Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Ֆրանսիսքօ Պապը միշտ թիկունք կանգնած է Հայ Դատի

Կարտինալ Խորխէ Մարիօ Պէրկոկլիոյի ընտրութիւնը որպէս Ֆրանսիսքօ Պապ ոչ միայն ուրախութիւն բերաւ Արժանթինի բնակչութեան, այլ նաե՛ւ յոյսի լոյս մը կը բանայ հայոց պանջատիրական պայքարին։ Արժանթինի հայերը զգացուած են, տրուած ըլլալով որ Կարտինալ Պէրկոկլիօ միշտ եղած է հայ համայնքին անկեղծ բարեկամ մը։ Ան շարունակաբար Հայ Դատի ի նպաստ իր աջակցութիւնը ցոյց տուած է, մանաւա՛նդ Արժանթինի մայրաքաղաք…

Հայոց ցեղասպանության հարցում Հռոմի Պապի քաղաքականությունը կախված կլինի հայկական դիվանագիտությունից

Առաջին անգամ Հռոմի Պապ է դարձել Լատինական Ամերիկայի ներկայացուցչը, ինչը նշանակում է, որ Վատիկանը, ըստ ամենայնի, իր արտաքին քաղաքկանության մեջ նոր գիծ է մշակում, թեեւ Վատիկանի համար գլխավորը Կաթոլիկ եկեղեցու ներքին խնդիրներն են մնում: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս, Արգենտինայի հայ համայնքի ներկայացուցիչ Խաչիկ Տեր-Ղուկասյանը: «Միջազգային ասպարեզում մենք կարող ենք Լատինական…

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը կոչ է արել ԱՄՆ-ին մեծացնել Հայաստանին, ԼՂ-ին և Ջավախքին հատկացվող օգնությունը

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի օրենսդրական հարցերով տնօրեն Րաֆֆի Քարաքաշյանը Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների հանձնաժողովին կոչ է արել մեծացնել Հայաստանին, Լեռնային Ղարաբաղին և Ջավախքին հատկացվող օգնությունը: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից, հանձնաժողովում Քարաքաշյանը հանդես է եկել արտաքին օգնությանը և քաղաքականությանը վերաբերող զեկույցով: Զեկույցի յոթ դրույթները վերաբերում են ԱՄՆ-ի` Արցախին, Հայաստանին,…

Ինչպիսի՞ն է արգենտինահայության արձագանքն ու գնահատականը Պապի ընտրությանը

Հռոմի նոր Պապի ընտրության վերաբերյալ արգենտինահայության արձագանքին եւ գնահատականներին տեղեկանալու համար «Երկիրն այսօրը» զրուցել է ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանի հետ՝ ուղիղ կապ հաստատելով Արգենտինա։ Ինչպես նշեց Նալբանդյանը, կարդինալ Խորխե Մարիո Բերգոլիոն մոտ հարաբերություններ է ունեցել Բուենոս Այրեսի հայ բավականին ազդեցիկ համայնքի հետ, առիթներ է ունեցել մասնակցելու համայնքային միջոցառումների։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հռոմի նորընտիր…

ԱՄՆ-ում նշել են Արցախյան շարժման 25-ամյակը

Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, ռեկորդային թվով ԱՄՆ կոնգրեսականներ են միացել ԱՄՆ Կոնգրեսի` Հայաստանին աջակցող խմբի անդամներին և Հայ դատի Հանձնախմբին` միասին տոնելու Արցախի դեմոկրատական-ազատագրական շարժման 25-ամյակը: ԱՄՆ Կոնգրեսում անցկացված միջոցառմանը մասնակցել են կոնգրեսականներ Էդ Ռոյսը, Ֆրենկ Փալոնը, Ադամ Շիֆ, Մայքլ Գրիմը եւ այլք, ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը,…

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ադրբեջանցի պատգամավորի` Կալիֆորնիայում ունեցած ելույթը մերկացնող տեսանյութ է տարածել

