Նորութիւններ

Քննարկվել են մարզային հիվանդանոցների խնդիրները

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ ՀՀ առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանի և մարզպետների մասնակցությամբ քննարկվել են մարզային առողջապահական հաստատությունների արդիականացման, բժշկական օգնության որակի բարելավման և այլ հարցեր։ Մասնավորապես` անդրադարձ է կապարվել Արագածոտնի մարզի «Ծաղկահովիտ բժշկական կենտրոն» և «Աշտարակի բժշկական կենտրոն», Շիրակի մարզի «Սամարիթեր վերականգնողական կենտրոն», «Գյումրու ծննդատուն», «Մարալիկի առողջության կենտրոն», Գեղարքունիքի մարզի…

Անդրադարձ. Սանձում Եւ Սահմանագծո՞ւմ

Թրքական «Հիւրրիյէթ Տէյլի Նիուզ»-ը 20 օգոստոս 2015-ին հաղորդեց, որ Թուրքիա եւ Միացեալ Նահանգներ համաձայնութիւն գոյացուցած են սուրիական Ժարապլոս եւ Մարէ քաղաքներուն միջեւ երկարող տարածքը մաքրելու ՏԱՀԵՇ-ի ներկայութենէն եւ պահպանելու (ինչ որ ցամաքային ուժերու մասնակցութիւն կ՛ենթադրէ), ապա զայն յանձնելու Սուրիական ազատ բանակին: Երկու երկիրներուն ստորագրած փոխադարձ հասկացողութեան փաստաթուղթին համաձայն, թրքական ռմբաձիգներ պիտի միանան նշեալ շրջանը ՏԱՀԵՇ-ի…

Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման վերաբերյալ նախագիծ է դրվել շրջանառության մեջ

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին ձեռք է բերել պայմանավորվածություն Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման շուրջ: Այս մասին օգոստոսի 25-ին կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը: «Իրանի հետ ազատ առևտրային գոտու ստեղծման գաղափարը եղել է վաղուց, սակայն այն արձանագրված չի եղել:Վարչապետի վերջին այցի ընթացքում ձեռք է բերվել պայմանավորվածություն…

Ակնարկ. Թոյլատրուած Ներխուժում

Արդէն պարզ է եւ համատարած համոզում, որ Ժարապլոսը ՏԱՀԵՇ-ի ուժերէն ազատագրելը գլխաւոր նպատակ յայտարարած Անգարան միայն այդ նպատակը իրականացնելու համար չէ, որ կը համարձակէր ներխուժել Սուրիա: Միջազգային լրատուութիւնը թէեւ ՏԱՀԵՇ-ի չէզոքացման գործողութեան վրայ դրաւ շեշտերը թրքական ներխուժման շարժառիթները բացատրելու համար, այսուհանդերձ Էրտողան ինք չէր թաքցուցած շարժառիթներու համատեղումը` յստակացնելով, որ ներխուժումը կը շղթայազերծուի ՏԱՀԵՇ-ը եւ քրտական…

Հոկտեմբերին Նյու Յորքում կանցկացվի ՀՀ տնտեսության մեջ արտաքին ներդրումների գրավմանը նվիրված համաժողով

Նյու Յորքում հոկտեմբերի 10-11 կայանալու է Հայաստանի տնտեսության մեջ արտաքին ներդրումների գրավմանը նվիրված ներդրումային ֆորումը, հայտարարել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Կարեն Մկրտիչեանը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Նրա խոսքով, Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ սթրիթում կայանալիք միջոցառմանը ելույթ է ունենալու Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը, ինչպես նաև Համաշխարհային բանկի և Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն ու…

