Հ.Յ.Դ. Այլ շրջաններ

Հանդիպում Սերպիոյ Հանրապետութեան նախագահ Թոմիսլաւ Նիքոլիչի հետ

Փետրուար 26, 2016-ին, Սերպիոյ հանրապետութեան նախագահ Թոմիսլաւ Նիքոլիչ, Պելկրատի նախագահական պալատէն ներս, ընդունեց հայկական պատուիրակութիւն մը՝ բաղկացած Հ.Յ.Դ. Եւրոպայի Հայ Դատի յանձնախումբի նախագահ Գասպար Կարապետեանէն, Ռումանիոյ Հայոց Առաջնորդ Գերշ. Տ. Տաթեւ եպսկ. Յակոբեան-Մուրատեանէն, Սերպիոյ հայկական համայնքի նախագահ՝ Սամուէլ Այվազեանէն եւ կիպրացի լրագրող, քաղաքագէտ Եանոս Խարալամպիտիսէն, որ հեղինակած է Արցախի շուրջ գիրք մը: Ներկայ էր նաեւ…

Հ.Յ.Դ. երիտասարդականի յաջողութիւնը միջազգային ասպարէզում

2016 թ. փետրուարի 26-28-ին, Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում տեղի ունեցաւ Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան Համաշխարհային համագումարը (IUSY World Congress)։ Համաշխարհային համագումարը կազմակերպութեան բարձրագոյն ժողովն է, որը տեղի է ունենում երկու տարին մէկ անգամ եւ, որտեղ շրջանաւարտ ղեկավար մարմինը ներկայացնում է երկու տարուայ իր նիւթաբարոյական գործունէութեան զեկոյցը, ճշտւում է կազմակերպութեան հետագայ գործունէութեան ուղենիշերը եւ ընտրում ղեկավար նոր…

Հոլանդահայ կազմակերպությունները երկրի ԱԳ նախարարին հորդորել են դատապարտել Ադրբեջանում հայկական ջարդերը

Հաագայի «Հետ Պլեյն» հրապարակից փետրվարի 26-ին մեկնարկել են սումգայիթյան ջարդերի 28-րդ տարելիցին նվիրված միջոցառումները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից, Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները, որոնց թվում են Հոլանդահայ կազմակերպությունների ֆեդերացիան և ՀՅԴ Նիդերլանդների Հայ Դատի հանձնախումբը, Նիդերլանդների Թագավորության արտաքին գործերի նախարար Կունդերսին պահանջագիր են ներկայացրել, որում հորդորել են…

Իրանի Մեջլիսի ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով ընտրվել է 2 հայ պատգամավոր

Իրանի Իսլամական Հանրապետությունում Մեջլիսի ընտրությունների արդյունքում նախնական տվյալներով ընտրվել է երկու հայ պատգամավոր՝ Կարեն Խանլարյանը եւ Ժորժ Աբրահամյանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում պատգամավորի թեկնածուներից Կարեն Խանլարյանը տեղեկացրեց, որ հայ համայնքն ընտրությունների է մասնակցել Հյուսիսային և Հարավային ընտրատարածքներում: «Հարավի պատգամավորության համար թեկնածու են եղել 3-ը, ինքնաբացարկ են հայտնել 2-ը, և արդյունքում ընտրվել է Ժորժ Աբրահամյանը: Մասնակցողների ընդհանուր…

Իրան-Հայաստան հարաբերություններում արդեն իսկ երկու ոլորտներում ակտիվություն է նկատվում

Ըստ Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի իրանահայ պատգամավորի թեկնածու Կարեն Խանլարյանի՝ Իրանի նկատմամբ Արևմուտքի կողմից պատժամիջոցների վերացմամբ հայ-իրանական հարաբերություններն ավելի կսերտանան՝ ինչի մասին վկայում են նախարարների և պաշտոնյանների փոխայցելությունները: Tert.am-ի հետ զրույցում վերջինս նշեց, որ արդեն իսկ երկու բնագավառում ակտիվություն է նկատվում: «Մեկը կապված է ճանապարհների հետ, երկրորդը՝ տուրիզմի: Ինչպես գիտեք, վերջերս ՀՀ տրանսպորտի ու կապի…