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբն ադրբեջանցի պատգամավորի` Կալիֆորնիայի Սենատում ունեցած ելույթը մերկացնող տեսանյութ է տարածել: «Ամերիկացիները` Ալիևին. բռնությունը Միացյալ Նահանգների արժեքներից չէ» խորագրով տեսանյութում մեջբերված է պատգամավորի խոսքից մեկ հատված, որտեղ խոսում է իբր ԱՄՆ-ի հետ միացյալ արժեքներ դավանող Ադրբեջանի մասին: Երեսուն վայրկյան տևողությամբ տեսանյութում ցուցադրված են Բաքվում ու այլ քաղաքներում քաղաքացիների նկատմամբ ադրբեջանական իշխանությունների…

Բողոքի Ցոյց Սաքրամենթօ Այցելող Ատրպէյճանցի Երեսփոխաններուն Դէմ

ՍԱՔՐԱՄԵՆԹՕ.- Նախաձեռնութեամբ Արեւմտեան Ամերիկայի ՀԵԴին, Երկուշաբթի, Մարտ 11ի երեկոյեան, բողոքի ցոյց մը տեղի ունեցաւ Սաքրամենթօ այցելող ատրպէյճանցի երեսփոխաններուն ու Ատրպէյճանի պետական քարիւղի ընկերութեան՝ «Սոքար»ի, ներկայացուցիչներուն կողմէ Քալիֆորնիոյ նահանգային Ծերակոյտ կատարուած պաշտօնական այցելութեան դէմ: ՀԵԴի եւ Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբի գլխաւորութեամբ, ցուցարարները պահանջած են վերջ տալ Ատրպէյճանի իշխանութեանց կողմէ շարունակուող հակահայ արարքներուն եւ սպառնալիքներուն: Բողոքի հաւաքին…

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը նոր գրասենյակ է բացել Կալիֆոռնիայի կենտրոնական շրջանում

ԱՄՆ Հայ Դատի հանձնախումբը նոր գրասենյակ է բացել Կալիֆոռնիայի կենտրոնական եւ ափամերձ շրջանում: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Հայ դատի հանձնախմբից, այս նոր գրասենյակն առանցքային նշանակություն կունենա հայ-ամերիկյան գործակցությունն այս շրջանում խթանելու և ընդլայնելու հարցում: Կալիֆոռնիայի կենտրոնական և ափամերձ շրջանը ներառում է Սանտա Բարաբարա, Օքսնարդ, Վենտուրա և Սան Լուիս Օբիսպո քաղաքները: Այստեղ են գտնվում նաև երկու աշխարհահռչակ…

ԼՂՀ ԱԺ Նախագահ Աշոտ Ղուլեանի հանդիպումը Հ.Յ.Դ. Յունաստանի Կեդրոնական Կոմիտէի հետ

Արցախեան շարժման 25ամեակին նուիրուած քաղաքական ձեռնարկի կազմակերպման ծիրէն ներս շաբթուայ մը տեւողութեամբ Աթէնք գտնուեցաւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան Ազգային Ժողովի նախագահ Աշոտ Ղուլեան։ Իր կեցութեան օրերուն ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբի դասաւորումով բազմատեսակ ծրագիր մը իրագործուեցաւ, ուր ԼՂՀ ԱԺ նախագահը առիթը ունեցաւ հանդիպումներ ունենալու հելլէն կուսակցութեանց ղեկավար շրջանակներու հետ, աթենահայութեան հետ շփուելու եւ ազգային մեր կառոյցներուն ծանօթանալու։…

Շնորհակալութիւն՝ Լիթուանիոյ խորհրդարանի անդամներուն

Փետրոար 26, 2013-ին, Լիթուանիոյ Խորհրդարանի (Seimas) ինը երեսփոխաններ հրապարակեցին հռչակագիր մը երկրի Խորհրդարանէն ներս Արցախի Հանրապետութեան հետ Բարեկամութեան Խումբի ստեղծման իրենց որոշումի մասին: Սոյն հռչակագրի հրապարակումէն անմիջապէս ետք, Ազրպէյճանի կողմէ իրենց վրայ սկսան բանեցուիլ շատ մեծ ճնշումներ, որպէսզի յետս կոչեն իրենց որոշումը: Ինը երեսփոխաններն ալ` տիկիններ Dalia Kuodite, Dangute Mikutiene, Alma Monkauskaite, Vince Vaidevuye Margeviciene,…