Ամսական արխիւներ. March 2015

ՀՅԴ-ն առաջարկում է

Դեկտեմբերի 9-ը հռչակել ոչ թե Ցեղասպանության զոհերի հիշատակի, այլ ցեղասպանության դեմ պայքարի օր ԱԺ նիստում, երբ քննարկվում էր «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում փոփոխություն և լրացում անելու մասին հարցը, որով նախատեսվում է դեկտեմբերի 9-ը սահմանել որպես Ցեղասպանության ճանաչման միջազգային օր, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց հիմնական զեկուցող ԱԺ ՀՀԿ խմբակցության…

ՀՅԴ-ի օրակարգում կոալիցիայի հարց չկա

Վերջին օրերին ակտիվացել են շրջանառվող խոսակցությունները ՀՀԿ-ՀՅԴ նոր կոալիցիայի ձևավորման շուրջ, և նույնիսկ շրջանառվում են ՀՅԴ-ականների անուններ, որոնք կոալիցիայի ձևավորումից հետո պետք է տեղ ունենան կառավարությունում: Նրանցից մեկը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն է, ում, ըստ որոշ տեղեկությունների, վստահվելու է արդարադատության նախարարի պաշտոնը: «Հայկական Ժամանակ»ը մի քանի հարց է ուղղել նրան: -Պարոն Մինասյան, խոսվում է,…

Դաշնակցություն հանուն Արցախի

ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանի ելույթը Ստեփանակերտում կայացած ՀՅԴ 124-ամյակի տոնակատարության ժամանակ Մեծարգո պարոն նախագահ, Գերաշնորհ Սրբազան հայր, հարգելի հյուրեր, սիրելի ընկերներ, Այսօր այստեղ ենք միասին 124-րդ անգամ նշելու Հայ Յեղափոխական Դաշնակցության ծնունդը: Մենք՝ դաշնակցականներս, այն բարձրաձայնելով որպես տոնակատարություն, բարձրաձայնում ենք նաև, որ այն լոկ տոնակատարություն չէ, այլ՝ հաշվետվության օր: Դաշնակցությունը 124 տարի…

Ակնարկ. Հռչակագիրները` Փոխլրացուցիչ

Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին առիթով հրապարակուած Համահայկական հռչակագիրը ներհայկական առումով քննարկման առարկայ չէ: Հաւանաբար հիմնական պատճառը այն է, որ բաւական ուսումնասիրուած, հայրենի պետական-հասարակական, ինչպէս նաեւ սփիւռքեան բոլոր շրջանակներուն համաձայնութիւնը ստացած փաստաթուղթ է, հետեւաբար ալ հիմնական առարկութիւններու տեղ չկայ: Հռչակագիրը ոչ միայն իբրեւ բովանդակութիւն, որ ներառած է պատմական, քաղաքական եւ իրաւական հիմնադրոյթներ եւ այդպիսով ներկայացուցած ուղենշային նշանակութիւն,…

Հաղորդագրութիւն – 2

Հայ քաղաքական երեք կուսակցութիւններու ներկայացուցիչները երէկ գումարեցին իրենց հերթական ժողովը, ուր քննեցին Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի ոգեկոչման նախապատրաստական աշխատանքները: Ժողովի աւարտին կազմուեցաւ միջկուսակցական շտապ մը` հետապնդելու եւ կազմակերպելու համար Ապրիլ 24-ի համաժողովրդային քայլարշաւը: aztagdaily.com

Ժխտողականությանը հակառակվող գաղափարախոսությունը պահանջատիրությունն է

Այսօր ԱԺ-ում քննարկվում էր «Օսմանյան Թուրքիայի կողմից 1915-1923 թթ. իրականացված` հույների և ասորիների ցեղասպանությունը դատապարտելու մասին» նախագիծը: ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ նախագիծը ռազմավարական նշանակություն ունի ՀՅԴ-ի համար: «Մենք հետևողական ջատագովն ենք եղել այսպիսի նախաձեռնությունների իրականացման: Դեռևս նախորդ գումարումներում այսպիսի նախաձեռնությունները լիովին տեղավորվում են Դաշնակցության կողմից ժամանակին շրջանառության մեջ դրված օրենքի նախագծի…

Դաշնակցությանը որեւէ մեկը չի հրավիրել կոալիցիա, Դաշնակցությունը որևէ մեկին չի դիմել կոալիցիա մտնելու համար

«Դաշնակցությանը» որևէ մեկը չի հրավիրել կոալիցիա, ինքն էլ որևէ մեկին չի դիմել կոալիցիա մտնելու համար. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: «Օրինակ՝ Դուք ինչպե՞ս կարող են հայտնվել մեր տանը: Երկու տարբերակ կա. մեկը, որ զանգեք ու ասեք՝ ուզում եմ գալ, մյուսը, որ ես Ձեզ հրավիրեմ: Մեզ որևէ մեկը…

Լիբանանում հայ երիտասարդները հայց կներկայացնեն դատարան հայ-թուրքական միջադեպի առիթով

Լիբանանում «Ա. Պէ. Սէ. Աշրաֆիե» հանրախանութի կինոյի սրահի մուտքի մոտ մարտի 18-ին թուրք ապահովական ուժերի և հայ երիտասարդների միջև տեղի ունեցած միջադեպից հետո ՀՅԴ Զավարյան ուսանողական միությունը և Լիբանանի երիտասարդական միությունը որոշել են դատական հայց ներկայացնել՝ հայտնելով, որ թուրքական դեսպանատան անվտանգության բաժնի պաշտոնյաները խաղաղ ցույց կազմակերպած հայ երիտասարդներին կոպիտ են արձագանքել՝ դաշունահարելով և դանակահարելով դաշնակցական…

Ստեփանակերտում հանդիսավոր նշվեց ՀՅԴ 124-ամյակը

«Դաշնակցություն հանուն Արցախի». այս խորագիրն է կրում ՀՅ Դաշնակցության 124-ամյակի տոնակատարությունների շարքը, որը հանդիսավոր նշվում է Արցախի տարբեր շրջաններում: Տոնակատարությունների վերրջին հանգրվանը Ստեփնակարետն էր, որտեղ մարտի 21-ին, Մշակույթի եւ երիտասարդության պալատի մեծ դահլիճում կայացավ տոնական միջոցառում: Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Մ.Մուսայելյանը, ՀՅԴ Բյուրոյի…

Նստացույց ԱՄՆ-ում` Թուրքիայի հյուպատոսարանի առջեւ

Մարտի 21-ին ԱՄՆ-ում Հայ Յեղափոխական Դաշնակցության պատանեկան միության անդամները հավաքվել են Լոս Անջելեսում Թուրքիայի հյուպատոսարանի շենքի մոտ՝ հեղափոխական երգեր երգելու եւ Հայոց պատմությունը հիշելու համար. «Ավելի քան 100 երիտասարդ էր հավաքվել Թուրքիայի հյուպատոսարանի մոտ, որտեղ նրանք երգել են մեր ֆիդայիների երգած հայրենասիրական երգերը»,- ասված է ԱՄՆ Հայ երիտասարդների դաշնության ֆեյսբուքյան էջում։