ԶԼՄ-ներում

Արմեն Ռուստամյանը հանցագործ աշխարհի հայտնի մեթոդի կիրառման վտանգ է տեսնում

Yerkir.am-ը Գորիսում կատարված դեպքերի կապակցությամբ հարցեր է ուղղել ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանին: – Պարո’ն Ռուստամյան, Գորիսում հնչած կրակոցները երկրում ստեղծված անպատժելիության արդյունքն են: Ձեր գնահատականը այդ միջադեպին: – Բնականաբար, դեռ քննությունն ընթացքի մեջ է, բայց ակնհայտ է, որ Հայաստանում առկա այս ինքնավերարտադրման համակարգում կան մարզեր, որոնք ամենաաչքի ընկած մարզերն են…

Եթե մի տեղից ես կախված, միշտ էլ անակնկալների, պարտադրված իրավիճակների առջև ես կանգնում

168.am-ի հետ զրուցում ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը, անդրադառնալով հնչող կարծիքներին, թե գազի սակագինը Հայաստանում բարձրանում է, որովհետև Ռուսաստանը ցանկանում է այդպիսով ճնշում գործադրել Եվրասիական միությանը Հայաստանի հնարավոր անդամակցության հարցում, նշեց. «Բացառել չի կարելի: Բայց, ի վերջո, մենք ռազմավարական գործընկերներ ենք Ռուսաստանի հետ, բայց դրան համապատասխան և այն որակով, որ իշխանությունները խոստանում էին՝ պետք…

Ոչ թե Դաշնակցությունն է փակուղու մեջ, այլ երկիրը, որը գտնվում է նույն վիճակում, ինչ՝ Դաշնակցությունը

Ոչ թե Դաշնակցությունն է փակուղու մեջ, այլ երկիրը, որը գտնվում է նույն վիճակում, ինչ վիճակում՝ Դաշնակցությունը: Այս մասին Tert.am-ին ասաց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը՝ Երևանում ԵԽԽՎ լիագումար նիստից հետո: Դաշնակցական գործիչը չի ժխտում վերջին շրջանում ընդդիմադիր դաշտում առկա լճացումը, և դա պայմանավորում է առաջին հերթին օբյեկտիվ պատճառով՝ լճացումով: «Երկրորդ պատճառն այն…

Ռուսաստանը կարող է գազի գնի դիմաց նոր զիջումներ կորզել Հայաստանից

Հայաստանում գազամատակարարման ոլորտում պետք է ներդրվի սոցիալական բաղադրիչը: Այս կարծիքին է տնտեսագետ, ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը, ով մի քանի առաջարկներ ունի գազամատակարարման ոլորտի հետ կապված: «Ես կարծում եմ, որ պետք է ամսական մինչև 10 հազար խմ սպառողների համար սանդղակավորումն իրականացվի այնպես, որ մինչև միջին եկամուտ ունեցողները կարողանան այսօրվա եղած սակագնով վճարել գազը, միջինից…

ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի լսումներին Սաբինա Ֆրեյզերը հայտարարել է, որ Մինսկի խմբի մանդատն իրեն սպառել է

Տալլինում ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի կազմակերպած՝ «Սառեցված հակամարտություններ» թեմայով լսումների ժամանակ Միջազգային Ճգնաժամային խմբի Եվրոպական ծրագրի տնօրեն Սաբինա Ֆրեյզերի և մյուս եվրոպացի փորձագետների ելույթներում նկատվել է ակնհայտ միտում՝ ԼՂՀ բանակցային գործընթացը հանել Մինսկի խմբի մանդատի շրջանակներից՝ այդ ֆորմատը տապալված համարող հիմնավորմամբ, այս մասին Tert.am-ին հայտնեց հայաստանյան պատվիրակությունից լսումներին մասնակցող «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: «Ավելին՝…

Մեր ժողովրդին մշուշոտ ապագա է սպասվում

ԱԺ ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը կառավարության ներկայացրած ծրագիրը ծրագիր չի համարում, այլ հռչակագիր, որը չունի ոչ միայն կոնկրետություններ, այլ նաև ձևակերպումները մշուշոտ են ու անորոշ: «Ծրագիրն այդպես էլ չի բացահայտում մեր երկրի առջև ծառացած հիմնական մարտահրավերները»,- նշեց պատգամավորը` վստահություն հայտնելով, որ այն կազմվել է երկրի ղեկավարի ելույթից, տարբեր քաղաքական ուժերի արտահայտած մոտեցումներից: Նրա դիտարկմամբ,…

Թանկացումները սոցիալական բունտի իրական հիմքերն են

Թանկացումների հիմնական պատճառը անվստահությունն է վաղվա օրվա համար, քանի որ մարդիկ օր առաջ ուզում են շահույթներ ունենալ. «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» հաղորդման շրջանակում նշեց ԱԺ «ՀՅԴ» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Գազի նման թանկացումը տեռոր է սեփական ժողովրդի նկատմամբ: Եթե Ռուսաստանը կարողանում է նման մանիպուլյացիա անել, ուրեմն այս ժողովուրդը իշխանություն չունի: Եթե ռազմավարական գործընկերը ստրկացնում…

ինչքան շուտ այս իշխանությունները փոխվեն, այնքան շուտ իրավիճակի փոփոխության մասին կարելի է խոսել

Գազի թանկացումը նախ ցույց է տալիս մեր կառավարության թե’ արտաքին եւ թե’ ներքին քաղաքականության ձախողումը. այսօր կառավարության շենքի առջեւ, ուր բազմաթիվ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում գազի թանկացման պատճառով, yerkir.am-ին ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը: Նա նշեց, որ մի քանի ամիս առաջ, երբ կառավարությունը քննարկում էր իր ծրագրերը` բյուջեի, պաշտոնական քաղաքականության հետ կապված,…

Եթե իշխանությունը ականջալուր չլինի, ապա թանկացումները կբերեն զանգվածային բողոքի

«Սա հասարակության ընդվզումն է այն քաղաքականության դեմ, որ իրականացվում է Հայաստանում», – այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` կառավարության շենքի առջև տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ: Հիշեցնենք, որ մի շարք քաղաքացիների նախաձեռնությամբ այսօր ՀՀ կառավարության շենքի առջև տեղի ունեցավ բողոքի ակցիա` գազի սակագնի թանկացման դեմ: Ակցիային մասնակցում էին…

Փորձելու ենք հասկանալ, թե ինչ կարող էինք անել, որ չենք արել

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար, ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ Աղվան Վարդանյանը երեկ մեզ հետ զրույցում պատասխանել է Երեւանի ավագանու ընտրություններում ընդդիմության տապալման պատճառների եւ հետագա անելիքների մասին հարցերին: – Պարոն Վարդանյան, ավագանու ընտրություններից առաջ տեւական ժամանակ` ընդդիմադիր ուժերով փորձում էիք միասնաբար հանդես գալ, ինչը, սակայն, չստացվեց: Հիմա այդ նույն ուժերը ընտրությունները դատապարտող հայտարարություններ են անում: Պարզ չէ՞ր,…