Նորութիւններ

Աղօթք Եւ Բողոք

Սուրիոյ հայութեան օգնութիւն հասցնելու համար աշխատող համագաղութային մարմինը յառաջիկայ Երկուշաբթի, 10 Հոկտեմբերին, երեկոյեան ժամը 7ին, Արեւմտեան թեմի առաջնորդանիստ կառոյցէն ներս՝ «Գալայճեան» սրահին մէջ, ժողովրդային հաւաք մը պիտի կազմակերպէ՝ աղօթելու Հալէպի մէջ զոհուածներուն համար եւ բողոքելու քաղաքի բնակչութեան ենթարկուած անմարդկային բռնութիւններուն դէմ: Բոլորս ալ կ՛ընդվզինք, կը զայրանանք, կը բողոքենք, կը ցաւինք, կը վշտակցինք՝ ականջալուր ըլլալով Հալէպի…

Հալէպի Մէջ 3 Հայ Զոհ, 2 Վիրաւոր

«Գանձասար» կը հաղորդէ, թէ երէկ` չորեքշաբթի, 5 հոկտեմբեր 2016-ի յետմիջօրէին, զինեալ ահաբեկչական խմբաւորումներ շարունակեցին իրենց բարբարոսական արարքները` հրթիռակոծելով Հալէպի Նոր Գիւղ, Մոկամպօ եւ Մուհաֆազա շրջաններու խաղաղ բնակչութիւնը: Նոր Գիւղի հրթիռակոծման հետեւանքով զոհուեցան երկու հայորդիներ, ՀՅԴ անդամներ` Գասպար Շաթոյեան (1986-ի ծնունդ) եւ Մովսէս Մովսէսեան (1987-ի ծնունդ): Յայտնենք, որ անոնք զոհուած են Հալէպի հայկական թաղամասերու պաշտպանութեան ընթացքին:…

Արդյունքները լավը չեն, և դրա համար ամեն մեկն իր բաժինը պետք է ունենա

Վարչապետ Կարեն Կարապետյանն անկաշկանդ է ձևավորել կառավարության կազմը: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Վստահ եմ` այս ստարտային վիճակում վարչապետի համար ստեղծված են համապատասխան դյուրին պայմանները, որ կարողանա այն վճռականությամբ, որ ստանձնել է այս պաշտոնը, լուծել երկրի առջև ծառացած խնդիրները»,- ասաց Ռուստամյանը: Անդրադառնալով…

Դուրս Գալու՝ Ճգնաժամէն

Յանկա՛րծ Հայաստանի կառավարութեան պատասխանատուները անկեղծացած են ու սկսած ճշմարտօրէն ներկայացնելու երկրի տնտեսական ծանր վիճակը: Կարդացէ՛ք այսօրուան մեր թիւին մէջ ֆինանսի նախարարի յայտարարութիւնները (չորրորդ էջ) եւ կը տեսնէք, թէ ի՛նչ տարողութիւն ունի Հայաստանի տնտեսական ճգնաժամը: Հակառակ այս ահազանգային «բացայայտում»ին, տարօրինակ լաւատեսութիւն մը կը պատէ ներաշխարհս: Կ՛ենթադրեմ, որ աղբիւրը այս լաւատեսութեան այն յոյսն է, թէ՝ վերջապէս իշխանութեան…

Խմբագրական «Գանձասար»-Ի Սեպտեմբեր Ե.- Իրանահայութիւնը` Ազդեցիկ Գործօն

Իրանի եւ իրանահայութեան պատմութիւնը միահիւսուած է անքակտելի կապերով: Իրանահայութիւնը Մերձաւոր ու Միջին Արեւելքի հնագոյն համայնքներէն մէկն է: Համայնքը իւրայատուկ է քանի մը հանգամանքներով. նախ` համայնքը սերտօրէն կապուած է Հայաստանի հետ Իրան-Հայաստան աշխարհագրական կապին բերումով: Երկրորդ` երկու երկիրներու ժողովուրդները ունեցած են դարարմատ յարաբերութիւններ, իսկ երրորդ` իրանահայ համայնքը Միջին Արեւելքի մնացեալ համայնքներուն նման չէ գոյացած Հայոց ցեղասպանութեան…

