Ամսական արխիւներ. June 2016

ԿԳ նախարարը պարբերաբար հանդիպումներ կունենա մարզային կրթական հիմնախնդիրների հարցերով

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր աշխատանքային հանդիպում է ունեցել ՀՀ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի կրթության վարչության պետերի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հանրակրթության ոլորտում առկա մի շարք հիմնախնդիրներ և դրանց լուծման որոշակի առաջարկներ: Մասնավորապես` նախարարը նշել է, որ հանրակրթության ոլորտում առկա ոչ բոլոր խնդիրներին պետք է տրվի ունիվերսալ լուծում. որոշ հարցերում անհատական,…

Հայաստանը հետևողական ու պատասխանատու գործընկեր է ԱՊՀ-ի համար

Հայաստանը հետևողական ու պատասխանատու գործընկեր է ԱՊՀ-ում և շահագրգռված է պայմանավորվածությունների արդյունավետ իրագործմամբ: Այս մասին հայտարարել է «Ռուս-հայկական համագործակցություն» կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը Մոսկվայի «Պրեզիդենթ-հոթելում» ԱՊՀ երկրների ինստիտուտի 20–ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի բացմանը իր ողջունի խոսքում: Նա նշել է, որ հաղթահարելով տարբեր փուլեր` ինստիտուտին հաջողվել է կայուն տեղ գրավել ռուսաստանյան գիտա-վերլուծական դաշտում և պահանջված լինել…

Մեր օրենսդրության կառուցվածքը չի բացառում, որ մրցակցության արդյունքում ձևավորվեն մենաշնորհներ

ՀՀ օրենսդրությունն օրենքով սահմանված մենաշնորհ չունի, սակայն, մեր օրենսդրության կառուցվածքը չի բացառում, որ մրցակցության արդյունքում ձևավորվեն մենաշնորհներ. այսօր լրագրողների հետ զրույցում այսպիսի տեսակետ հայտնեց ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ Արա Նռանյանը: «Մեր տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրությունն ավելի շատ ուղված է գերիշխող դիրքի չարաշահմանը, այլ ոչ թե մրցակցային մենաշնորհի վերացմանը: Սա օրենսդրական առանձնահատկություն է, որը պետք…

Իրանի ու Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելը քաղաքական լուրջ քայլ էր

Իրանի ու Հայաստանի միջև առանց վիզայի ռեժիմ սահմանելը քաղաքական լուրջ քայլ էր: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Իրանի խորհրդարանում հայազգի պատգամավոր Կարեն Խանլարյանը: «Այդ կարգի ռեժիմ սահմանելն ընդհանրապես կայանում է դաշնակից կամ բարեկամ երկրների միջև: Հետևաբար նման որոշումը քաղաքական լուրջ ժեստ էր Իրանի ու Հայաստանի կողմից: Առանց վիզայի ռեժիմը, բնականաբար, առաջին հերթին տուրիզմի վրա…

Գերմանիոյ Խորհրդարանը ընդունեց Հայոց ցեղասպանութիւնը հաստատող բանաձև

Հաղորդագրութիւն 02.06.2016-ին Գերմանիոյ Խորհրդարանը 1 դէմ, 1 ձեռնպահ և 629 ձայնով ընդունեց Հայոց Ցեղասպանութեան իրողութիւնը հաստատող բանաձեւ: Թուրքիոյ կողմէ բանեցուած բազմապիսի ճնշումներն ու սպառնալիքները՝ ըլլան անոնք դիւանագիտական, քարոզչական թէ հասարակական բնոյթի, չկարողացան ձախողեցնել բանաձևի ընդունումը: Բանաձևը կը կրէ հետեւեալ խորգիրը՝ Յիշողութիւն և նշում 1915 – 1916 տարիներուն հայոց և այլ քրիստոնեայ փոքրամասնութիւններու ցեղասպանութեան, և կը…

Քննական գործընթացում բացակայում է հասարակական լարվածությունը

Լևոն Մկրտչյանն այցելել է քննակենտրոն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այսօր այցելել է Երևանի թիվ 170 ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոն և մասնակցել «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության մեկնարկին: Նախարարը շրջել է քննակենտրոնում, զրուցել դիմորդների հետ, քաջալերել ու հաջողություն մաղթել նրանց, այնուհետև պատասխանել դիմորդների ծնողների և լրագրողների հարցերին: Նախարարը հույս…

Աշխատատեղերի կրճատման խնդիր չունենք

Այսօր տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը դրական գնահատեց համայնքների խոշորացման ծրագրերը: «Եթե դուք տեղերում լինեք և շփում ունենաք բնակիչների հետ, կզգաք, որ նրանք շատ մեծ արագությամբ էին ուզում ամեն ինչ տեսնել: Խոշորացման առաջին երեք ծրագրերից անցել է երեք ամիս, որից ամիս ու կեսը կազմավորվել են այդ համայնքները, ավագանին ձևավորվել է և անցել գործի»,-…

Ակնարկ. Բարոյական Եւ Քաղաքական Շարժառիթներ

Գերմանական Պունտեսթակի բանաձեւի քուէարկութեան շարժառիթային գործօնները լոյսին բերելու փորձը կը կեդրոնանայ տարբեր հանգամանքներու վրայ: Նախ անշուշտ այն, որ Գերմանիա պէտք էր հետեւողականութիւն ցոյց տար սկսուած գործընթացի մը եւ անպայման նկատի ունենար Պունտեսթակի նախկին քննարկումները, երկրի նախագահին, խորհրդարանի նախագահին կատարած յայտարարութիւնները, որոնք քաղաքական ենթահողը պատրաստած էին նման քուէարկութիւն կայացնելու: Երկրորդ` ուշադրութիւն կը գրաւէ այն, որ բանաձեւի…

ՀՅԴ-ն կողմ է Ռուսաստանի հետ ՀՕՊ միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրին

ՀՅԴ-ն կողմ է Ռուսաստանի հետ հակաօդային պաշտպանության միասնական համակարգ ստեղծելու համաձայնագրին: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով ՌԴ-ի հետ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու համաձայնագրի վերաբերյալ հնչող դժգոհություններին, նշեց, որ իրենք միշտ ներկայացրել են իրենց դիրքորոշումը՝ եթե չունես ավելի լավ համակարգ, պետք է ուժեղացնես այն, ինչ ունես:…

Հայկական Աշխարհը՝ Հայոց Աշխարհի Արեւելեան Դարպասէն

Դ. ՀԱՆՐԱԳՈՒՄԱՐԻ ՓՈՐՁ ԵՒ ԴԱՍԵՐ Ապրիլեան քառօրեայ պատերազմը շատ բան փոխեց Հայաստանի մէջ եւ տակաւին շատ բաներ ալ պէտք է փոխուին անկասկած: Նաեւ, ջուրի երես հանեց համակարգային թերութիւններ եւ թերացումներ, զորս տեսնելու համար պատերազմը անհրաժեշտ չէր անշուշտ: Անցնող տարիներուն, երբ կը խօսուէր համակարգային թերութիւններու մասին, մասնայատուկ մատնանշում առհասարակ չկար բանակին կապակցութեամբ: Շեշտադրումները առաւելաբար կ՛առնչուէին քաղաքական-կառավարման…