Լուրեր

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբին լրջորեն մտահոգում է ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու Չակ Հեյգելը

ՀՅԴ Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը լրջորեն մտահոգված է ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու Չակ Հեյգելի` Հայոց ցեղասպանության հարցում ունեցած դիրքորոշումից: «Մեզ անհանգստացնում է այն հանգամանքը, որ նախկին սենատոր Հեյգելը հավատում է Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի ստահոդ հայտարարություններին»,- ասել է Հայ Դատի գրասենյակի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Հեյգելը դեմ է Հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ 1915 թվականի ողբերգություն…

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունում է ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Քերիի առաջադրումը. Հայերի դիրքերը կամրապնդվեն

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման երկրի արտաքին քաղաքականության ղեկավար է նշանակել Մասաչուսեթսից սենատոր Ջոն Քերիին: Նա հայտնի է հայամետ երկարամյա գործունեությամբ: Ջոն Քերիին մինչ այս զբաղեցնում էր ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնը: Ենթադրվում է, որ պետքարտուղար դառնալուց հետո Կոնգրեսում Քերիի նախկին պաշտոնը կզբաղեցնի հայամետ իր դիրքորոշմամբ հայտնի մեկ այլ կոնգրեդական Ռոբերտ Մենենդեսը: ՀՅԴ Ամերիկայի…

Եւրոպահայերու երրորդ համագումարը տեղի պիտի ունենայ Պրիւքսելի մէջ, մարտ 4 – 5, 2013-ին

ՊՐԻՒՔՍԵԼ.- Եւրոպահայերու երրորդ համագումարը տեղի պիտի ունենայ Պրիւքսելի մէջ, որուն երկրորդ մասը՝ Եւրոպական խորհրդարանէն ներս, մարտ 4 – 5, 2013-ին։ Այս համագումարը Եւրոպայի մէջ գործող Հայ Դատի յանձնախումբերուն եւ հայկական այլ կազմակերպութիւններուն կողքին, Հայաստանէն, Եւրոպայէն, Միացեալ նահանգներէն եւ այլ շրջաններէ հասարակական գործիչներ, գիտնականներ եւ քաղաքագէտներ պիտի համատեղէ Պրիւքսելի մէջ։ Առաջին նիստը, երկուշաբթի մարտ 4-ին, պիտի…

Կոչ՝ Ավստրալիայի կառավարությանը ավելացնելու սիրիահայերին տրամադրվող օգնությունը

Ավստրալացի օրենսդիրները կոչ են արել երկրի արտգործնախարարին անհապաղ միջոցներ ձեռնարկել օգնություն տրամադրելու սիրիահայերին, ովքեր Սիրիայում տեղի ունեցող բախումների հետեւանքով լքել են երկիրը: Ինչպես տեղեկացրել են ՀՅԴ Ավստրալիայի Հայ դատի գրասենյակից, Հանթեր նահանգի Ֆեդերալ մարմնի անդամ Ջոյել Ֆիցգիբոնը եւ Բրեդֆիլդի Ֆեդերալ մարմնի անդամ Փոլ Ֆլեչերը նամակով դիմել են Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Բոբ Քարրին` կոչ անելով…

ՀԵԴ-ն կը շարունակէ բժշկական օժանդակութիւն տրամադրել Արցախի ազատամարտի վեթերաններուն

ԿԼԵՆՏԷՅԼ.- Վերջին քանի մը ամիսներու ընթացքին, Արեւմտեան Ամերիկայի ՀԵԴի «Մեր զինուորներու կողքին» նախաձեռնութեան շնորհիւ կարելի եղած է բժշկական կենսական օժանդակութիւն տրամադրել Արցախի ազատամարտի ընթացքին վիրաւորուած քանի մը տասնեակ վեթերաններու, Հայաստանի մէջ: Արշաւի կազմակերպիչներէն Դաւիթ Առաքելեան կ՛ողջունէ այն իրողութիւնը, որ գաղութը իր նուիրատուուիւններով կրցած է գործնականապէս ցոյց տալ, թէ նեցուկ կը կանգնի Արցախի ազատամարտիկներուն: Արշաւին շնորհիւ…

