Նորութիւններ

Տեղի ունեցավ Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը

Ս.թ. նոյեմբորի 6-ին Սանկտ-Պետերբուրգում կայացավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված կենտրոնական միջոցառումը: Սանկտ-Պետերբուրգի Վասիլեօստրովսկի շրջանի «Կամսկի» այգում տեղի ունեցավ Կոմիտաս վարդապետի հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը: Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Օլեգ Եսայանը, Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը, Սանկտ-Պետերբուրգի Նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն, Սանկտ-Պետերբուրգի Օրենսդիր ժողովի ղեկավար…

Հանրաքվեի կեղծվելու դեպքում ՀՅԴ-ն կպայքարի նաև ընդդիմության հետ

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: – Ինչո՞ւ, այնուամենայնիվ, չմիացաք «այո»-ի քարոզչություն իրականացնող մյուս ուժերին՝ ՀՀԿ-ին և ԲՀԿ-ին: – Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին մենք 60-70 հանդիպում ենք ունեցել մարզային կառույցներում, և հսկայական աշխատանք է կատարվել: Մինչև այսօր այլ ուժերի նման մենք ևս գրեթե ամեն օր լրատվամիջոցների հյուրն ենք, ամեն տեղ…

Դաշնակցությունը չլիներ՝ էս պետությունը չէր լինի

Արմեն Ռուստամյանը հստակեցնում է, թե ովքեր եւ ինչի համար պիտի Դաշնակցության ոտքերը լվան, ջուրը խմեն Դուք է՞լ եք կարծում, որ մարդիկ ամեն օր պետք է Դաշնակցության ոտքերը լվանան, ջուրը խմեն, եւ ընդհանրապես՝ ինչպե՞ս եք մեկնաբանում Հրանտ Բագրատյանի այն քննադատությունը, որ 1918-1920թ. դուք հանրապետությունից բան չեք թողել: « Առավոտի» հետ զրույցում մեր այս հարցին ՀՅԴ խմբակցության…

Արցախի Ազգային վիճակախաղի տոմսերի վաճառքի հարցում մեծ դեր ունեն ՀՅԴ կառույցները

ՀՅ Դաշնակցության աշխարհասփյուռ կառույցներն անմիջական մասնակցություն են ցուցաբերում Արցախի ազգային վիճակախաղի տոմսերի վաճառքի կազմակերպման գործին: Այս մասին նոյեմբերի 4-ին «Ապառաժ»-ի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ փոխվարչապետ, ՀՅԴ Արցախի ԿԿ անդամ Արթուր Աղաբեկյանը: «Սփյուռքում տոմսերը գրեթե ամբողջությամբ սպառվում է մեր՝ ՀՅԴ կառույցների անմիջական աջակցությամբ: Այդ կապակցությամբ շնորհակալություն եմ հայտնում Սփյուռքի մեր բոլոր ընկերներին, ովքեր 1988 թվականից…

Հայաստանում վստահության խնդիր ունեն բոլորը

Ի՞նչ մարտավարություն է որդեգրել հանրաքվեի քարոզարշավի ընթացքում Դաշնակցությունը, երբ, որտեղ, ինչ ձեւաչափով է աշխատելու ընտրողի հետ եւ համոզելու «Այո» ասել սահմանադրական փոփոխությունների նախագծին։ Մեր հարցերին պատասխանում է ՀՅԴ քարոզչական 5 խմբերից մեկի պատասխանատու Արսեն Համբարձումյանը։ -Այն, որ Դաշնակցության քարոզչական խմբերը միայն շաբաթ-կիրակի օրերին են պատրաստվում ակտիվ քարոզչությամբ զբաղվել՝ գնալ մարզեր եւ հանդիպել ընտրողների հետ, չի՞…

Ռուսաստանը միշտ էլ սիրաշահելու է Ադրբեջանին ու Թուրքիային

Թուրքիայում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անակնկալ էին այն առումով, որ իշխող կուսակցությունն այսքան մեծ առավելությամբ ընտրվեց. այսօր, նոյեմբերի 4-ին, Փաստարկ մամուլի ակումբում լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի անդամ, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Հունիսին՝ առաջին ահաբեկչությունից առաջ, քրդական շրջանակները նախատեսում էին, որ Էրդողանը կգնա այս քայլին, այսինքն` երկրում կստեղծի…

ԵՏՄ-ն համաշխարհային տնտեսական կենտրոններից մեկն է դառնալու

Եվրասիական տնտեսական միությունը համաշխարհային տնտեսական կենտրոններից մեկն է դառնալու։ Այս մասին «Ռուսաստան եւ Հայաստան. ինտեգրման նոր դրայվերներ» թեմայով Առաջին երիտասարդական տնտեսական համաժողովի ժամանակ ասել է ԵՏՀ Կոլեգիայի անդամ, նախարար Արա Նռանյանը։ «ԵՏՄ-ն աշխարհի ամենահարուստ տարածաշրջանն է ոչ միայն բնական պաշարների տեսանկյունից, այլ նաեւ գիտական եւ մարդկային ներուժի առումով։ Համակարգված արդյունաբերական եւ ագրոարդյունաբերական քաղաքականության ու համագործակցության…

Եվրոպայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Թուրքիայի ընտրություններում երեք հայ պատգամավորի ընտրվելու փաստը

Եվրոպայի հայ դատի հանձնախումբը ողջունել է Թուրքիայի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներով երեք հայ պատգամավորների՝ Գարո Պայլանի (ԺԴԿ), Սելինա Օզուզուն Դողանի (ՀԺԿ) և Մարկար Եսայանի (ԱԶԿ) մուտքը թուրքական մեջլիս և մաղթել նրանց ամենայն բարիք իրենց դժվար աշխատանքում: Այս մասին նշվում է հանձնախմբի տարածած հաղորդագրության մեջ: Հանձնախմբի անդամները ողջունել են նաև քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (ԺԴԿ) գրանցած…

Քարոզարշավն արդեն ընթացքի մեջ է

Դաշնակցության դիրքորոշումը, սահմանադրական բարեփոխումների հետ կապված, բոլորին հայտնի է, իսկ քարոզարշավն արդեն ընթացքի մեջ է. այսօր, նոյեմբերի 2-ին «Պոստ սկրիպտում» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նա նշեց, որ ՀՅԴ Գերագույն մարմինը ձևավորել է շտաբ, որի աշխատանքը ղեկավարելու է ինքը: «Աշխատելու ենք մի քանի ուղղություններով: Նախընտրական հիմնադրամ է…