Նորութիւններ

Ընտրվել է ԼՂՀ գլխավոր դատախազ

Հոկտեմբերի 29-ին, ԼՂՀ Ազգային Ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց հանրապետության գլխավոր դատախազ եւ ԼՂՀ վերահսկիչ պալատի նախագահ: Քվեարկությանը մասնակցում էր 28 պատգամավոր: 24 կողմ, 2 դեմ եւ երկու անվավեր ձայների հարաբերակցությամբ ԼՂՀ գլխավոր դատախազ ընտրվեց Արթուր Արմենի Մոսիյանը:

Ակնարկ. «Աւելի Վատ Ծագում»-ով Գլխաւոր Խորհրդական Մը

Թուրքիոյ վարչապետին գլխաւոր խորհրդականի նշանակման լուրը բնականաբար պիտի գրաւէր բազմակողմանի ուշադրութիւն: Առաջին հայեացքով կը թուի, որ հայկական կողմին ուղղուած ծրագիրներուն հետ կապուած է «Ակօս»-ի նախկին խմբագիրին նշանակումը. աւելի մասնակի` Հայոց ցեղասպանութեան 100-ամեակին հետ առնչուած Անգարայի որդեգրած գործողութիւններու շարքին կարեւոր օղակի հանգամանք ունի այս քայլը: Քաղաքական տրամաբանութիւն կը ներփակէ այս տեսակէտը, որուն համոզման կը ծառայէ նոյնինքն…

Մամուլի ուսումնասիրության կենտրոն` «Ազդակ»-ում

Սփյուռքի պատմությունը, Հայաստան-Սփյուռք հարաբերությունների հոլովույթը, համայնքների, ավանդական կուսակցությունների, կրոնական հարանվանությունների անցյալն ուսումնասիրելու հարցում կարևորագույն աղբյուրի, անգամ սկզբնաղբյուրի դեր են կատարելու մոլորակի տարբեր անկյուններում հրատարակված հայկական պարբերականները: Հետևաբար, սփյուռքյան մամուլի պահպանությունը և ուսումնասիրողներին հասու դարձնելը կարևոր է: Ինչպե՞ս փրկել Հալեպի «Գանձասարը», Պոլսի «Ժամանակն» ու «Մարմարան», Թբիլիսիի «Վրաստանը», Թեհրանի «Ալիքը», Լոս Անջելեսի «Ասպարեզը», Բոստոնի «Հայրենիքը» և մեր…

«Թեւանիկ»-ը ցուցադրվում է Եվրոպայում ապրող հայ հանդիսատեսին

ՀՅԴ Եվրոպայի Հայ Դատի գրասենյակի նախաձեռնությամբ, Եվրոպայում շարունակվում են «Թեւանիկ» ֆիլմի ցուցադրությունները: Ցուցադրություններին ներկա են նաեւ ֆիլմի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը եւ Արցախի մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանը: Լոնդոնի հայ համայնքի «Նավասարդյան» կենտրոնում կայացած ցուցադրությանը հաջորդեցին Բելգիայի Լիեժ եւ Մեխելեն քաղաքների հայ համայնքների համար ցուցադրությունները: Յուրաքանչյուր ցուցադրությանը հաջորդեց հարց ու պատասխան ռեժիսորի եւ փոխնախարարի…

Հ.Յ.Դ. Երիտասարդականի մասնակցութիւնը Սեւծովեան ժողովին

Ընկերվարական երիտասարդների միջազգային միութեան (www.iusy.org) հրաւէրով 2014 թ. հոկտեմբերի 23-26-ին, Բուլգարիայի մայրաքաղաք Սոֆիայում տեղի ունեցաւ Սևծովեան տարածաշրջանի համագործակցութեան ժողով։ Ժողովին մասնակցում էին Ռումինիայից, Շուեդիայից, Մոլդովայից, Վրաստանից, Բելառուսից, Իսպանիայից և այլ երկրներից պատուիրակներ։ Հ.Յ.Դ. Երիտասարդականը ժողովին մասնակցում էր մէկ ներկայացուցչով` Կարապետ Շադոյեան, Աւստրիա։ Ժողովի բացմանը ելոյթ են ունեցել Ը.Ե.Մ.Մ.-ի Ընդհանուր քարտուղարը, փոխատենապետը և հիւրընկալող կազմակերպութիւնների ներկայացուցիչը։…

