ԶԼՄ-ներուն մէջ

Ավստրալիայի հրեաները խորհրդարանին կոչ են արել չսատարել Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությանը

Ավստրալիայի հրեաների գործադիր խորհուրդը (ԱՀԳԽ) ազդեցիկ հայտարարությամբ իր խոր մտահոգությունն է հայտնել Ավստրալիայի խորհրդարանում Հայոց ցեղասպանությունը հերքող պրոֆեսորի ելույթի առնչությամբ: «Արմնեպրես»-ի հաղորդմամբ` այս մասին նշվում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի պաշտոնական կայքում: Հայկական լոբբիի ջանքերի և հետևողականության շնորհիվ արդեն չեղյալ են համարվել Հայոց ցեղասպանության ժխտողական քաղաքականությունը քարոզող երկու միջոցառումներ` թուրքամետ կողմոնորոշում ունեցող Ջասթին ՄքՔարթնիի ելույթները…

Արցախի առնչությամբ հատվածական քաղաքական խաղերը վնասում են հայկական շահերին

«Քանի որ բոլոր հայերն անխտիր պաշտպանում են Արցախի շահերը, շատերի մոտ հարց է ծագում, թե ինչու Հայաստանի կառավարությունը մինչ օրս չի ճանաչել նրա անկախությունը: Հայաստանի ղեկավարները մտահոգված են, որ Արցախի անկախության վաղաժամ ճանաչումը կարող է վնաս հասցնել Ադրբեջանի հետ խաղաղ կարգավորման գործընթացին, և հնարավոր է, որ Հայաստանը ենթարկվի միջազգային ճնշման ու պատժամիջոցների: Բացի այդ, նախագահ…

Անվանի փաստաբաններն ԱՄՆ-ում կքննարկեն Հայկական հարցի իրավական ասպեկտները

Ամերիկահայ անվանի փաստաբաններ Դավիթ Բալաբանյանը, Քեյթ Նահապետյանը, Իգոր Տիմոֆեևը և Էդվին Մինասյանը կմասնակցեն «Անդրազգային արդարադատության» ժողովին, որ կազմակերպել է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը Ամերիկայի հայ իրավաբանների ընկերակցության հետ: Ինչպես «Արմենպրես»-ին հաղորդեցին Հայ դատի ԱՄՆ հանձնախմբից, իրավաբանները կներակայացնեն Հայկական հարցի պաշտպանության ոլորտում ունեցած իրենց անձնական փորձը` ինչպես նահանգային, այնպես էլ դաշնային իրավական համակարգում: Ժողովի ժամանակ կքննարկվեն…

Խմբակցության ղեկավարի փոփոխությունը կվնասի «Ժառանգությանը»

Հրաժարականները տեղի են ունենում, երբ նեգատիվի կրիտիկական մասսա է ձեւավորվում այն կազմակերպություններում, որտեղ չկա հստակ ղեկավար, եւ յուրաքանչյուրն անում է այն, ինչ պետք չէ, այլ ինքն է ուզում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը՝ մեկնաբանելով «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի հրաժարականը: Վահան Հովհաննիսյանի խոսքով, Ռուբեն Հակոբյանը, անկախ իր ներկայիս…

Եվրոպայի Հայ Դատի հանձնախմումբը պատմական է համարում Եվրոպահայության երրրորդ համագումարը

Եվրոպահայության երրրորդ համագումարը ծառայեց իր նպատակներին և արդարացրեց բոլոր սպասելիքները։ Ամփոփելով համագումարի արդյունքները՝ նշել է Եվրոպայի Հայ Դատի հանձնախմբի նախագահ Գասպար Կարապետյանը։ «Համագումարը կարող ենք պատմական համարել այն առումով, որ Բրյուսելում և հատկապես Եվրախորհրդարանի մեջ մեկտեղված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի կրոնական և հասարակական-քաղաքական ներկայացուցիչները իրենց վճռականությունը հայտնեցին ի շահ Հայաստանի զարգացման, Արցախի ճանաչման և Սփյուռքի…

