Ամսական արխիւներ. March 2015

Ես կարծում եմ, որ դա Ցեղասպանություն էր

Թուրքիայի վարչապետի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը թուրքերին կատաղեցնող հայտարարություն է արել՝ նշելով, որ 1915-ը որպես ցեղասպանություն է ճանաչում։ Ինչպես տեղեկացնում է թուրքական Arcaajans կայքը, Ահմեդ Դավութօղլուի հայ խորհրդական Էթյեն Մահչուփյանը Լոնդոնում բրիտանական խորհրդարանում կազմակերպված կլոր սեղանի ժամանակ խոսել է Թուրքիայի խնդիրներից, ինչպես նաեւ անդրադարձել Հայոց ցեղասպանության թեմային։ «Ես երեկ էլ ասել եմ, որ ինձ հայ…

Թուրքիայի ղեկավարությանը պետք է ընդունել որպես խուճապի մատնված, քաղաքական հստակ ուղղություն չունեցող ուժի

ԱԱ-ի հարցերին պատասխանում է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո ՄԱՆՈՅԱՆԸ -Պարոն Մանոյան, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ ՀՀ նախագահ Ս. Սարգսյանը ներկայացրեց Համահայկական հռչակագիրը, որը փաստորեն ուղերձ էր համայն մարդկությանը, և որում հայ ժողովրդի հիշողությունն է, երախտագիտությունը ու նաև պահանջատիրությունը։ Ինչպե՞ս կբնութագրեիք այդ տարելիցի նախաշեմին միջազգային հանրության կեցվածքը և…

Բուենոս Այրեսում դաշնակցականները հակաթուրքական թռուցիկներ են բաժանել

Հարավային Ամերիկայի ՀՅԴ երիտասարդական միության անդամները հավաքվել են Բուենոս Այրեսում գտնվող Արգենտինայի միջազգային հարաբերությունների խորհրդի շենքի դիմաց, որտեղ Արգենտինայում Թուրքիայի դեսպան Թաներ Կարակասը ներկայացնում էր Թուրքիայի արտաքին քաղաքականության ծրագիրը 2015-ի համար: Դաշնակցական երիտասարդները թռուցիկներ են բաժանել Թուրքիայի վարած արտաքին իրական քաղաքականության մասին: «Թուրք-ադրբեջանական ժխտողական լոբբիները շարունակում են ստեր տարածել` ներգրավելով գիտնականների, քաղաքական գործիչների ու լրագրողների»,-…

Հայոց ցեղասպանության տարելիցին նվիրված պուրակի հիմնադրում Բերձոր քաղաքում

Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մարտի 29-ին ներկա է գտնվել Բերձոր քաղաքում Երեւանի պետական համալսարանի նախաձեռնությամբ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պուրակի հիմնադրմանը: Երկրի ղեկավարը հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների, հայկական երկու հանրապետությունների մայր բուհերի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների եւ ուսանողների հետ մասնակցել է այնտեղ կազմակերպված ծառատունկին: Նախագահը կարեւորել է նման պուրակի առկայությունն Արցախում եւ նշել, որ դա…

Սահմանադրությունն ու Ընտրական օրենսգիրքը պետք է միասին փոփոխության ենթարկվեն

«Մեր հիմնարար պահանջներից մեկն այն է, որ մեր երկրում պետք է երկու համակարգ միաժամանակ փոխել՝ թե՛ կառավարման համակարգը, թե՛ ընտրական համակարգը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ անդրադառնալով Ընտրական օրենսգրքի հնարավոր փոփոխությանը: Հիշեցնենք, որ Եվրամիությունը Հայաստանի մասին զեկույց է հրապարակել, որում նշել է, որ մեր երկիրը մինչև 2017թ.…

