Ամսական արխիւներ. July 2014

Հուշ–երեկո նվիրված Լիսաբոն 5-ի մարտիկների հիշատակին

Նրանք փլուզեցին լռության պատնեշը ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միությունը հուլիսի 26-ին ժամը 19:00–ին, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային հարող այգում կազմակերպում է հուշ–երեկո նվիրված Լիսաբոն 5-ի մարտիկների հիշատակին: «Հայ Յեղափոխական Բանակ»-ի 5 երիտասարդները ՝ Սեդրակը, Վաչեն, Սարգիսը, Սիմոնն ու Արան գիտակցելով, որ միմիայն դիվանագիտական ուղիներով հայոց ցեղասպանության հարցը առաջ մղելու ջանքերը մնում են ապարդյուն, Հայ Դատի…

«Ազդակ»ի Խմբագրական. Պատժական Արշաւանք Եւ Համարժէք Պատասխան (Խանասորի Արշաւանքի Նշումին Առիթով)

Խանասորի արշաւանքը հայ ազատագրական պայքարի պատմութեան մէջ կը յատկանշուի յատուկ գործողութենէ մը ակնկալուած կատարեալ նախածրագրաւորուածութեամբ, կազմակերպուածութեամբ, իրականացման ընթացքին ի յայտ եկած զինուորական արհեստավարժութեան բարձր մակարդակով, նպատակաուղղուածութեամբ եւ տակաւին իր թողած բարոյական աւանդներով: Այս բոլորին մասին մանրամասն պատումներ, վերլուծումներ, յուշեր եւ նկարագրականներ հարստացուցած են յեղափոխական գրականութիւնը: Խանասորի արշաւանքին հիմնական բնոյթն ու շարժառիթը պատժականն էր: Պատժականը ոչ…

25 Յուլիս 1897. Խանասորի Արշաւանքին յեղափոխական դասերը

Յուլիս 25ին, Երկիրն Հայոց յեղափոխական իր տարերքին ամէնէն բուռն պոռթկումը ապրեցաւ։ Օսմանեան եւ Ցարական կայսրութեանց միջեւ երկատուած ու gերեվարուած հայ ժողովուրդը, քաջարի իր յեղափոխականներուն՝ դաշնակցական ֆետայիներու ուժերուն գերագոյն լարումով, պատմութեան թատերաբեմին վրայ իր արժանի տեղը ունենալու իրաւունքը նուաճեց։ Խանասորի դաշտը եւ արշաւանքի ռազմական յատակագիծը Մէկ օրուան մէջ իրագործուեցաւ Խանասորի Արշաւանքը։ Քանի մը ժամուան մէջ քիւրտ…

ՀՅԴ Զավարյան ուսանողական եւ երիտասարդական միության անդամները` երեխաների համար

ՀՅԴ Լիբանանի Զավարյան ուսանողական եւ երիտասարդական միության անդամները Կոտայքի մարզում ճամբարներ են կազմակերպում տեղացի երեխաների համար: Ճամբարը Քանաքեռավանում մի քանի օր առաջ է սկսվել: Երեխաները բաժանվել են երկու խմբի: Դրանցից մեկում օրը սկսվել է լեռնագնացության մասին դասով: Միգուցե երեխաներից շատերը մի օր կցանկանան լեռնագնաց դառնալ. գիտելիք պաշարել է պետք: Մյուս խմբում էլ սովորում են հայրենասիրական…

Պետք է ավելի հստակ ներկայացվի «Նաիրիտի» բաժնետոմսերը «Որոտանին» փոխանցելու որոշման իմաստը

tert.am-ի հետ զրույցում Ազգային ժողովի Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանն ասաց, որ առանց մանրամասնությունների տիրապետելու, միայն ներկայացված նախագծի հիման վրա չի կարող ասել՝ կառավարության նիստի օրակարգում ներառված՝ պարտքի դիմաց «Որոտան» ՀԷԿ-ին «Նաիրիտ գործարանի» և «Նաիրիտ-2» ՓԲԸ-ի բաժնետոմսերի մի մասը հանձնելու հարցը իր մեջ կոռուպցիոն ռիսկեր պարունակու՞մ է, թե՝ ոչ: -Պարո՛ն Մինասյան, այս…

