Ամսական արխիւներ. October 2015

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախումբը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը նամակ է հղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողներին՝ կոչ անելով անմիջականորեն մատնանշել այն կողմին, որը խախտում է հրադադարի ռեժիմը։ Կարապետյանն իր նամակում արտահայտել է Եվրոպայի հայ համայնքների մտահոգությունը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանի եւ շփման գծի երկայնքով լարվածության կապակցությամբ: Նա նաեւ ափսոսանք է հայտնել, որ Ադրբեջանն արդեն երկրորդ անգամ…

Սահմանադրական այս փոփոխությունները նոր շունչ են տալու մեր երկրի զարգացմանը

Սահմանադրական փոփոխությունների նախագծի վերջնական տարբերակը հանրաքվեի դնելու որոշումը ցույց տվեց, որ խորհրդարանում ոչ միայն մեծամասնությունը, այլ ճնշող մեծամասնությունը՝ (104 «կողմ», 10 «դեմ» և 3 «ձեռնպահ») կողմ է այս բարեփոխումներին. Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Մենք շատ դրական ենք համարում ողջ նախագիծը, որովհետև մեր առաջարկությունների 95% -ը մինչև այդ էր…

Ամեն հայ պետք է զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի…

են հայ պետք է զգա, որ առանց իրեն հայրենիքը կփլվի… Հայրենասիրություն ասած բանը ոչ այլ ինչ է, եթե ոչ քեզ վրա դրվածպարտականությունների բարեխղճորեն կատարում: Եթե զինվորից սկսած մինչև նախարարը բոլորանվեր իրենց գործն անեն, ապա մեր բոլոր ձեռնարկումները կպսակվեն հաղթանակով: Եթե Ղարաբաղը կործանվի, ապա միայն քաղաքական խաղերի պատճառով է կործանվելու, քաղաքականությունն ամենասարսափելի գիշատիչն է: Բեկոր Կենսագրությունը…

Մեկնարկել է ՀՕՄ- ի 71-րդ պատգամավորական ժողովը

Հայ օգնության միության աշխարհի տարբեր անկյուններում գործող անդամներն այս օրերին հայրենիքում են: Նրանց մեկ հարկի տակ է հավաքել 71-րդ համահայկական պատգամավորական ժողովը: 7-օրյա համաժողովի մասնակիցներն ամփոփելու են կառույցի անցած 4 տարիների կատարած աշխատանքը եւ որոշելու իրենց առաջիկա տարիների առաջնահերթությունները: Հայոց ցեղասապանության ճանաչումից մինչեւ աջակցություն հայ գաղթականությանը՝ 100-ամյա պատմություն ունեցող հայապահպան կառույցը հավատարիմ է իր առաքելությանը:…

Մասնագիտական հանձնաժողովն ընդունել է ՀՅԴ առաջարկությունները

Այսօր մեկնարկել է ԱԺ հերթական քառօրյան, պետք է քվեարկության դրվի սահմանադրական փոփոխությունների լրամշակված նախագիծը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ մասնագիտական հանձնաժողովի ներկայացուցչի ելույթից հետո սահմանադրական փոփոխությունների նախագիծն անմիջապես կդրվի քվեարկության: Մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանն իր ելույթում նշեց, որ այսօր քվեարկության դրվող սահմանադրական փոփոխությունների լրամշակված նախագիծը զգալի փոփոխությունների է ենթարկվել պատգամավորների բազմաթիվ առաջարկների հիման…

Աշխատանքային այց Սանկտ-Պետերբուրգ

Ս.թ.սեպտեմբերի 30-ին կայացավ ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մարտին Սարգսյանի աշխատանքային այցը Սանկտ-Պետերբուրգ: Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոսությունում Մարտին Սարգսյանի և Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանի մասնակցությամբ մեկնարկեց ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Պիլոտային ծրագիրը, որը հնարավորություն կտա ՌԴ Հյուսիս-Արևմտյան տարածաշրջանում ժամանակավոր կամ մշտական բնակություն հաստատած ՀՀ քաղաքացիներին, այնպես էլ…

Ջեֆրի Ռոբերթսոնը կարժանանա մրցանակի Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար

Միջազգային մակարդակի փաստաբան և մարդու իրավունքների անվանի իրավապաշտպան Ջեֆրի Ռոբերթսոնը կարժանանա «Արդարության պաշտպաններ» մրցանակին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ունեցած ավանդի համար: Մրցանակը կտրվի հոկտեմբերի 25-ին՝ Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի Արևմտյան շրջանի գրասենյակի կազմակերպած ամենամյա գալա ընդունելության ժամանակ: Ռոբերթսոնը հոկտեմբերի 23-ին և 24-ին մասնակցելու է նաև «Ճանապարհ դեպի հատուցում» քննարկմանը, որի ժամանակ միջազգային իրավունքի մասնագետ Գառնիկ…

Արգենտինական Միսյոնես նահանգը պաշտոնապես ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Արգենտինայի Միսյոնես նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է օրենք` ի հիշատակ Հայոց ցեղասպանության: Ինչպես հաղորդում է «Արմենիա» լրատվական գործակալությունը, նոր օրենքն իր դրույթներով հավատարիմ է մնացել դեռևս 2006 թվականին Արգենտինայում ընդունված 26,199 ազգային օրենքին, որն ապրիլի 24-ը սահմանում է որպես «Հանդուրժողականության և մարդկանց միջև հարգանքի օր»: 26,199 օրենքը գործում է Արգենիտայի ևս 15 նահանգում՝ Բուենոս Այրես,…

Մեր անվտանգության երաշխավորը ոչ թե ՀԱՊԿ–ն է, այլ մեր հավաքական ուժը

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը Tert.am–ի հետ զրույցում ասում է, որ Հայաստանի անվտանգության թիվ մեկ երաշխավորը ոչ թե ՀԱՊԿ-ն է, այլ մեր հավաքական ուժը: Ինչպես և ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, Արթուր Աղաբեկյանը ևս դժգոհ է, որ մեր սահմանին կատարվող իրադարձությունների կապակցությամբ ՀԱՊԿ-ն որևէ հայտարարություն չի անում: – Պարո՛ն Աղաբեկյան, ՀՀ ԶՈՒ շտաբի պետ…

Առաջարկվող փոփոխությունները բարձրացնում են դատական համակարգի անկախությունը

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: – Պարոն Մինասյան, ընդամենը 5 օր է մնացել Ազգային ժողովում սահմանադրական փոփոխությունների նախագծի քվեարկմանը: Ձեր բոլո՞ր առաջարկություններն են ընդունվել, և այդ նախագծին կողմ քվեարկելու համար չկա՞ որևէ տարաձայնություն: – Հաջորդ երկուշաբթի սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի նախագահն ԱԺ-ում ներկայացնելու է իրենց վերջնական դիրքորոշումը, և թե որ առաջարկներն…