Նորութիւններ

Կկազմակերպվի գլոբալ ֆորում

Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավարին ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Պասկալ Միշոյին և ՌԴ Պարենի ճյուղային սննդի ինստիտուտի տնօրինության ներկայացուցիչներին:Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։ Հանդիպման ընթացքում քննարկվել են «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրի…

Սա ներքին ժողովրդավարություն ապահովող մեխանիզմ է

Իշխանությունը պատրաստ է քննարկել ընդդիմության «ուլտիմատումները» ՀՅԴ-ն նախնական քննարկումներ է ունեցել և նրա շատ առաջարկներ տեղ են գտել Ընտրական նոր օրենսգրքի նախագծում: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ հավելելով, որ աշխատանքը դեռևս ավարտված չէ, այն կշարունակվի ԱԺ քննարկումների ժամանակ: Քվեարկված ընտրացուցակների հրապարակումը, ըստ Ա. Վարդանյանի, տարիներ շարունակ եղել է ՀՅԴ-ի…

Ջորջիա նահանգի կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը քաղաքական կարևոր ձեռքբերում է

aparaj.am-ի հետ զրույցում ՀՅԴ Արեւմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, դոկտոր Վիգեն Հովսեփյանը, անդրադառնալով օրերս ԱՄՆ Ջորջիա նահանգի օրենսդիր մարմնի կողմից ԼՂՀ անկախության ճանաչմանը, նշել է, որ այս իրադարձությունը քաղաքական կարևոր ձեռքբերում է եւ ունի քարոզչական մեծ արժեք: «ՀՅԴ Հայ Դատի գրասենյակներն ԱՄՆ-ում որդեգրել են երկու հիմնական մարտավարություններ՝ մնայուն ու հետեւողական աշխատանքներ իրականացնելով ԼՂՀ պաշտոնական ճանաչման…

Ընդդիմության մեջ էլ թող չլինեն ուսուցիչներ ու տնօրեններ

Կրթության եւ գիտության նորանշանակ նախարար Լեւոն Մկրտչյանը վստահեցնում է, որ կրթական համակարգը վարկաբեկող արատավոր երեւույթներն իր ուշադրության տիրույթում են, մասնավորապես ընտրախախտումներին դպրոցների տնօրենների եւ ուսուցիչների ակտիվ մասնակցությունը։ Դաշնակցական նախարարը պայքարելո՞ւ է դրա դեմ, թե՞ փորձելու է իշխանության հետ կիսել կրթական ոլորտի քվե բերող ռեսուրսը։ Թեմայի շուրջ NEWS.am-ը զրուցել է Լեւոն Մկրտչյանի հետ։ -Պարոն Մկրտչյան, կրթական…

ԱԺ հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնում ընտրվել է Աղվան Վարդանյանը

Հայաստանի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստն է գումարվել, որտեղ հանձնաժողովի փոխնախագահ է ընտրվել ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա այդ պաշտոնում փոխարինել է իր կուսակից ընկեր Արծվիկ Մինասյանին, որը նշանակվել է Էկոնոմիկայի նախարար: Հանձնաժողովի անդամները միաձայն հաստատել են Աղվան Վարդանյանի թեկնածությունը:

Թեժ բանավեճ կառավարության նիստում, ՀՅԴ նախարարի մասնակցությամբ

Կառավարության այսօրվա նիստում թեժ քննարկում տեղի ունեցավ ԱԺ պատգամավոր Միքայել Մելքումյանի օրենսդրական կարգով ներկայացրած Եկամտային հարկի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի ներկայացման ժամանակ: Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը նշեց, որ պատգամավորը նախագծով նախատեսում է, որ ազատ տնտեսական գոտու շահագործող համարվող անհատ ձեռնարկատերերի՝ ազատ տնտեսական գոտու գործողության ընթացքում ստացած եկամուտները եկամտային հարկման առումով համարում են…

Արա Նռանյանը նշանակվել է ՀՀ վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արա Նռանյանը նշանակվել Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահի տեղակալ՝ մինչև 2019 թվականի դեկտեմբերի 13-ը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունը։

Իմ պարտականությունն է լավ հասկանալ իրավիճակը և երիտասարդական դաշտում նպաստել խնդիրների լուծմանը

Հարցազրույց Ընկերվարական երիտասարդների միջազգային միության փոխնախագահ Կարո Շատոյանի հետ – Առաջին անգամ է, որ ՀՅԴ Երիտաարդականի ներկայացուցիչը ընտրվում է Ընկերվարական երիտասարդների միջազգային միության փոխնախագահ։ Կխնդրեի ընթերցողին ներկայացնել կազմակերպությունը։ – Ընկերվարական երիտասարդների միջազգային միությունը (International Union Of Socialist Youth) երիտասարդական քաղաքական կառույց է, որը հիմնադրվել է 1907 թվականին։ Կառույցին անդամակցում են ավելի քան 100 երկրի 143…

Փախստականների խաղաթղթի վերջին շահարկումները

Հետաքրքրական համաձայնական եզրերի ձևավորումներ են տեղի ունենում Անկարա-ԵՄ ուղղության վրա, այն պահին, երբ Անկարան բռնապետության, գրաքննության եւ քուրդ ազգաբնակչության դեմ կիրառած անընկալելի պատերազմի եղանակներով ամբաստանվում է միջազգային ընտանիքի եւ միջազգային հանրային կարծիքի կողմից: Նախ նայենք, թե Անկարան ինչ ձեռք բերեց այս համաձայնությունից. ԵՄ-ն Թուրքիային տրամադրելու է 3 միլիարդ եվրո: Բացի այդ, եվրոպական երկրները համաձայնել են…

Ֆրանսիան չի երաշխավորում Հաղթանակի կամարի տակ Խոջալուի համար տեղի ունեցած արարողությունը

CCAF-ի համանախագահների հաղորդագրությունը Ֆրանսահայ կազմակերպութիւնները համակարգող խորհուրդի (CCAF) համանախագահներ Արա Թորանեան եւ Մուրատ Փափազեան Երկուշաբթի, Մարտ 7-ին ընդունուած են Նախկին ռազմիկներու հարցերու պետական քարտուղար Ժան-Մառք Թոտեսքինիի կողմէ: CCAF-ի համանախագահները դատապարտած են Ազէրպայճանի կողմէ ի գործ դրուած քարոզչական արշաւը, ինչպէս՝ Փետրուար 26ին Փարիզի Յաղթանակի կամարին տակ տեղի ունեցած բոցի արծարծման արարողութիւնը, որ կազմակերպուած է ընդառաջելով Ազէրպայճանի…