Ամսական արխիւներ. June 2015

Շատ կարեւոր է, որ շարժումը մնա իր նախնական, մաքուր շնչառության մեջ

«Կազմակերպված քաոս»,- այսպես է բնութագրել ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը երեւանյան վերջին օրերի իրադարձությունները եւ հավելել, որ նախօրեին այդ կազմակերվածությունը նվազել է։ Աղվան Վարդանյանը, որն օրեր շարունակ ցուցարարների կողքին էր իր շատ գործընկեր պատգամավորներ հետ, պարզաբանեց, թե որն է այդ անջրպետը։ «Զուտ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացումից զատ, այս օրերի իրադարձությունները նաեւ մեկ այլ էական հարցի…

Հայ դատի հանձնախումբը կոչ է անում Օբամային հակազդել ալիևյան ագրեսիային

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչ է արել նախագահ Բարաք Օբամային խախտել լռությունն ալիևյան ագրեսիայի նկատմամբ: Հանձնախումբը նաև խստորեն քննադատել է Հայաստանի և Արցախի դեմ ուղղված Իլհամ Ալիևի ատելությամբ լցված հայտարարությունները և վերջերս ՀՀ նախիջևանյան սահմանին հրադադարի ռեժիմի խախտումը, որի հետևանքով հայ զինվոր էր զոհվել: «Փաստերն ավելի քան ակնառու են, ինչպես նաև Օբամայի վարչակազմի ապակառուցողական վարքագիծը,…

ԵՏՄ-ն ունիկալ ու արդեն կայացած ինտեգրացիոն միավոր է

Հայկական ապրանքները Եվրասիական տնտեսական միության երկրներում վայելում են մեծ հեղինակություն և հաջողությամբ են սպառվում: Ցանկացած ապրանք, որի վրա կա հայկական մակնշում, արդեն իսկ վստահություն է ներշնչում գնորդներին: Այս մասին Հայաստանում կազմակերպված տնտեսական համաժողովի ժամանակ հայտնեց եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախարար Արա Նռանյանը: «Սա վտահություն է ներշնչում արտահանումները կազմակերպելիս, քանի որ վստահ ենք հայկական արտադրանքի որակի վրա:…

«Մե՛նք Ենք Տէրը Մեր Երկրի»…

(Այսինքն՝ Ոչ Օտար Ուժերը) Հայաստանի մէջ ելեքտրականութեան սակի բարձրացման հարցը շատ բարացուցական է այն աշխարհին մէջ, ուր վայրագ դրամատիրութիւնը սանձարձակ կ’արշաւէ։ Համաշխարհային դրամատան եւ Միջազգային դրամական հիմնադրամի (IMF) «օժանդակութիւնները», բոլոր այն երկիրներուն մէջ ուր կատարուած են, կը միտին զօրակցելու բացառապէս դրամատէր խաւին, մեծ ընկերութիւններուն եւ ոչ թէ հանրութեան, ժողովուրդին։ Նշեալ երկու հաստատութիւնները կը քաջալերեն վայրագ…

Ամերիկահայերը Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են կազմակերպել

Ամերիկահայերը հունիսի 28-ին Վաշինգթոնում Ադրբեջանի դեսպանատան մոտ բողոքի ակցիա են կազմակերպել։ Այս մասին հայտնում է ԱՄՆ հայ դատի հանձնախումբը։ Ցուցարարներն իրենց բողոքն են հայտնել հունիսի 26-ին հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի խախտման կապակցությամբ, որի պատճառով զոհվել էր ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Արման Եփրեմյանը։ Ցուցարարները պաստառներին գրություններն են գրել, որոնք պահանջում են դադարեցնել Ադրբեջանի սադրիչ գործողությունները։ Հիշեցնենք,…

Հայ դատը Պետդեպին զգուշացրել է Ալիեւի հնարավոր սադրանքների մասին

ԱՄՆ Հայ դատի հանձնախմբի նախագահ Քեն Խաչիկյանը ԱՄՆ Պետդեպին նախազգուշացրել է Հայաստանի եւ Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի նախագահի կողմից սադրանքներ վերսկսելու մասին։ Հունիսի 26-ին Պետդեպի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ Խաչիկյանը զգուշացրել է, որ մեծ է հավանականությունը, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կվերսկսի Հայաստանի եւ Ղարաբաղի վրա հարձակումները Բաքվի Եվրոպական խաղերի փակումից հետո, հայտնում է ԱՄՆ Հայ…

