ԶԼՄ-ներում

Հրեշին սպանողը հրեշ չդառնա՝ սա է գաղափարը

«Հրապարակ»- ի հարցազրույցը ԱԺ Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ Խորհրդարանական չորս ուժերը` ՀՅԴ, ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն», պարբերաբար համախմբվում են այս կամ այն խնդրի շուրջ եւ լուծումներ պահանջում: Այդ պահանջներն ուղեկցվում են խրոխտ ելույթներով ու իշխանության հովանու տակ գործող Սահմանադրական դատարան դիմելու փորձերով: Մինչդեռ առանձին պատգամավորներ կոչ են անում սկսել հենց բուն՝ իշխանափոխության պահանջից, սակայն…

Կա գործարք, որ Նաիրիտը ձեռք է բերում մահուդի գործարանի բաժնետոմսերը 9 մլն դոլարով, բայց շատ կարճ ժամանակ անց վաճառում է 900 հազար դոլարով

ՀՅԴ խմբակցությունը Նաիրիտ գործարանի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը համարելու է որպես հրատապ և ընդգրկելու է ԱԺ հաջորդ քառօրյայի օրակարգ: Այս մասին Lragir.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: Հիշեցնենք, որ նախորդ քառօրյայում խորհրդարանը Նաիրիտի հարցով ԱԺ ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու հարցը մեկ տարով հետաձգելու որոշում կայացեց: «Քանի որ կառավարության ներկայացուցիչները պետք է…

Հայտնել կառավարությանը անվստահություն թե՞ ոչ

ՀՅԴ խորհրդարանական խմբակցությունը դեռ մինչեւ վերջ չի կողմնորոշվել`կառավարության հրաժարականը պահանջելու հարցում: Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով հարցին`համամիտ չե՞ք ՀԱԿ-ի ձեր գործընկեր Արամ Մանուկյանի հետ, որ «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու նախաձեռնության տապալումից հետո խորհրդարանական ընդդիմությունը պետք է կառավարության հրաժարականի հարցը բարձրացնի, խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասաց. «Մենք դրանից առաջ էլ ենք այդ հարցին անդրադարձել: Մենք երկու…

Վստահ եմ, որ լինելու են փոփոխություններ

«Ես ավելի քան վստահ եմ, որ լինելու են էական փոփոխություններ նույնիսկ այն դեպքում, եթե Սահմանադրական դատարանը չբավարի մեր դիմումը: Թե՛ Սահամանադրական դատարանի նախագահը, և թե՛ դատարանի անդամների զգալի մասը պետական մտածողության տեր անձինք են: Վստահ եմ, որ իրենք էլ հաշվի առնում հասարակության տրամադրվածությունը և պետության ֆուկցիաներում դրան համապատասխան փոփոխություններ կիրականացնեն»,- ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ…

Ազգային ժողովը մերժեց գազային հանձնաժողով ստեղծելու առաջարկը

Իշխանական կոալիցիան մերժեց գազային պայմանագրերի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու` ոչ իշխանական չորս խմբակցությունների նախաձեռնությունը: «Կողմ` 44, դեմ` 58, ձեռնպահ`3: Որոշումը չի ընդունվել», – քվեարկության արդյունքները հրապարակեց Աժ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նախաձեռնության հեղինակները հայտարարեցին, որ Հանրապետականն իր քվեարկությամբ ապացուցեց, որ թաքցնում է հանցավոր գործարք: Խորհրդարանական ոչ իշխանական ուժերը` ՀՅԴ-ն «Բարգավաճ Հայաստան»-ը, «Ժառանգություն»-ը եւ ՀԱԿ-ը, ուզում…

Կառավարությունն ինքն իր համար մրցույթ է հայտարարել

ԱԺ հայտարարությունների ժամին ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանը խոսել է հանրակրթական ոլորտում սպասվող կրճատումների մասին։ Շուրջ 10 հազար աշխատատեղ է կրճատվելու, եւ ըստ պատգամավորի, այդքան ընտանիք հայտնվելու է սոցիալական ծանր պայմաններում: «Կարծես, կառավարությունն ինքն իր համար մրցույթ է հայտարարել. որքան հնարավոր է՝ շատ հակապետական գործողություններ իրականացնել», – ասել է Արծվիկ Մինասյանը եւ շարունակել,- «Դիմում ենք ԱԺ-ին,…

Ծածկադմփոց՝ ժողովրդի թիկունքում

Համաձայն «ԱԺ կանոնակարգ» օրենքի, եթե մինչեւ նստաշրջանի սկիզբը հավաքվում են 44 ստորագրություններ եւ հանձնվում ԱԺ քարտուղարությանը, ապա հարցը իմպերատիվ կերպով մտնում է քննարկման: ԱԺ չորս ոչ իշխանական խմբակցությունները որոշել են այս ընթացակարգով անակնկալի բերել քաղաքական մեծամասնությանն ու յուրաքանչյուր քառօրյայի սկզբին շրջանառության մեջ դնել մի նոր որոշման նախագիծ: Բացումը արվեց երեկ գազային պայմանագրերի «մութ» կողմերը բացահայտող…

ԱԺ 4 խմբակցությունները շրջանառության մեջ են դնելու գազի 300 մլն պարտքին վերաբերող ԱԺ որոշման նախագիծ

Ազգային ժողովի 4 ոչ իշխանական խմբակցությունները գարնանային նստաշրջանի մեկնարկը ԱԺ քարտուղարություն կհանձնեն 44 և ավելի ստորագրությամբ ԱԺ որոշման նախագիծ, որում ներառված կլինեն հարցեր, թե որտեղից, ինչ պայմաններում է գոյացել 300 միլիոն դոլարի պարտքը, որի մասին հայտնի դարձավ միայն այսպես կոչված «գազային» պայմանագրերի վավերացումից հետո: Հարցապնդումները վերաբերում են, առհասարակ, սկանդալային պայմանագրերի բոլոր մանրամասներին: Այս մասին Tert.am-ին…

Որոտանը վաճառելու համար քրեական պատասխանատվություն կա

Ազգային ժողովի «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի համոզմամբ՝ ամերիկյան «Քոնթուր գլոբալ հիդրոկասկադ» ընկերությանը «Որոտան ՀԷԿ-երի համալիր» ՓԲ ընկերության վաճառքն իրականացվել է Սահմանադրության և ՀՀ օրենքների շրջանցմամբ։ Tert.am-ի հետ զրույցում ՀՅԴ պատգամավորը ի գիտություն Կառավարությանը և, մասնավորապես, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը՝ հայտարարեց, որ, ի վերջո, չպետք է մոռանալ, որ դրա համար կա համապատասխան…

ԱԺ ոչ իշխանական ուժերը փետրվարի 3-ին կբարձրացնեն «գազային պայմանագրերի» հարցը

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերը փետրվարի 3-ին ԱԺ–ին կառաջարկեն հրատապ կարգով օրակարգ մտցնել հարց՝ կապված «գազային պայմանագրերի» հետ, առանց փակագծերը բացելու Tert.am-ին ասաց ԱԺ Հայ Յեղափոխական Դաշնակցություն խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։ «Հիմնական նպատակն այն է, որ, ինչպես նախապես հայտարարել էինք, պետք է ամրապնդվեն այն հիմքերը, որոնցով ոչ իշխանական ուժերը մտադիր են Սահմանադրական դատարան դիմել»,- ասաց…