Միջին Արեւելքի Մէջ Պարսկահայ Համայնքը` Բարեկամութեան Կամուրջ «Ալիք» Օրաթերթի Հիմնադրութեան 85-Ամեակին Առիթով

Տարիներէ ի վեր արեւմտեան երկիրները Միջին Արեւելքի մէջ իրենց ազդեցութեան գօտիները ամրացնելու համար հեռուէն կամ մօտէն թիրախ առած են Իրանը: Իրաքի եւ Սուրիոյ մէջ ծայրայեղ իսլամական շարժումներու դէմ պայքարին մէջ կարեւոր գործօն կը հանդիսանայ իրանեան զինեալ միջամտութիւնը: Այս բոլորին կողքին, իրանեան հիւլէակայաններու տագնապը ամէնէն ծանրակշիռն էր, որովհետեւ Արեւմուտքը Իրանին պարտադրեց տնտեսական եւ ելեւմտական խիստ պատիժներ,…

Նորովի է արժևորում անկախ և հաղթանակած պետականության եռագույնի ներքո ապրելու մեր հաստատակամությունը

Արտակ Սարգսյանի ելույթը` Նոր Ջուղայում Հայաստանի անկախության 25-ամյակի տոնակատարության ժամանակ Սպահանի հայոց թեմի Թեմական խորհրդի նախաձեռնությամբ 2016 թվականի սեպտեմբերի 28-ին Նոր Ջուղայի «Արարատ» մարզամշակութային միությունում տեղի ունեցավ տոնական միջոցառում, նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին: Տոնակատարությանը ներկա էին Սպահանի հայոց թեմի Կաթողիկոսական փոխանորդ գերապատիվ Տ. Սիփան ծայրագույն վարդապետ Քէչէճեանը, քահանայից դասը, օրվա բանախոս պատմաբան, Հանրային խորհրդատվության և…

Եկեք չշփոթենք ՏԻՄ ընտրությունները համապետական ընտրությունների հետ

Այսօր լրագրողների հետ զրույցում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ամփոփեց ՏԻՄ ընտրությունների արդյունքները: Նրա խոսքով՝ այս ՏԻՄ ընտրությունները որակապես տարբերվել են նախորդներից՝ իրենց քաղաքակացված լինելով, մրցակցության բարձր աստիճանով, ինչը դրական է գնահատվում: «Կարծես թե ճնշումների ու մեծ թվով ընտրախախտումների վերաբերյալ ահազանգեր չկային, դա էլ հուսադրող է»,- ասաց Վարդանյանը: Ինչ վերաբերում է…

Բազմահազար Լիբանանահայեր Հպարտութեամբ Նշեցին Հայաստանի Եւ Արցախի Անկախութեան 25-Ամեակը

«Այն Տարիներուն, Երբ Անկախութիւնը Շատ Հեռու, Անիրական Կը Թուէր, Սփիւռքի Մէջ Այդ Յոյսը Պահպանուեցաւ, Մեր Գաղութները Աչքի Լոյսի Պէս Պահեցին Մեր Պետական Սրբութիւնները, Զինանշանը, Դրօշակը, Քայլերգը», Արմէն Ռուստամեան «Մենք Պէտք Է Շարունակենք Ներդրել Մեր Բոլոր Ջանքերն Ու Կարելիութիւնները` Հասնելու Մեր Անկախ Պետականութեան Ամրապնդման, Զարգացման Եւ Արցախի Հանրապետութեան Գոյատեւման», Սամուէլ Մկրտչեան «Մեր Նահատակ Զաւակները Բոլորին Եւ…

Ժամանակակից կրթական պարադիգման ուղղորդված է դեպի գիտելիքահեն և մշակութային զարգացում

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների 4-րդ համագումարին, որին ներկա են եղել անդամ պետությունների կրթության ոլորտի ղեկավարներ: Համագումարին ողջույնի խոսքով հանդես է եկել ՌԴ Պետական դումայի փոխնախագահ Վալենտինա Մոտվիյենկոն: Հանդես գալով համագումարում՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը մասնավորապես նշել է. «Հասարակությունում…