
Արգենտինայի մայրաքաղաքում ավարտվել է Հայաստանին նվիրված փառատոնը, որին մասնակցել է ավելի քան 5.000 մարդ: Ինչպես հաղորդում է PrensaArmenia.com-ը, փառատոնի ժամանակ հայ համայնքի անդամները մասնակիցներին հյուրասիրել են հայկական ավանդական կերակրատեսակներով, քաղցրավենիքով եւ գինիով: Մեկ օր տեւած փառատոնի ընթացքում մասնակիցները լսել են հայկական ավանդական եւ ժամանակակից երաժշտություն, երգեր: Ներկայացվել են ազգագրական պարեր եւ բեմադրություններ` պատմելով հայ ժողովրդի…















