Ամսական արխիւներ. September 2015

«Ասպարեզ»ի խմբագրական – 24 տարեկան

Ինքնիշխան, անկախ պետականութեան մեր տարիքն է, որուն կ՛աւելնան Առաջին հանրապետութեան երկու տարիները: Ազգերու ու պետութիւններու պատմութեան մէջ 24 կամ 26 տարիքը կրնայ բաւարար արդարացում ըլլալ կամ նկատուիլ խարխափումներու, թերացումներու, բացթողումներու: Ի վերջոյ, պետական մտածողութիւնը միայն ուրիշներու փորձառութեանց, պատմութեան սերտողութեան կամ տեսական քննարկումներու ճամբով կարելի չէ խորացնել, ամրացնել, հարստացնել: Պէտք է խոստովանիլ, որ մեր նորանկախ պետականութեան,…

Անկախութեան տարեդարձ – Ներքին Խոհանոցը Մաքուր Պահելու Անհրաժեշտութիւնը

(ՀՀ Վերանկախացման Առիթով) 24 տարիէ ի վեր Հայաստան վերանկախացած է ու այդ օրէն սկսեալ չեն դադրած ներքին ու արտաքին վտանգները: Ոչ ալ պիտի դադրին: Այնպէս որ, աչալուրջ վերաբերում կը պահանջուի մեզմէ, թէ՛ իբրեւ պետութիւն, թէ՛ իբրեւ ժողովուրդ եւ թէ իբրեւ քաղաքական հոսանքներ կամ կազմակերպութիւններ: Արտաքին ճակատի մարտահրաւէրները երբեմն կրնան ստանալ վտանգաւոր բնոյթ, ինչպէս՝ պատերազմի հաւանականութիւն,…

Տեղի ունեցավ Մովսես Տեր-Գալուստյանի անվան երիտասարդական կենտրոնի բացումը

Այսօր Էրեբունի վարչական շրջանում բացվեց Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության զինվորական ղեկավար, հայկական լեգեոնի հերոս սպա, ՀՅԴ Բյուրոյի երկարամյա անդամ, սփյուռքահայ հասարակական-քաղաքական գործիչ Մովսես Տեր-Գալուստյանի անվան երիտասարդական կենտրոնը, նաև տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր Աշոտ Ներսիսյանի«Մովսես Տէր Գալուստեան» գրքի շնորհանդեսը: Երիտասարդական կենտրոնը ծառայելու է Էրեբունի վարչական շրջանի երիտասարդներին և պատանիներին: Կենտրոնի պատասխանատուների խոսքով`բազմաթիվ ծրագրեր են լինելու,…

Ակնարկ. Շրջուած Է Միակողմանիութեան Կարծրատիպը

Հայաստանեան գործարարական շրջանակներէ կատարուած երկրորդ մեծագումար նուիրատուութիւնը սուրիահայութեան կարիքներուն արդէն իսկ որոշ վարքագիծի մը նախանիշը կը հաստատէ: Պարզ է, որ հետեւողական աշխատանքի մը իբրեւ արդիւնք` հայրենի գործարարներ կը դիմեն նման նախաձեռնութիւններու կամ կ՛ընդառաջեն իրենց կատարուող դիմումներուն` հասնելու սուրիահայութեան ծով կարիքներուն: Այդ աշխատանքը նախ եւ առաջ ծանօթացման, ճանաչողական եւ իրազեկման բնոյթ ունի սուրիահայութեան դիմագրաւած տագնապները լուսաբանելու,…

ՀՅԴ պատվիրակությունը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Ժան-Ֆրանսուա Շարպանտիեի հրավերով այսօր ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը և Գերագույն մարմնի անդամ Արսեն Համբարձումյանը հյուրընկալվեցին Ֆրանսիայի դեսպանատանը: Հանդիպման ժամանակ քննարկվեց փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ: Մասնավորապես, անդրադարձ կատարվեց հայ-ֆրանսիական տնտեսական հարաբերությունների զարգացման հեռանկարներին, այս ուղղությամբ ձեռնարկվելիք…

Լենինգրադի մարզում կազմակերպվեց «Եկեղեցին և պատերազմը» թեմայով գիտաժողով

Ս.թ. սեպտեմբերի 18-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը մասնակցեց Լենինգրադի մարզի Կառավարության կողմից կազմակերպված «Եկեղեցին և պատերազմը» գիտաժողովին: Գիտաժողովին մասնակցում էին Լենինգրադի մարզի և Սանկտ-Պետերբուրգի կառավարության անդամներ, դասախոսներ, տարբեր դավանանքների ներկայացուցիչներ: Գիտաժողովին ելույթով հանդես եկան Լենինգրադի մարզի միջազգային և միջդավանանքային հարաբերությունների կոմիտեի ղեկավար Մ. Լեբեդինսկին, Լենինգրադի մարզի նահանգապետի խորհրդական Վ. Սանինը, Լենինգրադի մարզի Օրենսդիր…

Վերջապես կառուցենք մեր պետության տունը, օգտագործենք պատմական պահը և դուրս գանք փակուղուց

Այսօր ԱԺ նիստում, ուր քննարկվում էր սահմանադրական փոփոխությունների նախագիծը, ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Նա քննարկումը պատմական որակեց` նշելով, որ անկախ ամեն ինչից, դա հայկական պառլամենտարիզմի կարևորագույն նվաճումներից մեկն է: Արմեն Ռուստամյանը շնորհակալություն հայտնեց մասնագիտական հանձնաժողովին` երկու տարում տիտանական աշխատանք կատարելու համար: «Մենք աշխատել ենք այս հանձնաժողովի հետ, և այդ համագործակցությունը Դաշանակցությունը շատ…

Գործող Սահմանադրությունը ժողովրդի կամքը լիարժեք իրականացնելու հնարավորություն չի տալիս

Այսօր խորհրդարանում սահմանադրական բարեփոխումների քննարկումների շրջանակում ելույթ ունեցավ ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Նրա խոսքով` մեծաքանակ պատգամավորների ելութները նախանշում են, որ հսկայածավալ փոփոխություն է տեղի ունենում երկրում: «Սրա շրջանակներում նախ կուզենայի մի մեթոդաբանական ճշտում կատարել և խոսքս ուղղում եմ քաղաքական մեծամասնությանը` այս ամբիոնից քիչ հայտարարեք` խորհրդարանական ընդդիմությունը սա է ասում, խորհրդարանական ընդդիմությունը դեմ է և այլն:…

Սահմանադրական փոփոխությունները դուռ են բացելու երկրի որակական զարգացման համար

Այսօր ԱԺ նիստում շարունակվում էր սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկումը: Ելույթ ունեցավ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նախ նշեց, որ այսօր հասարակության 99 տոկոսը փոփոխությունների պահանջ ունի, բայց տարբեր են այդ փոփոխությունների բովանդակության վերաբերյալ պատկերացումները ՝ փոփոխություններ առօրյա կյանքում, փոփոխություններ` անձերից մինչև իշխանափոխություն: Ուստի, ըստ Աղվան Վարդանյանի, դժվար է պատկերացնել, որ բոլորը կարող են նույն…