Նիւ Եորքի մէջ կլոր սեղան.- Նիւթ` արուեստի ճամբով արդարութեան հետապնդում

Դեկտեմբեր 9, 2012-ին, Նիւ Եորքի բժշկական ակադեմիայի «Հոսէք Հոլ»ի սրահին մէջ, տեղի ունեցաւ կլոր սեղան – վիճաբանական երեկոյ մը, կազմակերպութեամբ Հ.Յ.Դ. Արեւելեան Ա.Մ.Ն.-ի Կեդրոնական Կոմիտէին: Նիւթն էր «Հետապնդելով արդարութիւնը` Արուեստի ճամբով»: Նաեւ,այս ձեռնարկը կը վայելէր հովանաւորութիւնը Նիւ Եորքի շրջանէն զանազան միութիւններու, որոնց կարգին Հայ Ուսանողներու Միութիւնը, Հ.Բ.Ը.Մ.-ի երիտասարդականը, Հ.Ե.Դ.-ի «Հայորդիք» մասնաճիւղն ու Հայկական Ուսումնասիրութիւններու Կեդրոնը…

Ոգեկոչելով Անձնուրաց Գործիչ Աբօ Աշճեանի Կորուստին 30-Ամեակը` «Աբրահամ Աշճեան» Երիտասարդական-Ուսանողական Կեդրոնի Հանդիսաւոր Բացում

29 դեկտեմբեր 1982-ը ցնցիչ օր մը եղած էր լիբանանահայութեան, հա՛յութեան ու հայոց պատմութեան համար, երբ թրքական ոճրագործ ձեռքեր Պուրճ Համուտի սրտէն առեւանգեցին հայ ժողովուրդին ամէնէն ընտիր ու խիզախ զաւակներէն Աբօ Աշճեանը` աւելի ուշ բացայայտուելու համար, որ ան անյայտ պայմաններու մէջ սպաննուած է… Փոխադարձաբար, շաբաթ, 15 դեկտեմբեր 2012-ը եզակի օր մը եղաւ լիբանանահայութեան ու համայն հայութեան…

ՀՅԴ Հայ Դատի Յունաստանի Յանձնախումբը մասնակցութիւն բերաւ ասորիներու ցեղասպանութեան 90-ամեակին նուիրուած ձեռնարկին

Ասորիներու ցեղասպանութեան 90ամեակին նուիրուած ձեռնարկ մը տեղի ունեցաւ Կիրակի 9 Դեկտեմբերին, Աթէնքի արուարձաններէն Էղալէոյի «Եանիս Ռիցոս» մշակութային կեդրոնէն ներս: Ձեռնարկը կազմակերպուած էր Ասորիներու համահելլէնական միութեան կողմէ եւ օրուայ բանախօսն էր Նիքոս Լիղերոս: Ներկայ գտնուեցան ՀՅԴ Հայ Դատի Յանձնախումբի ներկայացուցիչներ, իսկ ընկ. Յակոբ Աւագեան ուղղեց ողջոյնի խօսքը: Յոյն ծանօթ անձնաւորութիւն, փրոֆէսէօր Նիքոս Լիղերոս խօսեցաւ Ասորիներու ցեղասպանութեան…

ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձախումբը ԱՄՆ-ում ազդեցությամբ երկրորդ էթնոլոբբիստական կազմակերպությունն է

ԱՄՆ էթնոլոբբիստական ամենաազդեցիկ կազմակերպությունների տասնյակում հայկական երկու կազմակերպություններ են ընդգրկվել: Հիմնվելով «Business Pundit»-ի պարբերականի եւ «American Politics Research»-ի կողմից տարիներ շարունակ կազմած լոբբիստական կազմակերպությունների վարկանիշների վրա` «Time to Analyze» տեղեկատվական-վերլուծական պորտալն ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձախումբը (ANCA) համարել է ԱՄՆ-ում ազդեցությամբ երկրորդ էթնոլոբբիստական կազմակերպությունը: Այն համարվում է գլխավոր կազմակերպությունը, որը վերահսկում է Կոնգրեսի հակական հարցերով…

ՀՈՒՍԿ-ի նախաձեռնութեամբ՝ «Հայաստանը՝ համաշխարհային քարտէզագիտութեան մէջ» ֆիլմի առաջին ցուցադրութիւնը

«Հայ ժողովուրդը եւ Հայաստանը իրենց ազդեցութիւնն ու դերն են ունեցել աշխարհի պատմութեան, տնտեսական, մշակութային եւ երբեմն նոյնիսկ քաղաքական կեանքում, որոնց պատճառով է, որ աշխարհի ամենահին աշխարհագրական փաստաթղթերում՝ քարտէզներում անգամ արտացոլւած է հայ ժողովուրդն ու նրա բնակավայր Հայաստանը»: Հայկական հարցերի ուսումնասիրութեան կենտրոն (ՀՈՒՍԿ, Հայ Դատի Թեհրանի յանձնախումբ) հաստատութիւնը ուրբաթ, դեկտ. 7-ին Հայ ակումբի սրահում հիւրընկալեց մեծ…