
ՀՅԴ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը ողջունել է կոնգրեսական Էդ Ռոյսի` ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի պաշտոնին նշանակվելը: Հայանպաստ գործիչ Էդ Ռոյսն իր լիազորությունները կստանձնի 2013 թվականի հունվարից: Կոնգրեսական Ռոյսը մարդու իրավունքների պաշտպանության ջատագով է և Ներկայացուցիչների պալատում մշտապես անդրադարձել է հայերի համար կենսական խնդիրներին, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հիմնահարցին և Հայոց ցեղասպանությանը:…














