Նորութիւններ

ԱՄՆ Հայ դատի գրասենյակը ողջունել է կոնգրեսականների ներկայացրած բանաձևը Հայոց ցեղասպանության վերաբերյալ

ԱՄՆ Հայ դատի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը հայտարարություն է տարածել ԱՄՆ կոնգրեսականնների կողմից մշակված բանաձևի վերաբերյալ: Հայոց ցեղասպանության ճշմարտության և արդարության բանաձևը Կոնգրեսի առջև ներկայացրել են Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատ անդամներ` հանրապետական Ռոբերտ Դոլդը, դեմոկրատ Ադամ Շիֆը, հանրապետական Դեյվիդ Վալադոն, դեմոկրատ Ֆրենկ Փալոնը: Կոնգրեսի ավելի քան 40 անդամներ առաջարկել են իրենց աջակցությունը: «Մենք ողջունում…

Անհրաժեշտ է օգտվել ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցությունից

Այսօր Եվրանեսթի ԽՎ չարրորդ լիագումար նիստում հայկական պատվիրակության ներկայացուցիչ, ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը ելույթ ունեցավ, նախ ողջունելով, որ ԵՄ-ն մեծ տեղ է հատկացնում արևելյան քաղաքականության շրջանակներում այլ երկրների միջև համագործակցության ճկունությանը: «Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ չպետք է Հայաստանի անդամակցությունը դիտարկվի, որպես հակառակ դրսևորում, այլ պետք է օգտվել…

«Ազդակ»ի Խմբագրական. 100-Ամեակ. Աշխարհաքաղաքական Գործընթացներ (Զ.)

Հայկական աշխարհի տարբեր միջավայրերու մէջ Հայոց ցեղասպանութեան 100-ամեակի նշումներուն բովանդակային բաժինին մէջ կը նկատուի արդէն գաղափարախօսական առանցքային նոյնութիւն: Տարողութիւններու եւ նշման եղանակներու տարբերութիւնները չեն ստուերեր այն, ինչ որ իբրեւ առարկայացող պահանջատիրութիւն համատարած է հայութեան մօտ: Պահանջներու իրաւականացման գործընթացը կը սկսի 100-ամեակին: Այս մէկը արդէն Համահայկական հռչակագիրի ճշդած սկզբունքներուն յենած կ՛ապահովէ իր ընթացակարգը: Նախորդ բաժիններուն մէջ…

Շոկից հետո Հայաստանը դեպի ԵՄ շարժվելու նշաններ է ցույց տալիս

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Եվրոպայի Հայ դատի հաղորդակցության պատասխանատու Պետո Դեմիրճյանը: – Պարոն Դեմիրճյան, ինչպե՞ս եք գնահատում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ներկա փուլը։ Այսօր Սերժ Սարգսյանն իր ելույթում նշեց, որ որքան էլ ՀՀ-ն ԵՏՄ անդամ է, շարունակում է ակտիվորեն միջազգային ինտեգրացիոն գործընթացներին մասնակցել և հնարավորինս օգուտ քաղել։ Այս պահի դրությամբ դուք զարգացման ի՞նչ հեռանկարներ եք տեսնում։ –…

Եվրանեսթում ընդունվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը

ՀՀ Ազգային ժողովում ընթացող «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովում քվեարկության դրվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ բանաձևը: Ցեղասպանությունը ճանաչող ու դատապարտող հատուկ բանաձևն ընդունվեց 33 կողմ, 4 դեմ, 0 ձեռնպահ ձայներով, որին հաջորդեցին ծափահարությունները: Մինչ բանաձևի քվեարկությունը ելույթ ունեցող պատվիրակները կարևորեցին բանաձևի ընդունումը` նշելով, որ հարկավոր է քայլեր ձեռնարկել, որպեսզի նման ոճրագործություններն այլևս չկրկնվեն:

Եվրախորհրդարանականները հարգել են Վահան Հովհաննիսյանի հիշատակը

Եվրախորհրդարանականները Երեւանում «Եվրանեսթ» ԽՎ լիագումար նիստում հարգել են Վահան Հովհաննիսյանի հիշատակը։ Նման առաջարկով հանդես է եկել վեհաժողովի համանախագահ Բորիս Տարասյուկը։ «Վահան Հովհաննիսյանն այն մարդն էր, որն իր լուման ներդրեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի կայացման գործում։ Նա պրոֆեսիոնալ, խարիզմատիկ անկոտրում եւ ճկուն անձնավորություն էր»,- հայտարարել է Տարասյուկը։ Հիշեցնենք, որ Վահան Հովհաննիսյանը (1956 – 2014) երկար ժամանակ «Եվրանեսթում»…

Եվրոպան պետք է բավարար ջանքեր գործադրի փակ սահմանների վերացման ուղղությամբ

Այսօր «Եվրանեսթ»-ի ԽՎ չորրորդ լիագումար նիստի ժամանակ իրենց նկատառումները որոշ խնդիրների վերաբերյալ ներկայացրեցին նաև հայ պատգամավորները: ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը բարձրացրեց փակ սահմանների վերացման հարցը: «Կարևորում եմ, որ Եվրոպան բավարար ջանքեր գործադրի փակ սահմանների վերացման ուղղությամբ: Թուրքիան և Ադրբեջանը արդեն 20 տարի է՝ Հայաստանի հանդեպ կիրառում են շրջափակման քաղաքականություն: Հայաստանը չունի ելք դեպի…

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան ընդհանուր քարտուղարն այցելեց Հայաստան

2015 թ. մարտի 14-16-ին, Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (IUSY) ընդհանուր քարտուղար՝ Էուին Ինչիրը, Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի Եւրոպայի Արտաքին-յարաբերական յանձնախմբի անդամ Կարապետ Շադոյեանի ընկերակցութեամբ այցելեց Հայաստան։ Այցի նպատակն էր ծանօթանալ 2015 թ. մայիսի 7-10-ին, Հայաստանում տեղի ունենալիք նշեալ միութեան Խորհրդի ժողովի նախապատրաստական աշխատանքներին։ Երկօրեայ այցի ընթացքում հանդիպումներ տեղի ունեցան Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի պատասխանատու՝ Սարգիս…

ԱՄՆ-ում ստորագրահավաք է սկսվել Օբամային եւ կոնգրեսին ուղղված Ցեղասպանությունը ճանաչելու կոչով

ԱՄՆ Արևելյան շրջանի ՀՅԴ Հայկական երիտասարդական միությունը (Armenian Youth Federation – AYF) օնլայն ստորագրահավաք է սկսել` հորդորելով ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային և Կոնգրեսի անդամներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը: «2015 թվականի ապրիլի 24-ին նշվում է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցը: Միացեք մեզ և կոչ արեք ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային ու Կոնգրեսի անդամներին ոգեկոչել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը` վերահաստատելով…

Դաշնակցությունը հանդիպեց «Եվրանեսթ»-ի ներկայացուցիչների հետ

Այսօր` մարտի 17-ին, ՀՅԴ Գերագույն Մարմնում ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը, ՀՅԴ ԳՄ անդամներ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը, ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը, ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանը եւ աշխատակից Պետո Դեմիրճյանը հյուրընկալեցին «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի ներկայացուցիչներ` Եվրախորհրդարանի անդամ, սոցիալ-դեմոկրատների խմբակցության փոխնախագահ Կնուտ Ֆլեկենշտայնին եւ Վրաստանի Սոցիալ-դեմոկրատ կուսակցության նախագահ, խորհրդարանի անդամ Գիա…