Արցախ

ՀՅԴ նախաձեռնությամբ Կովսականում աշխատատեղեր կբացվեն

ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ Քաշաթաղի շրջանի Կովսական քաղաքում նախատեսվում է բիզնես շահագործման համար տարածք կառուցել եւ տրամադրել գործարարներին: ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանի խոսքերով` ՀՅԴ մտահոգությունների դաշտում միշտ տեղ է գտել վերաբնակեցված շրջաններում ժողովրդագրական իրավիճակի բարելավումը, դրա համար բավարար արդյունք ապահովելու համար պետք է նոր աշխատատեղեր բացվեն: Նա նշեց, որ ելնելով Հայաստանի եւ…

Հանդիպում ԼՂՀ վարչապետի հետ

Հունիսի 11-ին ԼՂՀ Ազգային ժողովի «Դաշնակցություն» խմբակցության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հերթական հանդիպումը ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանի հետ: Հանդիպման ժամանակ քննարկվել են մասնավորապես 2013 թվականի բյուջեի կատարողականին և սոցիալ-տնտեսական հիմնախնդիրներին առընչվող հարցեր: ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը վարչապետին է ներկայացրել համայքներում հանդիպումների ժամանակ բնակիչների կողմից բարձրացված հարցերը: Խմբակցության կողմից ներկայացվեց նաեւ կրթական ոլորտին առնչվող բարեփոխումների, ենթակառուցվածքների,…

Հայաստանը ԼՂՀ անվտանգության երաշխավորն է

Հայաստանի Հանարպետության քաղաքական էլիտան բազմիցս հայտարարել է, և իրականում այդպես էլ կա, որ Հայաստանի Հանրապետությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգության երաշխավորն է` իր բոլոր բաղադրիչներով` թե’ տնտեսական, թե’ էներգետիկ և թե’ ռազմական. Yerkir.am-ին այսօր ասաց ԼՂՀ փոխվարչապետ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը` անդրադառնալով Աստանայում Եվրասիական տնտեսական միության Բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի` Հայաստանի սահմաններին…

ԼՂՀ Ազգային ժողովի արձագանքը Կալիֆորնիայի ընդունած բանաձեւին

Այսօր ԼՂՀ ԱԺ նիստում պատգամավորական խումբ խմբակցությունները հայտարարություն են տարածել ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ-ին սատարող բանաձեւի մասին, որում մասնավորապես ասված է. Մայիսի 8-ին ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգի օրենսդիր մարմինը գրեթե միաձայն ընդունել է բանաձեւ, որով հավանություն է տվել և աջակցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության՝ ազատ և անկախ պետություն կառուցելու շարունակական ջանքերին, ինչպես նաեւ կոչ…

ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի արձագանքն Ուորլիքի ելույթին

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանն անընդունելի եւ մտահոգիչ է համարել Միջազգային խաղաղության Քարնեգի հիմնադրամում ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի ելույթը: Դավիթ Իշխանյանի կարծիքով` չնայած այն հանգամանքին, որ ելույթի տեքստում չի նշվում «Մադրիդյան սկզբունքներ» բառակապակցությունը, սակայն այն բաց ենթատեքստով ներկայացվեց հանրությանը. ամբողջ ելույթի առանցքը կազմված էր Մադրիդյան սկզբունքների հիման վրա: «Դաշնակցությունը բազմիցս հնչեցրել…

Ջահերով երթ` Ստեփանակերտում

Սիրելի հայրենակիցներ, սույն թվականի ապրիլի 23-ին տեղի կունենա ավանդական դարձած ջահերթը` նվիրված Հայոց ցեղասպանության հիշատակին: 20-րդ դարասկզբին թուրք բարբարոսների կողմից հայության դեմ իրականցված ոճրագործությունը, որը գազանության և վայրագության աննկարագրելի դրսևորում էր, որակվում է որպես ցեղասպանություն: Սիրելի հայրենակիցներ, Ջահերթը կմեկնարկի ժամը 20:00-ին Ստեփանակերտի Սբ. Հակոբ եկեղեցու բակից: Մինչ այդ եկեղեցում տեղի կունենա Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված…

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցության հանդիպումը Տումի գյուղում

ԼՂՀ ԱԺ «Դաշնակցություն» խմբակցությունը սույն թվականի ապրիլի 9-ին հանդիպում ունեցավ Տումի համայնքում: Հանդիպմանը խմբակցությունից ներկա էին Արմեն Սարգսյանը և Կամո Բարսեղյանը: Ներկա էին նաև ՀՅԴ Արցախի ԿԿ-ի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ԿԿ անդամ Լևոն Հայրյանը, ինչպես նաև Հադրութի շրջանի «Դիզակ» կոմիտեի ներկայացուցիչ` Նորիկ Գալստյանը և Արծվիկ Լալայանը : Հանդիպան սկզբից Լ. Հարյանը նշեց, որ համաձայն 2010թ.…

Կայացել է ՀՅԴ Ստեփանակերտի կառույցի ներկայացուցչական ժողովը

Այսօր` մարտի 29-ին, Ստեփանակերտի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում տեղի է ունեցել ՀՅԴ Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեության հերթական 35-րդ Ներկայացուցչական ժողովը: Ժողովը ամփոփել է շրջանավարտ կոմիտեի մեկամյա գործունեությունը, ուղենշել առաջիկա մեկամյա տարեկան գործունեության առանցքը, տարվող քաղաքական կուրսը: Ներկայացուցչական Ժողովը քննարկել է շրջանի ներկազմակերպական, քաղաքական տարաբնույթ հարցեր: Ժողովը ընտրել է նոր կոմիտե: ՀՅԴ Ստեփանակերտի «Ա. Մկրտչյան» կոմիտեի…

Դաշնակցականների հանդիպումները Հադրութում

Մարտի 18-ին ԼՂՀ Հադրութ քաղաքում ՀՅԴ ԿԿ անդամները հանդիպում ունեցան Հադրութ քաղաքի բնակիչների հետ: Հանդիպումը տեղի ունեցավ Հադրութի շրջվարչակազմի շենքի դահիլճում: Ներկա էին Հադրութի շրջվարչակազմի ղեկավարը, շրջվարչակազմի աշխատողներ, քաղաքացիներ: Հանդիպման նպատակը քաղաքացիներին հուզող հարցերի շուրջ քննարկում ձեւավորելն էր: Ելույթներով հանդես եկան ՀՅԴ Արցախի ԿԿ անդամներ Լեւոն Հայրյանը, Արթուր Աղաբեկյանը եւ Վահրամ Բալայանը: ՀՅԴ ԿԿ անդամ,…

ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպեց ՀՅԴ Արցախի երիտասարդների հետ

Հունվարի 10-ի երեկոյան ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը հանդիպում ունեցավ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության անդամների հետ: Հանդիպման ժամանակ Արթուր Աղաբեկյանն անդրադարձավ երեք կարևոր հարցերի, որոնք հուզում են Արցախի երիտասարդությանը: Նախ՝ նա խոսեց Արցախում պատերազմի վերսկսման խոսակցություններից և հավաստիացրեց երիտասարդներին, որ պատերազմի վերսկսման վտանգ մոտակա տարիներին չկա և չի էլ կարող լինել: «Պատերազմը հեռու է մեզնից, որովհետև…