Նորութիւններ

ՀՅԴ -ն հանրահավաքին չի մասնակցի

Այսօր քառյակը նիստ էր հրավիրել, որի ընթացքում պետք է հստակեցներ առաջիկա մարզային այցելությունների և հանրահավաքի հետ կապված հարցեր: Օրակարգում եղել է հիմնական 3 հարց` 1. համատեղ հանրահավաք անցկացնելու օրը և վայրը, 2. հանրահավաքի օրակարգը և բովանդակությունը, 3. միասնական մարզային այցելությունները: Նիստում որոշվել է, որ 3 քաղաքական ուժերը` ԲՀԿ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը, հոկտեմբերի 10-ին` ժամը 18:00-ին,…

Տեղի է ունենում քառյակի նիստը

Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունում քիչ առաջ սկսվեց ոչ իշխանական ուժերի (քառյակի) նիստը։ Քառյակի նիստին ԲՀԿ-ից մասնակցում են Նաիրա Զոհրաբյանը, Ստեփան Մարգարյանը եւ Վարդան Օսկանյանը։ ՀՅԴ-ից ներկա են Արմեն Ռուստամյանը, Աղվան Վարդանյանն ու Արծվիկ Մինասյանը։ ՀԱԿ-ից այստեղ են Արամ Մանուկյանն ու Լեւոն Զուրաբյանը, իսկ «Ժառանգությունից» Ռուբիկ Հակոբյանն ու Թեւան Պողոսյանը։ Նիստում որոշվելու է համատեղ հանրահավաքի…

Հանդիպում Միխաիլ Կրոպաչովի հետ

Ս. թ. սեպտեմբերի 11-ին Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի ռեկտոր Միխաիլ Կրոպաչովի հրավերով տեղի ունեցավ հանդիպում Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը հետ: Ողջունելով գլխավոր հյուպատոսին համալսարանի ռեկտոր Մ. Կրոպաչովը շնորհակալություն է հայտնել հրավերը ընդունելու համար և նշել, որ Սանկտ Պետերբուրգի Պետական համալսարանը սերտ պատմական կապեր ունի Հայաստանի, հայ գիտնականների և դասախոսների հետ, բավական է…

Բաց խոսենք, ո՞րն է ձեր նպատակը

Այսօր «Սահմանադրական բարեփոխումների մասին «Ժառանգության» նախաձեռնած խորհրդաժողովի ժամանակ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանը հարց է ուղղել՝ ԲՀԿ-ին, «Ժառանգությանը» եւ ՀԱԿ-ին, որոնք գտնում են, որ այսօր ժամանակը չէ սահմանադրական փոփոխությունների. «Եթե դու համարում ես, որ այս իշխանություններն այնքան վատն են, որ որեւէ բան նրանց չպետք թույլ տալ, ուրեմն հայտարարեք նրանց թշնամի եւ վերաբերվում ես թշնամու պես՝ ոչնչացնում…

Համախոհության միջոցով իշխանությանը պարտադրել փոփոխություններ` ստանալով երաշխիքներ

Այսօր «Ժառանգություն» կուսակցության կողմից հրավիրած` «Սահմանադրական փոփոխություններ. թեր և դեմ» թեմայով խորհրդաժողովի ժամանակ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը, ներկայացնելով ՀՅԴ խմբակցության դիրքորոշումը սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ, վերահաստատեց, որ ՀՅԴ-ն կողմ է սահմանադրական փոփոխություններին` դրա կենտրոնում տեսնելով կառավարման մոդելի փոփոխություն, և դա ոչ թե իրավիճակային մոտեցում է, այլ տարիների ընթացքում ձեւավորված` ՀՅԴ-ի համոզումը: Այն բանախոսներին, ովքեր…

ԱՄՆ Սենատը Հայաստանում եւ Ադրբեջանում դեսպանների հարցը կքննարկի երկու օրից

ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը Հայաստանում եւ Ադրբեջանում նոր դեսպանների հարցը կքննարկի սեպտեմբերի 17-ի լսումների ընթացքում: Նշենք, նախագահ Բարաք Օբաման Ռիչարդ Միլզի թեկնածությունն առաջարկել է Հայաստանի, Ռոբերտ Սեկուտայի թեկնածությունը՝ Ադրբեջանի դեսպանի համար: Սեկուտայի թեկնածության առաջադրումը ԱՄՆ Կոնգրեսում հնարավորություն է տալիս վերահսկել Ադրբեջանի կառավարության հետ հարաբերությունները, որն ուժեղացնում է լարվածությունը եւ ճնշումն իր երկրի քաղաքացիների նկատմամբ,…

ՀՅԴ պատուիրակութիւնը Աստանայում մասնակցում է Սոցինտերնի յանձնախմբի ժողովին

Ընկերվար Միջազգայնականի (Սոցինտերն) ԱՊՀ, Կովկասի եւ Սեւծովեան յանձնախմբի հերթական ժողովը տեղի է ունենում Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում, այդ երկրի Համազգային Ընկերվար Ժողովրդավար կուսակցութեան հիւրընկալութեամբ։ Ժողովին մասնակցում են ներկայացուցիչներ Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ղազախստանի, Հայաստանի, Տաճիկիստանի, Ադրբեջանի եւ Հունգարիայի կուսակցութիւններից։ Ներկայ է նաեւ Ընկերվար Միջազգայնականի գլխաւոր քարտուղար Լուիս Այալան։ Ժողովին մասնակից ՀՅԴ պատուիրակութեան կազմում են ՀՅԴ Հայաստանի…

Ակնարկ. Անգարան` Ընդլայնուող Դաշինքին Եւ Իսլամականներուն Միջեւ

Միացեալ Նահանգներու կողմէ առաջադրուած նոր դաշինքը՝ ընդդէմ Իսլամական պետութեան, տակաւին ձեւ ու մարմին չէ ստացած։ Եւ այստեղ այնքան մշուշոտ է դաշտը, այնքան տակաւին անորոշ գործընթացներ կ’արձանագրուին, որ բազմաբնոյթ հարցադրումները չեն ունենար յստակ պարզաբանումներ։ Հարցը կը վերաբերի Իսլամական պետութեան շարժումներուն, անոնց գոյառման եւ զարգացման միտումներուն, ֆինանսաւորման, զինման եւ կարմիր գիծերու մէջ առած քայլերուն, գործողութիւններուն եւ վայրագութիւներուն։…

Պետք է միասնական լինել

Շուտով կհրապարակվի Հայոց ցեղասպանության հատուցման ուսումնասիրության խմբի ուսումնասիրությունը, ինչը քննարկման բավականին առանցքային նյութ կլինի, որովհետև անհրաժեշտ է, որ մենք ունենանք համախոհություն, թե ինչ ենք պահանջում և ինչպես ենք պահանջելու։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։ Նա նաև հայտնեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրերորդ…

Սենատում կքննվի Հայաստանում եւ Ադրբեջանում դեսպանների թեկնածուների հարցը

Հայ Դատը կոչ է ուղղել ԱՄՆ Սենատի ուշադրության կենտրոնում եկող շաբաթ կլինեն Միացյալ Նահանգների հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ: ԱՄՆ օրենսդիր մարմնի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 17-ին կքննի Հայաստանում և Ադրբեջանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանների թեկնածություններն` առաջադրված Նախագահ Բարաք Օբամայի կողմից: Հայ դատը կոչով դիմել է ամերիկացի սենատորներին՝ ուշադիր և մանրամասն քննել Ադրբեջանում ԱՄՆ…