամբ Քեսաբից – ՈՒղիղ կապ չունենք Քեսաբի հետ, որովհետև չի գործում հաղորդակցման ոչ մի միջոց: Բայց տեղյակ ենք, որ մեր տները թալանված են, թուրքերը բեռնատար մեքենաներով են կրում քեսաբահայերի ունեցվածը և…

Հայ դատի հանձնախումբը ԱՄՆ պետդեպից հստակ գործողություններ է ակնկալում Քեսաբում Թուրքիայի մեղսակցությունը կանխելու առոջմով

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը ողջունում է ԱՄՆ պետքարտուղարության նախնական հայտարարությունը Քեսաբում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր մտահոգությունների մասին և անհամբերությամբ սպասում է, որ պետքարտուղարության հետ վերջին խորհրդակցությունների ընթացքում հնչած խոսքերը կվերածվեն կոնկրետ գործողությունների ի պաշտպանություն Քեսաբի, Հալեպի և ողջ Սիրիայի քրիստոնյաների, հայերի և վտանգի տակ գտնվող մյուս փոքրամասնությունների: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Հայ…

Քեսապէն Տեղահանուած Հայորդիներուն Ի Նպաստ Զօրակցութեան Ցոյց

ԼՈՍ ԱՆՃԵԼԸՍ.- Ուրբաթ 28 Մարտին, կէսօրէ ետք ժամը 2ին, հարիւրաւոր հայորդիներ, ընդառաջելով Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան եւ Քեսապի հայրենակցական միոըճթան հրաւէրին, զօրակցութեան ցոյց կատարեցին Լոս Անճելըսի մէջ թրքական հիւպատոսարանին առջեւ: Ցուցարարները թրքական իշխանութեանց կողմէ հովանաւորուած Քեսապի վրայ յարձակումները դատապարտող լօզունգներով ու պաստառներով երկու ժամ քալեցին թրքական հիւպատոսարանին առջեւ: Ցոյցի աըարտին, մասնակիցներուն իրենց պատգամը փոխանցեցին Լոս Անճելըսի…

Հայ դատի Ավստրիայի հանձնախումբը դատապարտել է Թուրքիայի մասնակցությունը Քեսաբի բռնություններին

Հայոց Մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախաշեմին Թուրքիան շարունակում է իր հակահայ քաղաքականությունը, որի զոհն է այս անգամ դարձել Սիրիայի հայկական Քեսաբ գյուղաքաղաքը: Հայ դատի Ավստրիայի հանձնախումբը դատապարտում է Թուրքիայի ոճրագործությունները և անպատիժ մնալը և համախմբան կոչ անում համայն հայությանը` պաշտպանելու պապենական հողը և ազգային բարձր արժեքները: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նշել է Հայ դատի Ավստրիայի…

ԱՄՆ օրենսդիրները դատապարտել են հարձակումները պատմական Քեսաբ քաղաքի վրա

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենեդեսը, Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնեն և Մայքլ Գրիմը, կոնգրեսականներ Դևիդ Վալադաոն, Ադամ Շիֆը, Բրեդ Շերմանը, Ջիմ Կոստան և Ջեյմս ՄքԳավերնը դատապարտել են վերջերին հարձակումները Սիրիայում հայկական պատմական քաղաք Քեսաբի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` օրենսդիրները կոչ են արել ԱՄՆ պետքարտուղարությանը հետաքննել այդ հարձակումները և անմիջապես քայլեր ձեռնարկել…

Կայացել է ՀՅԴ Ստեփանակերտի կառույցի ներկայացուցչական ժողովը

Այսօր` մարտի 29-ին, Ստեփանակերտի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեության հերթական 35-րդ Ներկայացուցչական ժողովը: Ժողովը ամփոփել է շրջանավարտ կոմիտեի մեկամյա գործունեությունը, ուղենշել առաջիկա մեկամյա տարեկան գործունեության առանցքը, տարվող քաղաքական կուրսը: Ներկայացուցչական Ժողովը քննարկել է շրջանի ներկազմակերպական, քաղաքական տարաբնույթ հարցեր: Ժողովը ընտրել է նոր կոմիտե: ՀՅԴ Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեի…

Թուրքական եւ ադրբեջանական լոբբինգը միջոցներ չի խնայում հակահայ քարոզչություն իրականացնելու համար

Հարցազրույց ՀՅԴ Հայ Դատի Փարիզի գրասենյակի պատասխանատու Հրաչ Վարժապետյանի հետ -Ինչպիսի՞ գործունեություն է ծավալում թուրքական եւ ադրբեջանական լոբբինգը Ֆրանսիայում: – Նախ` մի բան հստակ է, որ թուրքական եւ ադրբեջանական լոբբինգը հակահայ քարոզչության իրենց աշխատանքներն իրականացնում են միասին, նույն ուղեգիծն ու մտածողությունն ունեն: Ֆրանսիայում իրենց նպատակները երկուսն են. թուրքական լոբբիստներինը Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքի խափանումն…

Ավստրալացի խորհրդարանականը կոչ է արել պաշտպանել քեսաբահայերի իրավունքները

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ ավստրալացի խորհրդարանական Ջոնաթան Օ’Դին Նոր Հարավային Ուելսի խորհրդարանում բարձրաձայնել է քեսաբահայության խնդիրների մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայ Դատի կենտրոնական խորհդից, խորհրդարանականը նշել է, որ Դեվիդսոն նահանգի ընտրողների շարքում զգալի է հայերի թիվը, ովքեր իրենց դրական և կառուցողական ներդրումն ունեն ավստրալական հասարակության մեջ: «Իմ որոշ ընտրողներ վերջերս իրենց անհանգստությունն…

Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտեի յայտարարութիւնը

Թուրքիոյ նոյն ցեղասպան քաղաքականութիւնն է որ կը շարունակուի այսօր Քեսապի մէջ Հայոց Մեծ Եղեռնի 100ամեակի նախաշեմին՝ ականատես կը դառնանք Թուրքիոյ կողմէ շարունակուող հակահայ քաղաքականութեան, որու վերջին դրսեւորումը՝ թուրք-սուրիական սահմանին վրայ գտնուող շրջաններուն մէջ ծայրայեղական ահաբեկչական խմբաւորումներու սանձազերծած բռնարարքներն են Քեսապի ու շրջակայ բնակավայրերուն վրայ եւ հայ բնակչութեան դէմ: Թուրքիայէն ներթափանցած զինեալներու յարձակումներուն պատճառով սպաննուած են…

Սա անկյունաքար է Սահմանադրական Դատարանի համար

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ԱԺ ավանդական ճեպազրույցում խոսելով ներկա պահին ՍԴ-ում քննվող կուտակային օրենքի մասին, նշեց, որ գալիս է հենց ՍԴ-ից, լսել է դիմող կողմի առաջին ելույթները, և կարող է փոխանցել անգամ այնտեղ նստած ունկնդիրների տպավորությունները: Նրա խոսքով` այն փաստերը, որոնք ներկայացվում են ՍԴ-ին, ուղղակի անհերքելի են, մասնավորապես խտրականության և սեփական իրավունքի խախտումների…