Արցախ

Դաշնակցություն հանուն Արցախի

Շարունակվում է ՀՅԴ 124-ամյակին նվիրված տոնակատարությունների շարքը «Դաշնակցություն հանուն Արցախի». հենց այս խորագիրն է կրում ՀՅԴ 124-ամյակին նվիրված տոնակարությունների շարքը, որն իր հերթական հանգրվանը գտավ Արցախի Ասկերան քաղաքում: Մարտի 6-ին Ասկերան քաղաքում հանդիսավոր նշվեց ՀՅԴ 124- ամյակը: Միջոցառման սկզբում ներկաներն այցելեցին Ասկերանի հուշահամալիր և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկներին: Այնուհետեւ տեղի ունեցավ…

Դաշնակցության պատվիրակության հանդիպումը Բակո Սահակյանի հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին ընդունել է Հայաստանից ժամանած մի խումբ Արցախյան ազատամարտի վետերանների, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների եւ Հայ Յեղափոխական Դաշնակցության ներկայացուցիչների: Անմիջական եւ աշխատանքային մթնոլորտում քննարկվել են պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Երկրի ղեկավարը կարեւորել է նման այցելությունները` ընդգծելով, որ դրանք` որպես հայրենասիրության եւ համախմբվածության յուրատեսակ դրսեւորում, դրականորեն են ազդում զինված…

Ստեփանակերտում հարգել են Սումգայիթյան ջարդերի զոհերի հիշատակը

Սումգայիթի ջարդերի 27-րդ տարելիցի կապակցությամբ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 28-ին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի եւ հանրապետության բարձրաստիճան ղեկավարության ուղեկցությամբ այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր եւ ծաղիկներ դրել անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակը: Սումգայիթյան զոհերի հիշատակը հարգել են նաեւ այս օրերին Արցախում գտնվող…

Արցախի նախագահը հանդիպել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչի հետ

Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 27-ին ընդունել է ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանին: Հանդիպմանը, որին մասնակցում էր ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, քննարկվել են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը եւ ներհայկական քաղաքական զարգացումներին վերաբերող մի շարք հարցեր:

Արցախը մեր գերխնդիրն է

ՀՅԴ Գերագույն մարմինը կազմակերպել է երկօրյա զորակցական այց դեպի Արցախ: Փետրվարի 27-ին երթի մասնակիցները` մոտ 1200 հոգի, կանգ առան Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում: Հյուրերին դիմավորեցին ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի և Քաշաթաղի կոմիտեի անդամները: Տեղի ունեցավ ճաշկերույթ: Հյուրերին ողջունեցին ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, Ասկերանի քաղաքապետ Ալյոշա Գաբրիելյանը և ՀՅԴ Քաշաթաղի Միջնաբերդ կոմիտեի ներկայացուցիչ Արին Գալստյանը: ՀՅԴ Բյուրոյի…

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցչի հանդիպումները Մեծ Բրիտանիայում

Փետրվարի 23-ին ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, Միացյալ Թագավորության ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբի անդամ Սեւան Արթինի ուղեկցությամբ, հանդիպում է ունեցել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի հիմնահարցի, Արցախի քաղաքական եւ տնտեսական իրավիճակին վերաբերող հարցեր: Նույն օրը Միացյալ Թագավորության պառլամենտում տեղի է ունեցել ՀՅԴ ԿԿ ներկայացուցչի հանդիպումը պառլամենտի անդամներ…

Արցախի ՀՅԴ-ի և «Ազատ հայրենիք»-ի ներկայացուցիչները կողմ են ԱԺ 100%-անոց համամասնական ընտրակարգին

Մայիսի 3-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու, որին մասնակցելու համար հայտերն ընդունվելու են մարտի 9-ից մինչև մարտի 19-ը ներառյալ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Սրբուհի Արզումանյանը: «Ընտրություններին մասնակցելու համար գրանցումները կլինեն մինչև մարտի 29-ը: Քարոզարշավը կլինի մարտի 30-ից մինչև մայիսի 1-ը՝ ժամը 24:00-ն»,- ասաց ԿԸՀ նախագահը՝ ավելացնելով…

Դաշնակցությունն անելիք ուներ երեկ, Դաշնակցությունն անելիք ունի այսօր

Արցախում շարունակում են նշել ՀՅ Դաշնակցության 124-ամյակի տոնակատարությունները: Նախօրեին Քարվաճառ շրջկենտրոնում նշվեց կուսակցության հիմնադրման 124- ամյակը: Մինչ միջոցառման սկսվելը Արցախի ՀՅԴ ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանը, Քարվաճառի շրջվարչակազմի ղեկավար Կարեն Եղիշյանը, կուսակցական ընկերներ եւ պաշտոնատար այլ անձինք հարգանքի տուրք մատուցեցին Քարվաճառի՝ Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում: ՀՅԴ…

Մարտակերտում նշվեց ՀՅԴ 124-ամյակը

Փերտվարի 5-ին ԼՂՀ Մատրակերտի շրջկենտրոնում հանդիսավոր նշվեց ՀՅԴ 124- ամյակը: Միջոցառման սկզբում ներկաներն այցելեցին Մարտակերտի հուշահամալիր եւ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան պատերազմում նահատակված ազատամարտիկներին, որից հետո տեղի ունեցավ մի խումբ երիտասարդների երդման արարողությունը: Այնուհետև Մարտակերտի մշակույթի տանը կայացավ հանդիսավոր տոնակատարություն: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Խաչատրյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ, ԼՂՀ…

ՀՅԴ Հայ դատի գրասենյակների հետ աշխատում ենք հանուն մեկ նպատակի, հանուն մեկ գաղափարի

Հունվարի 26-ին, ԼՂՀ արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը տարեկան հաշվետու ասուլիսի ժամանակ պատասխանել է նաեւ լրագրողներին հուզող հարցերին: ԼՂՀ արտաքին գործերի նախարարը կարեւորել է Արցախի միջազգային ճանաչման գործընթացում ՀՅ Դաշնակցության Հայ Դատի գրասենյաների հետեւողական աշխատանքները եւ նշել. «Մեր ցանակացած հաղթանակ դրսում հնարավոր չի լինի առանց սփյուռքյան կառույցների օժանդակության: Մենք համագործակցում ենք Հայ Դատի գրասենյակների հետ,…