
Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի փուլում ՀՅԴ համամասնական ցուցակի ներկայացուցիչները, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավորներն ու ՀՅԴ թիմի անդամներն այսօր քայլարշավ էին կազմակերպել Կոմիտասի պողոտայով: Ընտրությունների նախընտրական քարոզարշավի այս փուլում, ինչպես նշեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը, ՀՅԴ քարոզչական թիմը նպատակահարմար է գտել այս ձեւով քարոզչություն իրականացնել: Նա լրագրողներին ասաց, որ ՀՅԴ-ի պարագայում մինչեւ այսօր…














