Ամսական արխիւներ. January 2015

Հանդիպում Հոլանդիայի արտգործնախարարության բարձրաստիճան պատվիրակության հետ

ՀՅԴ Հոլանդիայի Հայ Դատի հանձնախումբը հունվարի 20-ին հանդիպել է Հոլանդիայի արտգործնախարարության բարձրաստիճան պատվիրակության հետ, որի կազմում ընդգրկված էին արտգործնախարարության Եվրոպայի բաժանմունքի տնօրեն՝ Յոհան Վերբոմը, հայեցակարգային համակարգող աշխատակից՝ Մատեյս Սխրոդերը և հայեցակարգային աշխատակից՝ Մանյա Սիմոնսը։ Հայ Դատի հանձնախումբը ներկայացնում էին՝ Մասիս Աբրահամյանը, Աննա Մովսեսյանը և Սեպուհ Աբրահամյանը։ Մասիս Աբրահամյանը ներկայացրել է հոլանդահայության սպասումները Հոլանդիայի կառավարությունից՝ Հայոց…

Խմբագրական. Շեղելու Փորձեր

Ընթացիկ տարուան առաջին ամիսը յատկանշած իրադարձութիւնները մտածել կու տան, որ բազմաթիւ ուղղութիւններով մեր թշնամիները ձեռնարկած են պետական մակարդակներու վրայ շատ աշխուժ պայքարի` հանրային կարծիքը կողմնորոշելու եւ հայկական պետութիւններու ուշադրութիւնը շեղելու քաղաքականութեան: Փորձենք ամփոփ կէտերու մէջ նշել այն ուղղութիւնները, որոնք ցարդ կ՛երեւին Անգարայի եւ Պաքուի միացեալ, միջպետական շտապին կողմէ հայկական հարցերուն գծով ուշադրութիւն շեղելու քաղաքական ընդհանուր…

Հոգեհանգստեան Յայտարարութիւն

Ինչպէս աշխարհով մէկ տարածուած հայկական համայնքները, այնպէս ալ մեր համայնքի ողջ հայութիւնը ցնցուեցաւ Յունուար 12ին, երբ լսեց Գիւմրիի մէջ անմարդկային ոճիրին զոհ դարձած Աւետիսեան ընտանիքի անդամներու եղերական մահը: Համատարած դատապարտման եւ սուգի վերածուած այդ ոճրագործութիւնը առաւել խոր ցաւ ու մորմոք պատճառեց բոլորիս, երբ տեղեկացանք, որ ահաւոր այդ սպանդէն ճողոպրած միակ մանուկը՝ վեցամսեայ Սերեոժա Աւետիսեանը, մէկ…

«Հայրենիք»ի Խմբագրական. Թուական… եւ թուային խեղաթիւրում

Սովորութիւն դարձած է վերջին տարիներուն, հազիւ Փետրուար ամիսը մուտք գործած, ազերի քարոզչական մեքենան գործի կը լծուի եւ Խոճալուի գծով սուտ ու փոյթ փաստեր եւ շինծու լուսանկարներ ցուցադրելով, կը փորձէ համոզել թէ Փետրուար 25-26, 1992-ին անմեղ ազերիներ ջարդուած են, որոնց թիւը կրնայ գերազանցել երկու հարիւրը: Անշուշտ, այս մէկը միակողմանի կարծիք է եւ Պաքու երբեք չուզէր դարձնել…

Հանուն ո՞ր պետության է կայացվում դատավճիռը

Գյումրու սպանդի վերաբերյալ խորհրդարանական քննարկումների ժամանակ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին: Նա նշեց, որ լայնորեն քննարկվող թեմաներից մեկը այն է, որ համաձայնագրերը մեկնաբանվում են տարակերպ, թե ռուսական, թե հայական դաշտում: Պատգամավորը նշեց, որ համաձայնագիրը հնարավորություն է տալիս ստեղծել աշխատանքային խումբ, արդյոք՞ քննարկվել է այդ հնարավորությունը: «Ինչ սխեմաներ եք պատրաստում,…

