Ամսական արխիւներ. March 2015

Տեր-Պետրոսյանի մոտեցումները Ցեղասպանության հարցում փաստում են, որ նա գործում է հայ ժողովրդի իղձերին հակառակ

ՀՀ առաջին Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ միջազգային հանրությանն ուղղված ուղերձում կան հատվածներ, որից տպավորություն է, որ դրանք վերցված են Թուրքիայի արտաքին քաղաքականության դոկտրինից: Իսկ ընդհանուր առմամբ, դրանք բոլորը հակառակ են հայ ժողովրդի իղձերին ու նպատակներին: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն…

Իսպանիայի Պինտո քաղաքը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայի Պինտո քաղաքի քաղաքապետարանի լիագումար նիստը մարտի 26-ին միաձայն պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: Որոշման մեջ մասնավորապես ասվում է. «Պինտոյի քաղաքապետարանի լիագումար նիստը միաձայն հաստատում է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչումը և դատապարտում օսմանյան թուրքերի կողմից մարդկության դեմ իրականացված հանցագործությունները: Այս տարի լրանում է 20-րդ դարի առաջին ցեղասպանության 100 տարին, որի ընթացքում սպանվեցին 1.5 մլն քաղաքացիներ,…

Թուրքիայի խորհրդարանի խոսնակը ԱՄՆ այցի ժամանակ անդրադարձել է Հայոց ցեղասպանության բանաձևին

Նախօրեին Վաշինգտոն է մեկնել Թուրքիայի խորհրդարանի խոսնակը, թուրքական մամուլը հաղորդում է առաջիկայում սպասվող այդ երկրի արտգործնախարարի, կառավարության մի շարք այլ ներկայացուցիչների՝ Վաշինգտոն սպասվող այցերի մասին: Թուրքիայի խորհրդարանի խոսնակ Ջեմիլ Չիչեքն իր ելույթում հայ-թուրքական հարաբերությունների թեման չի շրջանցել: «Թուրքիան անկեղծ է, իսկ Հայաստանը Թուրքիայի դեմ միջոցառումներ է կազմակերպում», – ասել է թուրք պաշտոնյան: «Սա դեռ սկիզբն…

Պոլսո Հայոց Պատրիարքարանը դժվարեցնում է կրոնափոխ հայերի կրոնափոխության գործընթացը

Թուրքիայում նկատվում է կրոնափոխ հայերի զարթոնք՝ վերադարձ դեպի հայկական արմատները, որը բնականաբար, կատարվում է կրոնադարձության ճանապարհով՝ մկրտության միջոցով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Արևմտահայոց հարցերի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Հայկազուն Ալվրցյանը: Միաժամանակ նա նշեց, որ Թուրքիայի հայերը, ովքեր խոսում են իրենց ինքնության մասին, դիմում են եկեղեցի մկրտության համար՝ վտանգի տակ են դնում իրենց բարեկեցությունը, աշխատանքը, ունեցվածքը,…

Դաշնակցական երիտասարդների բողոքի ակցիան` ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց

Այսօր ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի ծրագրերի շրջանակում՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության գրասենյակի առջև կազմակերպել էին երիտասարդական-ուսանողական ցույց։ Ակցիայի մասնակիցներն «Արդարություն», «Ճանաչում», վանկարկումներով երթով շարժվեցին ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց: Նրանք կրում էին «Աշխարհը ճանաչում է, Թուրքիան ճանաչելու է», «Armenian history not for sale» գրությամբ պաստառներ: Դաշնակցական երիտասարդները հայտարարեցին,…

Պետք չէ զինել և հետո կոչով հանդես գալ, որ դադարեցրեք իրար վրա կրակել

ՀՅԴ Բյուրոյի անդամ Արմեն Ռուստամյանը Tert.am-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, թե համալիր ծրագիր է պետք իրականացնել՝ փոխելու սահմանին հաճախակի դարձած լարված իրավիճակը և պաշտպանվածությունը: «Մենք մեկ-երկու դպրոց ավելի քիչ կառուցենք, բայց փոխարենը մեր պաշտպանությունը սահմանում ավելացնենք»,- նշեց նա: Ռուստամյանը համաձայն է ՀՀ Նախագահի «ակնարկի» հետ և գտնում է, որ ռազմավարական գործընկեր ՌԴ-ն պետք է հասկանա,…

Միջոցառում` նվիրված Շուշիի ջարդերի 95-րդ տարելիցին

Մարտի 24-ին ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ կազմակերպել էր կլոր սեղան՝ նվիրված 20-րդ դարի սկզբին Շուշիում կովկասյան թաթարների (ներկայիս ադրբեջանցիների) կողմից իրականացված հայերի ջարդերի 95-րդ տարելիցին: Կլոր սեղանին հրավիրված էին ուսուցիչներ և աշակերտներ Շուշի քաղաքից, ինչպես նաև ուսանողներ Արցախի համալսարաններից: Ելույթներով հանդես են եկել ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության…

Կոչ

2015 թվականի ապրիլի 24-ը նշվում է որպես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օր, արդեն 100-րդ տարին է, որ մենք որպես Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներ՝ հանուն մեկ և կես միլիոն անմեղ զոհերի, կանգնած ենք մարդկության հանդեպ կատարված հանցագործության միջազգային ճանաչման և պատմական արդարության վերականգնման գործընթացի առջև: Թուրքիայի Հանրապետությունը մինչ օրս օգտվում է այն առավելությունից, որը քաղել է…

Ցեղասպանությունների դատապարտման նշանակությունը

Այս նշանակության խորը գիտակցումն է բերել նրան, որ ՀՅԴ-ն այսպիսի նախաձեռնությունների իրականացման հետևողական ջատագովն է: Այսպիսի նախաձեռնությունները լիովին տեղավորվում են նաև Դաշնակցության կողմից շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի տրամաբանության մեջ՝ «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման պետական հիմնադրույթների մասին»: Սա առանձնահատուկ կարևորություն է ձեռքբերում հատկապես Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին: Այսպիսի գործընթացի անրաժեշտությունը ունի հետևյալ գլխավոր…

Պահանջելով Ապրիլ 24-ը Հռչակել Լիբանանեան Ազգային Սուգի Օր` «Պիտի Շարունակենք Պահանջել Հարիւր Տարի Ետք Եւս»

«Էն.Պի.Էն» Կայանէն Յայտարարեց Երեսփոխան Յակոբ Բագրատունի «Պիտի շարունակենք պահանջել մեր իրաւունքները հարիւր տարի ետք եւս», յայտարարեց ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ, երեսփոխան Յակոբ Բագրատունի երէկ գիշեր լիբանանեան «Էն.Պի.Էն» կայանին հետ ունեցած իր հարցազրոյցին ընթացքին: Ան վերահաստատեց հայոց պահանջները Թուրքիայէն, նախ եւ առաջ` Թուրքիոյ ճանաչումը Օսմանեան կայսրութեան կողմէ գործադրուած Հայոց ցեղասպանութեան, երկրորդ` իրապէ՛ս եւ ոչ դերասանական…