Ակնարկ. Քաղաքական Զգացողութեան Հաղորդիչները

Թուրքիոյ վարչապետին գլխաւոր խորհրդականին Պելճիքայի մէջ կատարած յայտարարութիւնը երեք կարեւոր բաղադրատարր ունի: Ա.- Հայ եմ, սակայն աւելի ինքզինքս օսմանցի կը զգամ: Բ.- Հայկական հարցը Թուրքիոյ վարչապետին գլխաւոր խորհրդականի շրջանակներէն դուրս է: Գ.- Օսմանեան եւ աւելի առաջ բիւզանդական շրջաններէն մենք այս հողերուն վրայ ապրած ենք եւ ձեւաւորած ենք մեր մշակոյթը: Ա՛յս է կարեւորը: Յայտարարութեան երեք կէտերը…

ՀՅԴ-ն գաղափարական հենքի վրա գործող կուսակցություն է, չի կարող որևէ ալյանսի մեջ լինել, որտեղ իր քաղաքական մոտեցումները չեն հարգվում

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այսօր, մարտի 27-Ին, ԱԺ-ում ճեպազրույցների ժամին, անդրադառնալով Ժիրայր Սեֆիլյանի նախաձեռնություններին, նշեց, որ Դաշնակցությունը դեմ է քաղաքական պայքարն ապրիլի 24-ի հետ կապելուն. «Սա ամենալավ նվերն է, որ մենք կարող ենք անել մեր չուզողներին»: Նշենք, որ Ժիրայր Սեֆիլյանը հայտարարել էր, թե «100-ամյակն առանց ռեժիմի» շարժումը ապրիլի 24-ից շուրջօրյա…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նոր առցանց արշավ է սկսել` հանուն ցեղասպանության հարցում արդարության

Հայոց ցեղասպանության խնդրի արդարացի լուծմանն աջակցելու նպատակով Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը սկսել է «Արդարության երթ» առցանց արշավը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց հանձնախմբի հաղորդկացության բաժնի ղեկավար Էլիզաբեթ Չուլջյանը, արշավի նպատակն է օգնել ընդլայնել անհատ և համայնքային ակտիվիստների ազդեցությունը, ովքեր պայքարում են քաղաքացիական և հանրային կառավարման հարթակներում հայամետ ձայների բարձրացման համար: «1915 թվականին հայերը հարկադրված տեղահանությունների են ենթարկվել,…

ՀՅԴ Երիտասարդական-Ուսանողական Միութիւնները Ցոյցեր Կազմակերպեցին Եւրոպական Միութեան Գրասենեակներուն Դիմաց

Նոյն օրը աշխարհի տարբեր երկիրներու մէջ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնները նմանօրինակ ցոյցեր կազմակերպեցին Եւրոպական Միութեան գրասենեակներուն առջեւ: Հինգշաբթի, 26 մարտ 2015-ի կէսօրին, Հայաստանի, Լիբանանի եւ սփիւռքի ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնները միասնաբար կազմակերպեցին ցոյցեր Հայաստանի եւ տարբեր երկիրներու մէջ գործող Եւրոպական Միութեան գրասենեակներուն դիմաց: Համահայկական երիտասարդական-ուսանողական ցոյցերը նպատակ ունին միաւորել Հայաստանի եւ սփիւռքի մէջ…

Հ.Յ.Դ Յունաստանի Երիտասարդական Միութիւնը ցոյց կազամակերպեց Եւրոպական Միութեան Աթենքի գրասենեկաներուն առջեւ

Նոյն օրը աշխարհի տարբեր երկիրներու մէջ ՀՅԴ երիտասարդական եւ ուսանողական միութիւնները նմանօրինակ ցոյցեր կազմակերպեցին Եւրոպական Միութեան գրասենեակներուն առջեւ: Հինգշաբթի 26 Մարտ 2015ին կէսօրին, Հ.Յ.Դ. Յունաստանի Երիտասարդական Միութեան անդամները, միանալով Հայաստանի եւ Սփիւռքի Հ.Յ.Դ. Երիտասարդական եւ Ուսանողական Միութիւններուն, նոյն օրը միասնաբար կազմակերպեցին բողոքի ցոյցեր Հայաստանի եւ տարբեր երկիրներու մէջ գործող Եւրոպական Միութեան գրասենեակներուն առջեւ։ Համահայկական երիտասարդական-ուսանողական…