Ամսական արխիւներ. April 2014

Ապրիլքսանչորսյան ցույցի հակացույց Վաշինգտոնում

Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը՝ ապրիլի 24-ին թուրքական կառավարության ժխտողականության դեմ բողոքի ցույցը Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան դիմաց ուղեկցվել է թուրքերի հակացույցով, որի ժամանակ թուրքական երաժշտություն է հնչել դեսպանատնից էլեկտրական հոսանք ստացող բարձրախոսներով, եղել են պարեր և ծափահարություններ, հաղորդում է Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը: Այդ փաստը Հայ դատի գրասենյակը որակում է «1915-23 թվականներին օսմանյան Թուրքիայի ձեռքով…

Կուտակայինը պետք է լինի ցանկալի պայմաններով

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար ղեկավար Արմեն Ռուստամյանի հարցազրույցը tert.am-ին -Պարո՛ն Ռուստամյան, Կուտակայինի մասին նոր նախագիծը ի՞նչ հիմնական խնդիրներ է լուծելու: – Երեք հարց է լուծում. պարտադիրի խնդիրն է լուծում, գումարները, որոնք գործատուների մոտ են, դրանց վերադարձնելու խնդիրն է լուծում, գումարները, որոնք փոխացվել են կառավաիչներին՝ հիմնադրամներին, այդ գումարների ճակատագրի խնդիրն է լուծում: Մերը ավելի հստակ է,…

ՀՅԴ-ն չի մասնակցի ԱԺ նախագահի ընտրությանը

Դաշնակցությունը չի մասնակցելու ԱԺ նախագահի ընտրությանը, քանի որ արդյունքը կանխորոշված է: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա նշել է, որ իր կարծիքով, Գալուստ Սահակյանը մեծ փորձ ունեցող անձնավորություն է, նրա հետ շատ երկար տարիներ ՀՅԴ-ն աշխատել է եւ լավ ճանաչում են միմյանց: Նրա խոսքով՝ Գալուստ Սահակյանը…

Ներազգային ճակատի կազմակերպման հրամայականը…

1- Անշուշտ, հայաշխարհը Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարելիցը համարում է այսպէս ասած՝ նախահարթակ՝ գալիք 100-րդ տարելից-ամեակին, որն ոչ այլ ինչ է, եթէ ոչ հայոց համընդհանուր պահանջատիրութեան վճռորոշ մի փուլ՝ աւելի հարուստ կենսափորձով յաջորդ ամեակ-հանգրւան թեւակոխելու համար: Տասնամեակները, հարիւրամեակները օրինաչափօրէն մի-մի հանգրւաններ են (ընդորում՝ կարճ) ժողովուրդ-ազգերի պատմութեան երկայնքում ու դրանում ազատագրական-պահանջատիրական պայքարի հոլովոյթում…, որում էլ յաջորդական սերունդներ…

Քալիֆորնիայի օրենսդրական ժողովը բանաձեւ է ընդունել` ի պատիվ հայերին օգնություն ցուցաբերած ամերիկացիների

Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի օրենսդրական ժողովը միաձայն բանաձեւ է ընդունել` ի պատիվ Մերձավոր Արեւելքի օգնության Կոմիտեի ակնառու ծառայության եւ այն ամերիկացիների, որոնց օգնությամբ Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանությունից մազապուրծ փրկված 132 հազար որբ երեխաներ մարդասիրական օգնություն են ստացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնել են Ամերիայի Հայ Դատի գրասենյակի արեւմտյան բաժնի մամուլի ծառայությունից: Մուտքի խոսքում բանաձեւի նախագծի հեղինակ,…

ԱԺ նախագահի ընտրություններում ոչ իշխանական չորս ուժերը հնարավոր է հանդես գան միասնական դիրքորոշմամբ

Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ-ում ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը, երբ պարզ դարձավ, որ ՀՀԿ-ն որոշել է խորհրդարանի նախագահի պաշտոնին առաջադրել Գալուստ Սահակյանի թեկնածությունը: «Մենք քառյակի նախորդ նիստում որոշեցինք, որ ԱԺ նախագահի հետ կապված պետք է հանդես գանք միասնական դիրքորոշմամբ, և երկուշաբթի կփորձենք ստանալ այդ դիրքորոշումը»,-ասաց Աղվան Վարդանյանը: yerkir.am Կառավարությունը խոստացել է կուտակայինի…

Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված ձեռնարկ` Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում

Ապրիլի 24-ին Ֆրանկֆուրտի Սուրբ Պողոս եկեղեցում տեղի է ունեցել Գերմանիայի հայերի կենտրոնական խորհրդի կազմակերպած Հայոց ցեղասպանության 99-ամյակին նվիրված ձեռնարկ, որին ներկա են եղել Գերմանիայի հայության բազմաթիվ ներկայացուցիչներ, ինչպես նաև գերմանացի հյուրեր` Բունդեսթագի պատգամավորներ, գիտական, մշակութային, հասարակական, եկեղեցական շրջանակների ներկայացուցիչներ, որոնցից շատերը հանդես են եկել Ցեղասպանությունը դատապարտող և ճանաչում պահանջող ելույթներով: Ներկա էին նաև Ցեղասպանության զոհ…

Հայկական ցեղասպանութեան ոգեկոչում Հոլանտիայի մէջ

Հոլանտայի Ալմելօ հայաշատ քաղաքին մէջ, Ապրիլ 24, 2014-ին տեղի ունեցաւ Հայկական Ցեղասպանութեան 99-րդ տարելիցը ոգեկոչող ձեռնարկը, նախագահութեամբ Յարութ Պօղոսեանի, որուն ընթացքին բացումը կատարուեցաւ Ցեղասպանութեան զոհերուն յիշատակը անմահացնող յուշակոթողը, Քրիսթիան Կելիճիի նուիրատուութեամբ: Ձեռնարկը համակազմակերպուած էր Ալմելոյի հայ առաքելական եկեղեցւոյ եւ Հոլանտայի Հայ Դատի յանձնախումբին կողմէ: Սոյն ձեռնարկին ներկայ գտնուեցաւ Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի գրասենեակի նախագահ Գասպար…

«Ազդակ»ի Խմբագրական. Առաջնային Եւ Երկրորդական Հասցէատէրեր

Թուրքիոյ վարչապետին կատարած յայտարարութիւնը ակնկալելիօրէն միջազգային արձագանգներ պիտի յառաջացնէր: Այնտեղ որոշ նորութիւններու ընդունումը չմերժելով հանդերձ, հայկական կողմը գրեթէ միանշանակ զայն նկատեց ժխտողական պաշտօնական քաղաքականութեան նորովի դրսեւորումը, ապրիլեան օրերուն իբրեւ ժամանակահատուած ընտրուած ըլլալը, բառախաղերով մարտավարական քայլ նկատուիլը եւ ոչ շատ ուշ, որոշ յստակեցումներ կատարելով արձանագրուած յետ քայլը: Էրտողանի յայտարարութիւնը լրիւ տեղաւորելով Անգարայի պետական քաղաքականութեան ծիրին մէջ…

Հակառակ թրքական հակացոյցին, 2000 հայորդիներ պահանջատիրութեան ձայնը բարձրացուցին Օթթաուայի թրքական դեսպանատան դիմաց

Ապրիլ 24, 2014-ին, Թորոնթոյէն, Գէմպրիճէն, Լաւալէն, Մոնթրէալէն, Համիլթընէն, Սէնթ Գաթրինզէն եւ այլ վայրերէ Օթթաուա ժամանեցին 2000 հայորդիներ եւ Գանատայի խորհրդարանին առջեւ միասնաբար վերանորոգեցին պահանջատիրութեան իրենց ուխտը: Գանատայի Հայ Դատի յանձնախումբին կողմէ կազմակերպուած ժողովրդային հաւաք-քայլարշաւը այս տարի կրէր տարբեր բնոյթ: Արդարեւ, Օթթաուայի ոստիկանութիւնը, այս տարի թրքական համայնքի ներկայացուցիչներուն արտօնագիր տուած էր, որպէսզի անոնք Գանատայի Խորհրդարանին դիմաց…