Լուրեր

ԱՄՆ – Հայաստան համաձայնագիրը կապահովի մեծ առաջընթաց

Արամ Համբարյանը ողջունում է Հայաստանի ու ԱՄՆ-ի միջեւ «Առեւտրի եւ ներդրումների մասին» համաձայնագրի կնքումը «Մենք ուզում եմ ենք հատուկ շնորհակալություն հայտնել այն մարդկանց, որոնք նպաստեցին համաձայագիրը կյանքի կոչելուն: Այն մարդկանց, որոնք Հայաստանի ու ԱՄՆ-ի իշխանություններին մեկտեղեցին այս բանակցությունների սեղանի շուրջ: Սա մեծ առաջընթաց է»,- հայտարարել է ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի Վաշինգտոնի գրասենյակի ղեկավար Արամ Համաբարյանը:…

Ծիրանի ծառ եւ անմոռուկ Մօնթէվիտէոյի բուսաբանական այգիի մէջ

Նախաձեռնութեամբ ՀՅԴ Արմենիա Երիտասարդական միութեան, Ուրուկուահայ զոյգ վարժարաններու աշակերտներէն խումբ մը, Ապրիլ 14ին, յուզիջ արարողութեամբ մը, Բուսաբանական Այգիի մէջ, որպէս յարգանք մեր բիւրաւոր նահատակներուն և Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին կատարւող ձեռնարկներու ծիրեն ներս, Ծիրանի ծառ մը տնկեցին և Անմոռուկ ծաղիկի սերմեր ցանեցին։ Ներկայ եղաւ և իր սրտի խօսքը փոխանցեց նաև Զբօսաշրջիկութեան նախարար Լիլիան Քէշիշեանը։ Երիտասարդական միութեան…

Արգենտինայում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված հրապարակ կբացվի

Արգենտինայի Սանտա Կրուս նահանգի Ռիո Գալյեգոս քաղաքում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հրապարակ կբացվի: Համապատասխան որոշումը ապրիլի 9-ին կայացրել է քաղաքային խորհուրդը, հաղորդում է Prensa Armenia-ն: Նույն օրը նահանգի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների անցկացման մասին հայտարարություն է ընդունել: Սանտա Կրուսում Հայ դատի գրասենյակի ներկայացուցիչ Ալեխանդրո Ավագյանը հայտարարել է, որ հայ համայնքի…

Կանադան պաշտոնապես կմասնակցի Ցեղասպանության 100-րդ տարելից հիշատակման միջոցառումներին

Կանադան պաշտոնապես մասնակցելու է ապրիլի 24-ին Երեւանում կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելից հիշատակման միջոցառումներին։ Կանադայի հայ դատի հանձնախմբի տեղեկացմամբ, պատվիրակության կազմում են լինելու կառավարության անդամ երկու նախարար, խորհրդարանի երեք պատգամավոր, եւ Հայաստանում Կանադայի դեսպանը։ Հայաստանը պաշտոնապես հրավերներ էր ուղարկել բոլոր երկրների կառավարություններին եւ այլ բարձաստիճան պաշտոնյաների։ Առայժմ հինգ երկրի նախագահներ, ինչպես նաեւ մի շարք վարչապետներ…

Ուրուկուայի մէջ թրոշմաթուղթ նուիրուած Հայոց Ցեղասպանութեան 100-ամեակին

Նախաձեռնութեամբ Ուրուկուայի մէջ ՀՀի պատւոյ հիւպատոս Պր. Ռուբէն Աբրահամեանի և մեր գաղութի առաջնորդ Գերշ. Տ. Յակոբ Արք. Գըլնճեանի, Ապրիլ 7ին, երկրիս արտագին գործոց նախարարութեան գլխաւոր հանդիսասրահին մէջ, ներկայութեամբ արտգործ նախարար Ռուտոլֆօ Նին Նինպոայի, զբոսաշրջիկութեան նախարար, Լիլիան Քէշիշեանի, Մօնթէվիտէոի քաղաքապետ, Աննա Օլիվէրայի, ՀՀ դեսպան Պր. Ալեքսան Յարութիւնեանի, ինչպէս նաև երկրիս խորհրդարանէն բազմաթիւ պատգամաւորներու, Ուրուկուայի մէջ դիւանագիտական…