Հայ Դատը Արցախի Գծով Խորհրդակցութիւններ Կ՛ունենայ Քոնկրեսական Ռոյսի Հետ

ՈՒԱՇԻՆԿԹԸՆ.- Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբէն պատուիրակութիւն մը արդիւնաբեր հանդիպում մը ունեցած է Ներկայացուցիչներու տան Արտաքին յարաբերութեանց յանձնախումբի ատենապետ Էտ Ռոյսի հետ. ընթացքին քննարկուած են հայութիւնը յուզող շարք մը հարցեր, գլխաւորաբար՝ Արցախի մէջ խաղաղութիւն հաստատելու եւ Արցախի ժողովուրդին ինքնորոշման իրաւունքը երաշխաւորելու կարելիութիւնները։ Հանդիպումը կայացած է քոնկրեսականի Պրէայի գրասենեակին մէջ, Չորեքշաբթի, Օգոստոս 17ին, մասնակցութեամբ Հայ Դատի տեղական,…

Սիրիական հակամարտութիւնը տեղափոխւում է նոր հարթութիւն

Թուրքական ԶՈՒ-ի ներխուժումը Սիրիա յուշում է ամբողջովին նոր իրավիճակի մասին, որը ենթադրում է ուժերի կտրուկ վերադասաւորում սիրիական ճգնաժամում՝ յատկապէս, եւ Մերձաւոր Արեւելքի աշխարհաքաղաքական յարաբերութիւններում՝ ընդհանրապէս: Երկու կարծիք լինել չի կարող. սիրիական Ջերաբլուսի շրջանը ԴԱԷՇ-ից «ազատագրելն» ընդամենը պատրւակ է, որը կոչւած է թաքցնելու պաշտօնական Անկարայի թիրախաւորած հիմնական նպատակը: Փորձենք խնդիրը դիտարկել թուրք ղեկավարութեան յայտարարութիւնների ֆոնին: Գործողութեան…

«Գանձասար»ի խմբագրական. Քրտական Գործօնի Օգտագործումով Քաոսի Յառաջացում

Հասիչէի մէջ վերջին օրերուն սուրիական բանակին եւ քրտական «Ասայշ» զինուորական թեւին միջեւ սաստկացող բախումները ցոյց կու տան, որ ԱՄՆ-ը Սուրիան բաժնելու ծրագիրի ձախողութենէն ետք, կը փորձէ քրտական գործօնը օգտագործել` գէթ շրջանին մէջ ռազմավարական իր շահերը պաշտպանելու եւ ռուսական ազդեցութիւնը սահմանափակելու համար: Սուրիոյ տարբաժանման ծրագիրով, ԱՄՆ-ը եւ արեւմուտքը իրենց դաշնակիցներուն գործակցութեամբ, սուրիական տագնապի առաջին օրերուն փորձեցին…

«Հայրենիք»ի խմբագրական. Յերիւրածոյ եւ շինծու մեղադրանքներ

Թուրքիոյ փոքրամասնութեանց դէմ շղթայազերծուած են յերիւրածոյ եւ շինծու մեղադրանքներ, որոնց առաջին շարքին կը գտնուի բնականաբար տեղւոյն հայութիւնը: Յատկապէս Յուլիս 15-ի կատարուած պետական հարուածի ձախող փորձէն ետք, կացութիւնը աւելի վատթարացած կը թուի ըլլալ: Անգամ մը եւս քաւութեան նոխազը փոքրամասնութիւններն են: Տասնեակ մը օրերէ ի վեր Պոլսոյ Սկիւտար շրջանի Սուրբ Խաչ դպրեվանքի պատերուն վրայ անծանօթներ ցեղապաշտական եւ…

«Ազդակ»-ի Արաբերէն Կայքը 7 Տարեկան Է

Հայ-արաբական յարաբերութիւններու նոր օղակ մը հանդիսացաւ «Ազդակ» օրաթերթի արաբերէն կայքը` ելեկտրոնային միջոցով արաբ ընթերցողին եւ արաբախօս հայերուն մատուցելով հայկական թեմայով բազմատեսակ նիւթեր: Սեպտեմբեր 2009-էն ի վեր «Ազդակ» օրաթերթի արաբերէն կայքը կը շարունակէ հրապարակել Հայաստանի եւ Արցախի քաղաքական կարեւոր իրադարձութիւններուն մասին լուրեր եւ վերլուծումներ: Միւս կողմէ, արաբական երկիրներու մէջ գործող Հայաստանի դեսպանատուներու, ինչպէս նաեւ հայկական գաղութներու…