
Այսօր, հոկտեմբերի 24-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցում, անդրադառնալով ոչ իշխանական 3 ուժերի հանրահավաքին, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ պետք է անել ամեն ինչ, որ չկրկնվեն անցյալի սխալները, ու գործընթացի մեջ արյուն չլինի: Երկրորդ կարևոր խնդիրը` ըստ նրա, պետք է այնպես անել, որ ժողովուրդը չհիասթափվի: «Ես չէի ցանկանա հանրահավաքից առաջ հայտարարություններ անել, որոնք կանդրադառնան…















