
Հայաստանն ավանդաբար մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին, որը ներկայացված երկրների և մասնակիցների թվով խոշորագույնն է աշխարհում: Այս տարի ևս հոկտեմբերի 8-12-ը Հայաստանն առանձին տաղավարով մասնակցում է Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսին: Հայաստանյան տաղավարում ներկայացված են ինչպես պետական աջակցությամբ, այնպես էլ մասնավոր հրատարակությունների կողմից վերջին տարիներին հրատարակված լավագույն նմուշները: Առանձին հատվածով ներկայացված են նաև Հայոց ցեղասպանությանը…















