
Lragir.am-ի զրուցակիցն է ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: -Պարոն Մինասյան, ձեր առաջարկը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտը հետ ուղարկելու, առնվազն վեց ամիս սակագինը չթանկացնելու և համակարգն անկախ փորձաքննության ենթարկելու մասին, մերժվեց: Ինչո՞ւ եք կարևորում այս քայլերը: Էլեկտրաէներգիայի սակագնի անգամ մեկ դրամ թանկացումը բերելու է մեր տնտեսության վրա խիստ բացասական ազդեցության:…














