ԶԼՄ-ներում

Երեւանի ավագանու ընտրություններում մասնակցության ձեւաչափերի շուրջ բանակցություններն ավարտված չեն հայտարարվել

Aravot.am-ը ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների հետ զրույցում հետաքրքրվեց, թե Ինչո՞ւ Երեւանի ավագանու ընտրություններում չձեւավորվեց միասնական առանցք. չհամախմբման պատճառն այն էր, որ ԲՀԿ-ն պահանջեց իր առանցքի շուրջ համախմբվե՞լ, թե՞ պատճառն այլ հարթությունում պետք է փնտրել: ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը խնդրի առնչությամբ փոխանցեց հետևյալը. «Համախմբման պայմաններից մեկն այն է, որ քաղաքական ուժերը փորձեն իրենց հավակնությունները…

Աղվան Վարդանյանը չի բացառում, որ ՀՅ Դաշնակցությունը ավագանու ընտրություններին մասնակցի առանձին

ՀՅԴ ԳՄ փոխներկայացուցիչ, ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը չի բացառում, որ Դաշնակցությունը մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին մասնակցի առանձին ցուցակով: «Կոնսուլտացիաները շարունակվում են, բազմակի տարբերակներ կան: Կապրենք, կտեսնենք»,-Panorama.am-ին ասաց Ա. Վարդանյանը, պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է ՀՅԴ-ն համախմբվի ԲՀԿ առանցքի շուրջ: Հիշեցնենք, որ ԲՀԿ քաղորհդի ընդլայնված նիստում որոշում է կայացվել, որ կուսակցությունը կմասնակցի ավագանու…

Քաղաքական խորհրդակցությունները շարունակվում են

Երեւանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելու օրակարգով ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի շենքում երեկ եռակողմ հանդիպում է տեղի ունեցել ՀՅԴ, «Ժառանգություն» եւ ԲՀԿ ներկայացուցիչների միջեւ: ՀՅԴ-ից քննարկմանը մասնակցել են Արմեն Ռուստամյանը եւ Աղվան Վարդանյանը, «Ժառանգությունից»՝ Ռուբեն Հակոբյանը եւ Հովսեփ Խուրշուդյանը, ԲՀԿ-ից՝ Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Թեեւ ՀԱԿ կուսակցության ներկայացուցիչները եւս կողմ են միասնական ցուցակին, սակայն…

Առավելապաշտական մոտեցումները տանում են փակուղի

Հարցազրույց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանի հետ -Այսօր քաղաքական շրջանակներում քննարկվող կարեւոր խնդիրներից մեկը Երեւանի քաղաքապետի ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր ուժերի միավորում ստեղծելու հնարավորությունն է։ Կարո՞ղ ենք փաստել, որ նախագահական ընտրությունների արդյունքների «բողոքարկման» հետընտրական գործընթացը սահուն կերպով մտնում է մայրաքաղաքային ավագանու ընտրության նախընտրական փուլ։ -Հետընտրական գործընթացները եւ առաջիկայում տեղի ունենալիք Երեւանի ավագանու ընտրությունները, կարծում…

ՀՅԴ-ն և «Ժառանգությունը» չեն բացառում ավագանու ընտրություններին մեկ ցուցակով մասնակցելը

Հայ հեղափոխական դաշնակցությունը չի բացառում մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրություններին «Ժառանգության» հետ մեկ միասնական ցուցակով մասնակցելու հնարավորությունը: Այս մասին ՍիվիլՆեթի հետ զրույցում ասաց ՀՅԴ Գերագույն մարմնի փոխներկայացուցիչ Արսեն Համբարձումյանը՝ հնարավոր համարելով միասնական ցուցակում այլ քաղաքական ուժերի ընդգրկումը ևս: Հարցին, թե միասնական ցուցակով հանդես գալու դեպքում ով կգլխավորի այն, ՀՅԴ ներկայացուցիչը պատասխանեց, որ անհրաժեշտ է…

Ժամանակն է գնահատել ներկա փուլն ու այն մարտահրավերները, որոնց առջև կանգնած ենք

2013թ. Մարտի 5-ի երեկոյան, «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության «Երկրի հարցը» հաղորդման հյուրն է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։ Ստորեւ՝ հաղորդման սղագրությունը։ -Պարոն Ռուստամյան ինչ հանգրվանի է հասել շարժումը եւ ինչ քայլերի անհրաժեշտություն կա։ -Կարծում եմ ժամանակն է, որ մենք գնահատենք շարժման ներկա փուլը, եւ այն մարտահրավերները, որոնց առջեւ կանգնած ենք: Ի՞նչ ունենք այսօր, որ…

ՀՅԴ-ն մասնակցելու է վաղը կայանալիք հանրահավաքին եւ իր խոսքն է ասելու

ՀՀ ԱԺ բոլոր խմբակցությունների ներկայացուցիչներն այսօր հանդիպում են ունեցել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ` ԱԺ-ում հետընտրական գործընթացները քննարկելու ձեւաչափը որոշելու համար: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Քննարկվեց արտահերթ նիստ հրավիրելու վերաբերյալ մեր առաջարկությունը, բայց, ըստ էության, բանակցություններն այս պահին մտնում են փակուղի: Իշխանություններն առաջին հերթին համաձայն չեն արտահերթ…

Արմեն Ռուստամյան. Մենք ժողովրդական շարժման առնչությամբ գաղափարներ ունենք եւ կներկայացնենք Րաֆֆի Հովհաննիսյանին

Հայաստանի ազգային ժողովը չի կարող մի կողմ քաշված մնալ երկրում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներից: Այս մասին, այսօր` փետրվարի 25-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` հավելելով, որ դրական է գնահատում խորհրդարանի խոսնակ Հովիկ Աբրահամյանի դիրքորոշումը, ով համաձայնել է քննարկել այդ հարցը: Նրա խոսքով` իրենք առաջարկել են ներքաղաքական իրավիճակը քննարկելու նպատակով…

Արմեն Ռուստամյանը «Ժառանգության» ծրագիրը դեռ հստակ չի տեսնում

ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը «Ժառանգության» շուրջ համախմբված շարժումը համարում է ժողովրդի իշխանությունը հաստատելու, բոլորի շարժումը: Դիտարկմանը, թե ՀՅԴ-ն թերահավատորեն էր մոտենում ընդդիմության հնարավոր համախմբմանը, պարոն Ռուստամյանը հերքեց, ասաց՝ լավ կարդացեք մեր բոլոր հայտարարությունները. «Լավ հիմք ենք դրել, որի հիման վրա պետք է շարունակվի, ինչ էլ լիներ ընտրությունների արդյունքները: Մենք չէինք կասկածում, որ արդյունքները…

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը կոչ է անում գնալ ընտրության, ձայն չտալ Սերժ Սարգսյանին

«Ազատություն» ռադիոկայանի հարցերին պատասխանում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: ՀՅ Դաշնակցությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, սակայն ձայն չտալ իշխանության թեկնածուին: ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. – «Մենք ձեզ հորդորում ենք փետրվարի 18-ին անպայման գնալ ընտրության, թույլ չտալ, որ վերջնականապես վարկաբեկվի այդ ինստիտուտը եւ…