Հայաստանում դպրոցների տնօրեններն ու մանկավարժները պետք է քաղաքականությունից դուրս լինեն

Հայաստանում դպրոցների տնօրեններն ու մանկավարժները պետք է քաղաքականությունից դուրս լինեն։ Այս մասին փետրվարի 25-ին կայացած Կառավարության նիստում ասել է կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը։ Նա նշել է, որ հնարավորինս կաշխատի մանկավարժներին ազատել տնօրնների ճնշումներից եւ ընտրական գործընթացին մասնակցելու պահանջներից։ «Իհարկե երբեմն փոքր գյուղերում տնօրենից կամ ուսմասվարից բացի, դա գրեթե ոչ ոք չի կարող անել։…

Ամեն ինչ` իր ժամանակին

Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նոր նախարար Արծվիկ Մինասյանին: Այնուհետև նախկին և նոր նախարարները պատասխանեցին լրագրողների հարցերին: Հարցին, թե ի՞նչ հարաբերությունների մեջ են միմյանց հետ, Արծվիկ Մինասյանը պատասխանեց. «Ընտիր»: Ճշմարիտյանն էլ պատասխանեց. «Փայլուն»: «Ես խնդրեցի պարոն Ճշմարիտյանին, որ միասին շարունակենք մեր գործունեությունը: Ես նրա ներդրումը շատ բարձր եմ գնահատում այս…

ՀՅԴ անդաները Հունաստանում ևս տապալել են ադրբեջանական քարոզչությունը

Փետրվարի 22-ին Հունաստանի Հ.Յ.Դ. Երիտասարդական Միության անդամները, Հայաստանի և Լեռնային ղարաբաղի հանրապետությունների դրոշներով և հունարեն պաստառներով, բողոքի ցույց են իրականացրել Ադրբեջանի դեսպանատան դիմաց. Երիտասարդական միությունը հայտնել է, որ նման ցույցի նպատակն է եղել ցույց տալ Ադրբեջանի կողմի շարադրված ստերն ու Լեռնային Ղարաբաղի արդար դատին զորակցելը: «Հունաստանում Ադրբեջանի դեսպանատունը լավ գիտակցում է, որ իր կողմից ձեռնարկված…

Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը Ներկայացուցիչների պալատում ունի 60, իսկ Սենատում` 20 աջակից

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանության մասին ներկայացված H-RES 154 «Ճշմարտություն և արդարություն» բանաձևը, որը ներկայացրել են կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ռոբերտ Ջ. Դոլդը, Դեյվիդ Վալադաուն և Ֆրենկ Փալոնեն, այս պահին ունի 60 աջակից: Այս մասին տեղեկացնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը: Բանաձևում նշվում է, որ Հայոց Ցեղասպանությունը սկսվել է 1915թ. ապրիլի 24-ին` Օսմանյան Թուրքիայի պաշտոնյաների կողմից…

ՀՅԴ անդամները Շվեդիայում տապալել են ադրբեջանցիների ցույցը

Փետրվարի 20-ին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում ՀՀ դեսպանատան առջև ադրբեջանցիները կազմակերպել են ցույց` այսպես կոչված` Խոջալուի դեպքերի առիթով: ՀՅԴ-ական Սարգիս Տեկիրմենջյանը հայտնում է, որ, Շվեդիայի ՀՅԴ Հյուսիսյան կոմիտեի և ՀՅԴ ՇԵՄ-ի կենտրոնական վարչության նախաձեռնությամբ, տեղի է ունեցել հակաքարոզչական ցույց: Հայ երիտասարդները եռագույն դրոշներով, տապալել են ադրբեջանցիների առանց այն էլ սակավամարդ ցույցը: Նրանք շատ կարճ ժամանակում ցրվել…