ԱՄՆ Հավայի նահանգն ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւ

ԱՄՆ Հավայի նահանգի Պետական Սենատն անցած շաբաթ միաձայն բանաձեւ է ընդունել՝ ճանաչելով Հայոց ցեղասպանությունը եւ ապրիլի 24-ը հռչակելով որպես Ցեղասպանության զոհերի հիշատակման օր: Այդ մասին հաղորդում է Asbarez-ը: «Սենատը միանում է Հավայների Ներկայացուցիչների պալատին, ամերիկահայ համայնքին եւ ողջ աշխարհով սփռված հայերին՝ ճանաչելով եւ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, կոչ անելով աշխարհի բոլոր մարդկանց երբեք չմոռանալ…

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը ողջունել է կոնգրեսականների ներկայացրած բանաձևը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

ԱՄՆ Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարություն է տարածել ԱՄՆ կոնգրեսականնների կողմից մշակված բանաձևի վերաբերյալ: Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը Կոնգրեսի առջև ներկայացրել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ անդամներ` հանրապետական Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դեյվիդ Վալադոն, դեմոկրատ Ֆրենկ Փալոնը: Կոնգրեսի ավելի քան 40 անդամներ առաջարկել են իրենց աջակցությունը: «Մենք ողջունում…

Եվրոպան պետք է բավարար ջանքեր գործադրի փակ սահմանների վերացման ուղղությամբ

Այսօր «Եվրանեսթ»-ի ԽՎ չորրորդ լիագումար նիստի ժամանակ իրենց նկատառումները որոշ խնդիրների վերաբերյալ ներկայացրեցին նաև հայ պատգամավորները: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բարձրացրեց փակ սահմանների վերացման հարցը: «Կարևորում եմ, որ Եվրոպան բավարար ջանքեր գործադրի փակ սահմանների վերացման ուղղությամբ: Թուրքիան և Ադրբեջանը արդեն 20 տարի է՝ Հայաստանի հանդեպ կիրառում են շրջափակման քաղաքականություն: Հայաստանը չունի ելք դեպի…

Հայ դատը կոչ է անում բոյկոտել Տեխասի Ներկայացուցիչների պալատ ներկայացված հակահայկական բանաձևը

Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը կոչով է հանդես եկել` հոդորելով ամերիկահայերին բոյկոտել Տեխաս նահանգի Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիևի հովանավորած բանաձևը: Ինչպես հաղորդում է հանձնախմբի պաշտոնական կայքը, HR 764 բանաձևը հայերին մեղադրում է արցախյան ազատագրական շարժման ժամանակ իբր թե ոճրագործություներ իրականացնելու մեջ: Հայ դատի հանձնախումբը կոչ է անում ամերիկահայերին նամակներ հղել, զանգել Տեխասի օրենսդիրներին` հորդորելով…

ՀՅԴ Հայաստանի ԳՄ-ն շարունակում է ընկերային հանդիպումները կոմիտեությունների հետ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինն արդեն հանդիպել է 30-ից ավելի կոմիտեությունների հետ: Ընկերային հանդիպումների ժամանակ ԳՄ անդամները դաշնակցական ընկերներին զեկուցում են ՀՅԴ Ընդհանուր ժողովի աշխատանքների մասին, ներկայացնում ընդունված որոշումները և քննարկում առաջիկա անելիքները: Նաև անդրադարձ է կատարվում երկրում առկա սոցիալ-տնտեսական վիճակին, հասարակության առջև ծառացած խնդիրներին, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առթիվ կազմակերպվող միջոցառումներին ՀՅ Դաշնակցության մասնակցությանն ու…