Կարևորը գործի ամբողջական, խորքային բացահայտումն է

Հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սպանդից փրկված, սակայն մեկ շաբաթ անց մահացած` 6 ամսական Սերյոժա Ավետիսյանի հուղարկավորությանը ներկա էին նաև Դաշնակցության ներկայացուցիչներ: «Սա համազգային սուգ է, քանի որ խոսքը հայոց սրբագույն արժեքներից մեկի` ընտանիքի ոչնչացման մասին է: Ցանկացած հայ, աշխարհի որ ծայրում էլ լինի, չի կարող սա նորմալ ընդունել և չսգալ»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց…

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ձեռնարկներն Ուրուգվայում կանցկացվեն այդ երկրի նախագահի բարձր հովանու ներքո

Ուրուգվայի նախագահ Խոսե Մուխիկան մինչ պաշտոնավարման ավարտը հանդիպել է Ուրուգվայի Հայ դատի հանձնախմբի անդամների եւ հայ համայնքի ղեկավարների հետ: Ինչպես հաղորդում է CausaArmenia.org-ը, հանդիպմանը Մուխիկան ընդգծել է հայ համայնքի ներդրումն Ուրուգվայում եւ կարեւորել հանգամանքը, որ Ուրուգվայն առաջինն է ճանաչել Հայոց ցեղասպանություն: Մուխիկան, ընդառաջելով հայ համայնքի խնդրանքին, համաձայնել է իր բարձր հովանավորությունը բերել Հայոց ցեղասպանության 100-րդ…

Հայ Դատը Քոնկրեսին Մէջ Կայացած Ձեռնարկով Մը Ողջունեց Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյցի Ջանքերը

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Քոնկրեսի շէնքին մէջ, անցեալ շաբաթ կազմակերպուած իւրայատուկ ձեռնարկով մը, Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը առիթն ունեցաւ շնորհակալութիւն յայտնելու Մերձաւոր Արեւելքի Նպաստամատոյցին, որուն մարդասիրական ջանքերը Հայկական Ցեղասպանութիւնը վերապրած հարիւր հազարաւոր հայորդիներու կեանքը փրկեց եւ որոշ չափով մեղմացուց անոնց տառապանքը։ Ձախէն աջ՝ Քէյթ Նահապետեան, Միսաք Քէլէշեան, քոնկրեսական Էտ Ռոյս, Վանա Կիտցինեան եւ Հերմինէ Փախանեանս Քոնկրեսի Հայկական հարցերու…

Հ.Յ.Դ. Հայ Դատի Յունաստանի Յանձնախումբի հանդիպումները

* Հ.Յ.Դ. Յունաստանի Հայ Դատի Յանձնախումբի կողմէ, անցնող օրերուն ընթացքին, շարունակուեցան հանդիպումները յոյն քաղաքական անձնաւորութիւններուն հետ, ի տես այս Կիրակի 25 Յունուարին կայանալիք խորհրդարանական ընտրութիւններուն: Ընդհանուրին մէջ, ընդառաջուեցան այն թեկնածուներու դիմումները, որոնք հանդիպում խնդրեցին մեր հետ: Այսպէս, Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէի եւ Հայ Դատի Յանձնախումբի ընկերներու հետ հանդիպում խնդրած էր Նոր Հանրապետութիւն կուսակցութեան թեկնածու Եորղոս Քումուցաքոս,…

ԼՂՀ ԱԺ Խմբակցությունները հանդես են եկել հայտարարությամբ

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունները եւ պատգամավորական խմբերը Բաքու քաղաքի հայ բնակչության ջարդերի 25-րդ տարելիցի առթիվ հանդես են եկել հայտարարությամբ. 1990թ. հունվարի 13-19-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պետական մակարդակով կազմակերպվել եւ իրականացվել է հայ բնակչության զանգվածային կոտորած: Զուտ ազգային պատկանելության համար տեղի շուրջ 400 հազարանոց հայ համայնքն ենթարկվել է բռնությունների, կոտորածի ու բռնատեղահանվել քաղաքից: Միջազգային իրավապաշտպան…