
Այսօր կառավարության շենքի առաջ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բողոքի ակցիա է կազմակերպել: Նրանց միացել են տասնյակ քաղաքացիներ, որոնք նյարդայնացած տրանսպորտի ուղեվարձի թանկացումից՝ կառավարությանն ամոթանք էին տալիս: «Տարոն Մարգարյանի պաշտոնն ընտրովի է, ուրեմն նա պարտավոր է ընտրողներին հաշվետվություն տալ նման որոշումներ կայացնելուց առաջ: Պահանջում ենք պատասխանատվության ենթարկել թանկացման որոշումը կայացնող պաշտոնյաներին»,- բարձրախոսով հայտարարում էին ակցիայի մասնակիցները:…