Հայոց Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ հայկական խաչքարի բացման արարողություն

Ս.թ. հոկտեմբերի 24-ին Սանկտ-Պետերբուրգում ՀՀ գլխվոր Հյուպատոս Հրայր Կարապետյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Հրայր Անտոնյանը, Սանկտ-Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչ Արմենակ Կարապետյանը հանդիպեցին Վասիլեօստրովսկի շրջանի ադմինիստրացիայի ղեկավար Յուլիա Կիսիլյովայի և ադմինիստրացիայի աշխատակիցների հետ: Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և ՌԴ տարածքային կապերի ամրապնդման, տնտեսական, մշակութային համագործակցության, մասնավորապես Վասիլեօստրովսկու և Արաբկիր վարչական շրջանների գործարար և մշակութային խնդիրներ պարունակող կոնկրետ…

Շահեն Մեղրյանը հերոս էր դեռ կենդանության օրոք

Մարտակերտում բացվեց Մեղրյանի հուշարձանը Հոկտեմբերի 24-ին, Մարտակերտի շրջանի Տոնաշեն գյուղում տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի հերոս, ՀՅԴ անդամ Շահեն Մեղրյանի հուշարձանի բացման արարողությանը: Միջոցառմանը ներկա էին ԼՂՀ նախագահ Բակո Սահակյան, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը, Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Մեղրյանի ընտանիքը, ինչպես նաև մարտական ընկերները: ԼՂՀ…

Ակնարկ. Թուրքիոյ Երկակի Խաղը Կ՛առաջնորդէ Մեկուսացման

Միջազգային փորձագիտական խաւը հետզհետէ աւելի ընդգծուած ձեւով կը խօսի Թուրքիոյ դերի լուսանցքայնացման կամ ընդհանրապէս Թուրքիոյ մեկուսացման գործընթացին մասին: Խնդիրը կը վերաբերի Արաբ Բունարի պատերազմին Թուրքիոյ կիրարկած երկակի խաղին, որ յայտնապէս չի տեղադրուիր տարածաշրջանին նկատմամբ Միացեալ Նահանգներու ունեցած պատկերացումներու ընդհանուր պարունակին մէջ: Ճիշդ է, որ Միացեալ Նահանգներն ու Արեւմուտքը կարեւորագոյն դերակատար էին իսլամական ծայրայեղականութեան ծնունդին եւ…

Պետք է ամեն ինչ անել, որ արյուն և հիասթափություն չլինի

Այսօր, հոկտեմբերի 24-ին, ԱԺ ավանդական ճեպազրույցում, անդրադառնալով ոչ իշխանական 3 ուժերի հանրահավաքին, ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը նշեց, որ պետք է անել ամեն ինչ, որ չկրկնվեն անցյալի սխալները, ու գործընթացի մեջ արյուն չլինի: Երկրորդ կարևոր խնդիրը` ըստ նրա, պետք է այնպես անել, որ ժողովուրդը չհիասթափվի: «Ես չէի ցանկանա հանրահավաքից առաջ հայտարարություններ անել, որոնք կանդրադառնան…

Թափանցիկ Նենգութիւն

Դիւանագիտական խաղերը, որոնց նպատակը որոշ գին վճարելու գնով իսկ առաւելագոյն օգուտներ քաղել պէտք է ըլլայ, երբ անմեղներու արեան մէջ թաթախուած կ՛ընթանան, պէտք է արժանանան համընդհանուր դատապարտումի: Թուրքիան այդպիսի խաղերով այսօր կը փորձէ ոտքը կախ պահել Քոպանիի քիւրտերուն օժանդակելու հարցով, եւ դեռ իր դաշնակից երկիրները, յատկապէս Հիւսիսային Ատլանտեան Ուխտի պետութեանց ղեկավարները, կը տատամսին փոխելու իրենց բանակցութեանց…