Ճիշտ կլիներ, որ ՕԵԿ-ը քննարկումներ սկսեր ընդդիմության հետ

ՕԵԿ-ը դիմել է խորհրդարանական բոլոր խմբակցություններին, որ միասին աշխատանքային խումբ ստեղծեն եւ օրենսդրական նախաձեռնությունների փաթեթ մշակեն՝ կանոնակարգելու գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագների ձեւավորման սկզբունքները: ՕԵԿ-ը նաեւ առաջարկում է աշխատանքային այդ խմբով հստակեցնել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պարտականություններն ու լիազորությունները, հնարավորություն ընձեռել վերջինիս կազմում, եթե ոչ լիիրավ, ապա գոնե խորհրդակցական ձայնի իրավունքով ԱԺ խմբակցություններից մեկական ներկայացուցիչներ ներգրավելու:…

Վրաստանում փորձում են ջնջել հայի հետքը

Արեւմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը համոզված է, որ Թբիլիսիի հայկական եկեղեցու վրա հարձակումը լուրջ մտորումների առիթ է տալիս -Ամեն անգամ, երբ Վրաստանում, հատկապես Թբիլիսիում հայոց եկեղեցիների դեմ որեւէ ոտնձգություն է կատարվում, հարցին մոտենում ենք այնպես, կարծես թե դա նոր երեւույթ է, եւ իրար ենք խառնվում: Հարցը զգայուն է եւ նուրբ: Երկու պետությունների, ժողովուրդների…

Ո՞վ պիտի պաշտպանի մեր հոգևոր անվտանգությունը

Լիլիթ Գալստյանի կոչը ոստիկանությանը ՀՅԴ ԳՄ անդամ Լիլիթ Գալստյանը իր մտահոգությունն է արտահայտել աղանդավորների գործունեության վերաբեյալ «Երեկ հետկեսօրին անցնում եմ մայրաքաղաքի ամենաբանուկ՝ Օպերայի խաչմերուկով և անմիջապես հայացքս գրավում է մայթի ակնառու հատվածում տեղադրված վահանակը, վրան ` «What does the bible realy teach?»` «Ի՞նչ է իրականում ուսանում ավետարանը» անգլերեն գրությունը։ Հետո վահանակին շարված գրքերի շապիկներից, թեև…

24 Յուլիս 1923. Լօզանի Դաշնագրին ամօթալի ուրացումն ու լռութիւնը

1923 թուականի Յուլիս 24ի այս օրը գրուեցաւ սեւ էջերէն մէկը Հայ Դատի արիւնալի պատմութեան։ Յուլիսի այդ օրը, 91 տարի առաջ, Զուիցերիոյ Լօզան քաղաքին մէջ ստորագրուեցաւ հաշտութեան դաշնագիր մը Թուրքիոյ եւ Յունաստանի միջեւ։ Իբրեւ այդպիսին՝ իբրեւ թուրքեւյունական խաղաղութեան դաշնագիր, առաջին ակնարկով Հայաստանի, հայ ժողովուրդի եւ Հայ Դատի հետ ուղղակի աղերս չունի Լօզանի Դաշնագիրը։ Բայց որովհետեւ Լօզանի…

Արձակուրդից կվերադառնան օգոստոսի 20-ին

Ամառային արձակուրդի մեկնած ոչ իշխանական խորհրդարանական քառյակի հետարձակուրդային առաջին հանդիպումը, ըստ նախնական պայմանավորվածության, նախատեսված է օգոստոսի 20-ին: Այս մասին մեզ հայտնեց քառյակի ներկայացուցիչներից մեկը: Ըստ նույն աղբյուրի, թեեւ քառյակը թեժ աշուն էր խոստացել, այդուամենայնիվ, աշնանային սրացումներ իրականում չեն սպասվում: Համենայնդեպս, քառյակը չի պատրաստվում ո՛չ կառավարության եւ ո՛չ էլ Սերժ Սարգսյանի հրաժարականը պահանջել: ԱԺ արտահերթ ընտրությունների…