Ամսական արխիւներ. October 2014

Մենք չպաշտպանեցինք մեր պայմանավորվածությունը

Ռուբեն Հակոբյանի համար հասկանալի է Դաշնակցության գնահատականը Այյսօր լրագրողների հետ զրույցում, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը, անդրադառնալով այն հարցին, որ եռյակը ՀՅԴ խմբակցությանը ստորագրելու համար ներկայացրել է մի փաստաթուղթ, որն այդ քաղաքական ուժի հետ չի քննարկվել, պատասխանեց. «Իսկապես, մենք պայմանավորվել էինք Դաշնակցության հետ, որ, 12 կետերի հետ կապված, քառյակը պետք է քննարկեր: Ցավոք, մենք չպաշտպանեցինք…

Իրական իշխանափոխությունը պետք է զուգորդվի համապատասխան համակարգային փոփոխությամբ

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը ԱԺ հայտարարությունների ժամին նշեց, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ արտահայտվողները շատ հաճախ երկու փաստարկ են նշում` մեկը, որ իբր սահմանադրական փոփոխությունները կապ չունեն մեր խնդիրների լուծման հետ, իսկ մյուսը` եթե լավ բան է, ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը անում: «Նախ` անդրադառնամ այս վերջինին: Եթե ուրիշ պատճառներ չբերեմ, որ ավելի խորքային են…

Լավ կլիներ, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ հանդես եկողների մի մասը գոնե փորձեր կարդալ այդ հայեցակարգը

Այսօր ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, մեջբերելով սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մի քանի կետեր, նշեց, որ սահմանադրական փոփոխություններն են, որ երաշխավորելու են երկրի կայուն զարգացումը, ուստի լավ կլիներ, որ սահմանադրական բարեփոխումներին դեմ հանդես եկողների մի մասը գոնե փորձեր կարդալ այդ հայեցակարգը: «Նրանք, ովքեր կարդացել են, սակայն հետևողականորեն չեն հավատում, կարող եմ հասկանալ, դրա…

ՀՅԴ-ն չի միանում տեքստերին, որոնք չի քննարկում

Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը անդրադառնալով հարցին, որ եռյակը 44 ստորագրություններով իշխող մեծամասնությունից պահանջում է արտահերթության կարգով քննարկել կառավարման ճգնաժամի հարցը, ասաց, որ այդ աշխատաոճը իրենց համար անընդունելի է, քանի որ եթե մի բան չի քննարկվում իրենց հետ, պարզապես կատարված փաստի առաջ կանգնեցնելու ձևն իրենց համար անընդունելի է։ Ի պատասխան հարցի, որ…

Նոր գիրք Հայոց ցեղասպանության մասին

Ավստրալիայում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ճանաչված փաստաբան Ջեֆրի Ռոբերտսոնը Քանբերայի մամուլի ազգային կենտրոնում կներկայացնի իր նոր գիրքը Հայոց ցեղասպանության մասին: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Armenia.au.com-ը, «Անհանգստացնող ցեղասպանություն. ո՞վ է հիշում հայերի ցեղասպանությունը» գիրքը, որը տպագրվել է Ramdom House հրատարակչատանը, հանդիսանում է հեղինակային ստեղծագործություն, որտեղ Ջեֆրի Ռոբերտսոնն իրավական բոլոր փաստարկներով ապացուցում է, որ1915թ. կատարվածը Ցեղասպանություն…

Ակնարկ. Վերաշարադրել Էրտողանի «Ցաւակցագիրը»

Թուրքիոյ նախագահը «Մարմարա» համալսարանին մէջ անդրադարձած է պատմական իրադարձութիւններուն մասին ուսումնասիրութիւններ կատարելու կարեւորութեան, խօսած է 1915-ի դէպքերուն մասին, քննադատած է Անգարայի նախկին քաղաքականութիւնը` «չլսենք, չտեսնենք»-ի մասին, յայտարարած, որ 1915-ի դէպքերու 100-ամեակին, առանձնայատուկ կերպով պիտի զբաղին այդ հարցով: Էրտողան «դէպքեր»-ը ուսումնասիրելու նպատակով կոչ ուղղած է օգտուելու Թուրքիոյ գրադարաններէն, ուր պարզ պիտի դառնայ, թէ Ցեղասպանութիւնը իրագործողները հայերն…

ՀՅԴ-ն իր կարծիքը կներկայացնի սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի մասին

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը լրագրողների հետ զրույցում, խոսելով սահմանադրական փոփոխությունների հրապարակված հայեցակարգի մասին, ասաց, որ, ըստ նախնական ուսումնասիրության, այն ուղղությունները, որոնցով Դաշնակցությունն առաջարկել է փոփոխություններ, փաստաթղթում հիմնականում որդեգրված են, ուստի կարելի է աշխատել արդեն սահմանադրական փոփոխությունների իրականացման ուղղությամբ: «Մենք, որպես անհրաժեշտ պայման, ասել էինք, որ չենք մասնակցի փոփոխություններին, եթե իրական արմատական համակարգային փոփոխություն…

Լինել Վահան Հովհաննիսյան

Վահան Հովհաննիսյանի «Մանդիլիոն» վեպի մասին կարելի է խոսել մի քանի դիտանկյուններից՝ այն արժեքավոր է հայ գրականության մեջ ժանրային իմաստով՝ որպես պատմական-արկածային դետեկտիվ, որի նախադեպը դժվար է ցույց տալ: Արժեքավոր է մեր պատմության փիլիսոփայության իմաստով՝ որպես անցյալը, ներկան եւ առավել եւս ապագան շաղկապող գաղափարաբանական հենք: Նույնիսկ ռուսերեն բնագրով, մինչ թարգմանվելը, հիշատակված պատճառներով այն արդեն իսկ հայ…

Հանրաքվեի տապալումը որեւէ հանրային հիմք չի կարող ունենալ

Ոչ իշխանական միավորմանը նախկինում մաս կազմող ՀՅԴ-ն, հայեցակարգի` առաջիկայում սպասվող քննարկումների ընթացքում կներկայացնի իր առաջարկները: Մեր հիմնական մոտեցումները ժամանակին ներկայացվել են բայց, երեկ հրապարակված փաստաթուղթը, այդ թվում Վենետիկի հանձնաժողովի եզրակացությունը կարիք ունի մանրամասն ուսումնասիրման, ոպեսզի կարողանանք նաեւ մեր փաթեթի ամբողջականությունը գնահատել եւ դրանիցց հետո ներկայացնել առաջարկություններ»- « Հայկական Ժամանկ» -ի հետ զրույցում ասել է ՀՅԴ…

Աշոտ Ղուլեանի այցելութիւնը Եւրոպայի Հայ Դատի Յանձնախումբի գրասենեակ

Պրիւքսել, 16 հոկտեմբեր, 2014.- Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահ Պարոն Աշոտ Ղուլեան այցելեց Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակը, եւ հանդիպում մը ունեցաւ Պելճիքայի ՀՅԴ կոմիտէութեան, Հայ Դատի յանձնախումբի, Համազգայինի, ՀՄԸՄ-ի, Երիտասարդական միութեան եւ ՀՕՄ-ի ներկայացուցիչներուն եւ Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի գրասենեակի ներկայացուցիչներու հետ: Հանդիպման ներկայ էին նաեւ ՀՕՄ-ի կեդրոնական վարչութեան ատենապետուհի, Վիքի Մարաշլեան, կեդրոնական…