Ամսական արխիւներ. May 2015

Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը Երեւանում նշել է 80 ամյակը

Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը Երեւանի Առնո Բաբաջանյան համերգասրահում նշել է հիմնադրման 80 ամյակը՝ մասնակցությամբ մի շարք սիրված արտիստների: Հոբելյանի եւ հայապահպանության գործում ունեցած անգնահատելի ավանդի համար Ուրուգվայի «Կոմիտաս» ռադիոժամը պարգեւատրվել է Հայաստանի սփյուռքի նախարարության «Կոմիտաս» մեդալով: Հանդիսությանը ներկա էին ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը եւ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, որոնք եւս շնորհավորել են հոբելյանի առթիվ:…

Իսպանական Սանտա Մարգարիտան պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Իսպանիայում Հայաստանի դեսպանատունը տեղեկացնում է, որ Սանտա Մարգարիտան միացել է Հայոց Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչած իսպանական քաղաքներին: «Սանտա Մարգարիտայի քաղաքապետարանը որոշում է աջակցություն ցուցաբերել, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը և պահանջվի փոխհատուցում, պահանջել Իսպանիայի կառավարությունից այդ Ցեղասպանության ճանաչումը և կազմակերպել այս որոշման փոխանցումը միջազգային կառույցներին»,- մասնավորապես, ասված է քաղաքապետարանի որոշման մեջ: Որոշումն ընդունվել է՝ հաշվի առնելով այն…

Մոտակա ժամանակները

Եվրամիության Արեւելյան գործընկերության շրջանակներում ասոցացման ընթացակարգը թվում է, թե բավական բարդ է եւ թեւակոխելի հետեւողական հանգրվաններ է ներառում: Թե՜ ԵՄ-ի եւ թե ՀՀ-ի բարձրաստիճան պաշտոնատարների կողմից հնչում էին տեսակետներ, որ Վիլնյուսից հետո, պահը հասունացել է ստորագրելու նոր վերամշակված փաստաթուղթ, որը կճշտի ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր հայեցակարգը: Ավելին. կար տեսակետ, որ Եվրամիությունը ՀՀ-ի համար պատրաստել է այնպիսի…

Հոսանքի թանկացումը կքայքայի պետությունը

ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունների անդամները այսօր՝ մայիսի 25-ին, Կառավարության առջեւ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքի ակցիա անցկացրին՝ պահանջելով Կառավարությունից եւ իշխանություններից կասեցնել էլեկտրաէներգիայի թանկացումը եւ վերահսկողություն իրականացնել ՀԷՑ-ի ղեկավարության ծախսերի նկատմամբ: «Պահանջում ենք ՀՀ իշխանություններից եւ Կառավարությունից կանխել հոսանքի ապօրինի թանկացումը, որը լինելու է մեր ժողովրդի գրպանի հաշվին: ՀԷՑ-ի ղեկավարության ճոխությունների համար…

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Ստամբուլի «Արմեն» ճամբարի քանդումը դադարեցնելու արշավ է սկսել

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Թուրքիայում մինչեւ 1983 թվականը հայ որբերին ապաստան տված «Արմեն» ճամբարի քանդումը դադարեցնելու համար ԱՄՆ Կոնգրեսին գործի դնելու նպատակ հետապնդող արշավ է սկսել: Հայ դատը ԱՄՆ¬ի քաղաքացիներին կոչ է արել նամակներ հղել ԱՄՆ¬ի սենատորներին եւ կոնգրեսականներին` խնդրելով «Արմեն» ճամբարի համար դիմել Պետքարտուղարությանը: ԱՄՆ¬ում Թուրքիայի դեսպանությանը եւ թուրքական կառավարությանը եւս ճնշում գործադրելու առաջարկով…

Բողոքի ցույց` Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

Մայիսի 25-ին, ժամը 12:00-ին, ՀՅԴ Հայաստանի երիտասարդական և «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունները Կառավարության շենքի (Հանրապետության հրապարակ, Կառավարական տուն 1) մոտ նախատեսում են բողոքի ցույց՝ ընդդեմ էլերկտրաէներգիայի անհիմն թանկացման: Նախատեսվում է ցույցի ընթացքում ՀՀ Կառավարությանը հանձնել նամակ-պահանջագիր:

Էլեկտրաէներգիայի թանկացման հարցով ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել բոլորի հետ

Էլեկտրաէներգիայի թանկացման խնդրի լուծման հարցով ՀՅԴ-ն պատրաստ է համագործակցել ցանկացած քաղաքական ուժի հետ։ Այս մասին այսօր, մայիսի 22-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հայտարարեց ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը։ Նրա համոզմամբ՝ Հայաստանի էներգետիկ համակարգը խոր եւ լուրջ փորձաքննության կարիք ունի։ Պետք հասկանալ, թե ինչպես կարելի է լուծել նրա խնդիրները առանց սակագների թանկացման։ «Հարցի լուծման համար մենք պատրաստ…

Կոմիտաս Ռատիօժամ-80 Դէպի Երկիր

Մեծ երազի ճամբուն վրայ, Մօթէվիտէոյի Կոմիտաս Ռատիօժամը, սկիզբ տալով իր 80-ամեակի տօնախմբութիւններու շարքին, 60 հոգիէ բաղկացած պատկարելի խուբով մը կը ճամբորդէ Մայր Հայրենիք, Մայիս 26-ին Արնօ Պապաջանեան համերգասրահին մէջ, մասնակցութեամբ Հայրենի ծանօթ արուեստագէտներու, տօնախմբելու համար սփիւռքի առաջին հայկական ռատիօժամի հիմնադրութեան ութ տասնամեակը։ Այս բացառիկ հադիսութիւնը կը հովանաւորեն և մեզի հետ կը կազմակերպեն Սփիւռքի նախարարութիւնը և…

Ելքը երաշխավորել, ցավոք, չեմ կարող

Գևորգ Կոստանյանը` Հրաչ Մուրադյանի սպանության գործի բացահայտման մասին Այսօր ԱԺ նիստում, երբ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը ներկայացնում էր գլխավոր դատախազության` 2014թ. տարեկան զեկույցը, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը հարց ուղղեց` նախապես ասելով, որ համաձայն է այն տեսակետին, որ քրեական գործերի մասին խոսելիս պետք է իրավական-մասնագիտական մոտեցում ցուցաբերել: Սակայն, պատգամավորի խոսքով, հանրային հնչեղություն ունեցող գործերի…

Հայտնի են ԼՂՀ Աժ նախագահի եւ փոխնախագահի անունները

Այսօր, մայիսի 21-ին տեղի է ունեցել ԼՂՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի անդրանիկ նիստը: Արդեն հայտնի են ԱԺ նախագահի եւ փոխնախագահի անունները: Աժ նախագահի պաշտոնում գաղտնի քվեարկության արդյունքում, 28 կողմ եւ 5 դեմ ձայների հարաբերությամբ, ընտրվեց ԱԺԿ պատգամավոր Աշոտ Ղուլյանը, իսկ փոխնախագահի պաշտոնում առաջադրվեց ՀՅ Դաշնակցության պատգամավոր Վահրամ Բալայանը, ով 30 կողմ եւ 2…