Ադրբեջանը միլիոններ է վճարում ամերիկյան ընկերություններին. բացահայտել է ԱՄՆ արդարադատության նախարարությունը

Միլիարդավոր նավթադոլարների մեջ լողացող, սակայն բարոյականությունից զուրկ Ադրբեջանն զբաղված է ահռելի գումարներ բաժանելով բոլոր նրանց, որոնք պատրաստ են ուշադրություն դարձնել նրա քարոզչությանը: Այս մասին գրում է «Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն իր խմբագրականում: «Արմենպրես»-ը ներկայացնում է հոդվածն ամբողջությամբ. «Բաքվի կաշառակերության սխեման, որն ամբողջ աշխարհում հայտնի է որպես «խավիարային դիվանագիտություն», այժմ էլ իր…

Բրյուսելում հոկտեմբերի 14-15–ը անցնող Եվրոպահայերի համագումարի օրակարգում չեն քննարկվելու ո՛չ Մաքսային միությանը, ո՛չ ԵՄ Ասոցացման համաձայնագրին վերաբերող հարցեր

Tert.am-ի հետ զրույցում հայտնեց Բրյուսելում Հայ դատի գրասենյակի ղեկավար Գասպար Կարապետյանը՝ ի պատասխան հարցի, թե բացի նախապես հայտարարված օրակարգից լինելո՞ւ են քննարկումներ, որոնք վերաբերեն Հայաստանի ինչպես արտաքին , այնպես էլ ներքին մարտահրավերներին: Մասնավորապես, արտագաղթին ինտեգրման ուղիների և այլն: «Հայաստանի ներքին հարցերը դա Հայաստանի որդեգրած քաղաքականությունն է, մեր օրակարգը չէ, մեր օրակարգն է՝ եվրոպահայության ընելիքները, ինչ…

Հայաստանը փորձում է մեծացնել ակտիվությունը Լիբանանում

Լիբանանում նկատվում է թուրքական գործոնի նահանջ և Հայաստանի կողմից որոշակի ակտիվություն, որը բնորոշվում է ՄԱԿ-ի` Հարավային Լիբանանում տեղակայված խաղաղապահ ուժերում մասնակցության ցանկությամբ: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց Լիբանանի հայկական «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը` ներկայացնելով Լիբանանի ներքին և արտաքին քաղաքական զարգացումները: «Իսրայելալիբանանյան պատերազմից հետո, երբ ՄԱԿ-ը որոշեց միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայել Լիբանանում,…

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայ-ամերիկյան տնտեսական կապերի զարգացմանը նվիրված կլոր-սեղան քննարկում է հրավիրել

Տնտեսական համագործակցության հարցերով հայ-ամերիկյան աշխատանքային խմբի ամենամյա հանդիպմանն ընդառաջ` Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը նախօրեին հրավիրել է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը նվիրված կլոր-սեղան քննարկում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԱՄՆ Հայ դատի հանձնախմբից, հանդիպումը եղել է բազմակողմանի և կառուցողական մտքերի փոխանակում` Հայաստանի, Արցախի և ամերիկահայ համայնքի հետ ԱՄՆ-ի հարաբերություններում բազմաբնույթ փորձ ունեցող շահագրգիռ կողմերի միջև: «Մեզ համար հաճելի…

Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ամենամյա ճաշկերույթի գլխավոր բանախոսն է Ջոն Էվանսը

Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ-ի նախկին ատակարգ և լիազոր դեսպան Ջոն Մարշալ Էվանսը ելույթով հանդես կգա Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի ամենամյա ճաշկերույթի ժամանակ: «Արմենպրես»-ի հաղոդմամբ` ճաշկերույթը տեղի կունենա նոյեմբերի 10-ին: Ջոն Էվանսը հայտնի է Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ իր սկզբունքային դիրքորոշմամբ: 2004-2006 թթ. Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Էվանսը հետ է կանչվել ԱՄՆ կառավարության կողմից նախքան…