
«100 տարի անց ժխտել Ցեղասպանությունը» Ֆրանսիական «Յառաջի» փոխանցմամբ՝ հոկտեմբերի 29-ին Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Ժխտողականության դեմ պայքարի ազգային 5-րդ գիտաժողովը՝ «100 տարի անց ժխտել Ցեղասպանությունը» թեմայով: Նիստն անցկացվում էր արդարադատության նախարար Քրիսթին Թոբիրայի բարձր հովանու ներքո, կազմակերպված էր հայտնի աշխարհաքաղաքագետ Ֆրեդերիկ Անսելի կողմից: Զրույցը վարում էր «ԱՅԲ-Էֆ-Էմ» հայկական ռադիոյի հաղորդավար Վարդան Գաբրիելյանը: Ներկա էին…