Երկիրը պետք է մաքրել այս կարգի աղբից

Արդեն հայտնի է, որ ՀԷՑ-ում անկախ աուդիտ անցկացնելու մտադրություն կա: Այդ մասին պարզ է դառնում նախագահականի տարածած հաղորդագրությունից: Բաղրամյան պողոտայում պատասխանելով «Ազատության» լրագրողի այն հարցին, որ ՀՅԴ-ն այդ մասին դեռ վաղուց էր խոսում եւ արդյոք հիմա կարելի՞ է ասել, որ ինչ-որ չափով բավարարվում է Դաշնակցության պահանջը, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանն ընդգծեց, որ խոսքը միայն…

Բելգիայի Ներկայացուցիչների պալատը հուլիսի 7-ին քվեարկության կդնի Հայոց ցեղասպանության բանաձևը

Բելգիայի խորհրդարանի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի նախագիծը քվերակության կդրվի հուլիսի 7-ին: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի մամուլի հարցերով պատասխանատու Պետո Դեմիրճյանը: Նրա խոսքով` խորհրդարանում ներկայացված կուսակցական ուժերը հունիսի 24-ին քննարկել են «Ֆլամանդական նոր դաշինքը» (N-VA) կոալիցիոն կուսակցության Փիթեր դե Ռուվերի ներկայացրած Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի նախագիծը: Փաստաթուղթը բանակցային…

«Ազդակ»ի Խմբագրական. Քայլ` Դէպի Իրաւական Պետութիւն

Ելեկտրականութեան սակագինի բարձրացման դէմ ծաւալած քաղաքացիական շարժումը գուցէ երկուշաբթի օրուան պատկերը չստանար, եթէ խորհրդարանին մէջ արտայայտուած մտահոգութիւնները թէ քաղաքական ասուլիսներու ընթացքին հնչած տեսակէտները նկատի առնուած ըլլային: Աւելի՛ն. եթէ դաշնակցական երիտասարդական միութեան կազմակերպած ցոյցին առիթով փոխանցուող առաջարկները գտնէին իրենց համարժէք արձագանգները համապատասխան գերատեսչութիւններուն կողմէ, մագլցողականութիւնը տարածք չէր ունենար նուաճելու: Եթէ անշուշտ բացառենք շարժման այլասերման միտող արտաքին…

Հան­դի­պում՝ ­Յու­նաս­տա­նի խորհր­դա­րա­նի նա­խա­գա­հին եւ Հ.Յ.­Դաշ­նակ­ցու­թեան մի­ջեւ

Հայ ­Յե­ղա­փո­խա­կան ­Դաշ­նակ­ցու­թեան ­Յու­նաս­տա­նի մէջ քա­ղա­քա­կան եւ ­Հայ ­Դա­տի առն­չո­ւող հան­դի­պում­նե­րու ծի­րէն ներս, ­Չո­րեք­շաբ­թի՝ 24 ­Յու­նիս 2015ի ե­րե­կո­յեան, Հ.Յ.Դ. պա­տո­ւի­րա­կու­թիւն մը հան­դի­պում ու­նե­ցաւ­ Յու­նաս­տա­նի խորհր­դա­րա­նի նա­խա­գահ ­Զոի ­Գոնս­տան­տո­բու­լո­ւի հետ, հել­լէն խորհր­դա­րա­նէն ներս։ Պա­տո­ւի­րա­կու­թիւ­նը կը բաղ­կա­նար Հ.Յ.Դ. ­Յու­նաս­տա­նի ­Կեդր. ­Կո­մի­տէի ներ­կա­յա­ցու­ցիչ ընկ. ­Քե­րոբ Է­քի­զեա­նէ, Հ.Յ.Դ. Եւ­րո­պա­յի ­Հայ ­Դա­տի ­Յանձ­նա­խում­բի նա­խա­գահ ընկ. ­Գաս­պար ­Կա­րա­պե­տեա­նէ եւ Հ.Յ.Դ ­Յու­նաս­տա­նի…