Նորութիւններ

ԱԳՆ-ի պատասխանը Ուորլիքի հայտարարությանը բավարար չէ

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի հարցազրույցը nyut.am-ին՝ ԵԱՀԿ Մինսկի Ամերիկայի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության և Ռուսաստան-Արևմուտք սրվող հակամարտության մեջ Հայաստանի ճիշտ կեցվածքի մասին: -Պարոն Մանոյան, բավարա՞ր եք համարում Հայաստանի ԱԳՆ-ի պատասխանը Ուորլիքի հայտարարությանը: -Ոչ, բավարար չեմ համարում: Որովհետև Ջեյմս Ուորլիքը որոշ շեշտադրումներ կատարեց, ինչը զուտ ամերիկյան կեցվածքի դրսևորում էր:…

Բողոքի ակցիա Բերձորում՝ ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ

Մայիսի 17 -ին Բերձորում ՀՅԴ Արցախի երիտասարդական միության նախաձեռնությամբ տեղի ունեցավ բողոքի ակցիա վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ջեյմս Ուորլիքի կողմից հնչեցված Ղարաբաղյան հակամարտությանը լուծմանն ուղղված կետերի դեմ, որոնք գրեթե չեն տարբերվում Մադրիդյան տխրահռչակ սկզբունքներից: Բողոքի ակցիային են միացել Արցախի երիտասարդական եւ հասարակական մի շարք կազմակերպություններ, բերձորցիներ: Ցույցի մասնակիցները պարզել էին պաստառներ` «Հարգեք մեր…

ՀՅԴ-ի ներկայացրած օրինագծի վերաբերյալ ձևավորել է միասնական կարծիք

Այսօր տեղի է ունեցել ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի`ՀՅԴ, ՀԱԿ, ԲՀԿ և «Ժառանգություն» խմբակցությունների հերթական հանդիպումը: Ոչ իշխանական չորս ուժերը քննարկել են ՀՅԴ խմբակցության` համամասնական ընտրական համակարգին անցնելու օրինագիծը: ՀՅԴ խմբակցությունը հրատապ է համարել համամասնական ընտրական համակարգին անցնելու իրենց օրինագիծը, որը քառյակի միասնական հավանությանն է արժանացել: Չորս ոչ իշխանական խմբակցությունները համարում են, որ այն ընտական…

Պարտադիր կուտակայինը կա՞, թե՞ չկա

«Առավոտի» «Դեմ առ դեմ» հաղորդման եթերում թեման քննարկում են ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) եւ Հակոբ Հակոբյանը (ՀՀԿ) Արամ Աբրահամյան.- Հանրապետական կուսակցությունը գտնում է, որ այս փուլում խնդիրը հնարավորության չափով հանգուցալուծվել է, իսկ մնացածը դժգոհություններ ունեն: Ի՞նչն է հանգուցալուծվել, եւ ինչի՞ց են մնացած խմբակցությունները դժգոհ: Հակոբ Հակոբյան.- Հանգուցալուծումը մենք տեսնում ենք նրանում, որ այսօրվա Սահմանադրական…

Ճանաչումից այն կողմ անցնել և պահանջել հատուցում

Հաշվի առնելով տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները, մասնավորապես` Ուկրաինայի դեպքերը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի այցը մեր տարածաշրջան բավական կարևոր իրադարձություն էր. այս մասին, այսօր, մայիսի 15-ին, «Ֆորում» մամուլի ակումբում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, հայտարարել է ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի գրասենյակի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ Կիրո Մանոյանի` Նախագահ Օլանդը ճիշտ շեշտադրումներ է արել Հայաստանի…

Իշխանությունները մեզ Ասիայի ամենախորքներն են քարշ տալիս

Արծվիկ Մինասյանը՝ աուդիտի մասին Իշխանությունները մեզ Ասիայի ամենախորքներն են քարշ տալիս: Այս մասին մայիսի 16-ին խորհրդարանում հայտարարել է ՀՅԴ պատգամավոր, ԱԺ ֆինանսական հարցերով փոխնախագահ Արծվիկ Մինասյանը` մեկնաբանելով «Հաշվապահական հաշվառման մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը: Օրինագծի նպատակը խոշոր ընկերությունների համար պարտադիր արտաքին աուդիտի չեղարկումն է: Եթե կառավարությունը տեսնում է, որ արտաքին աուդիտը չի արդարացնում իրեն, ապա հարկավոր…

Ոչ ոք չի պատկերացնում, որ Լեռնային Ղարաբաղը դե յուրե մաս է կազմելու Մաքսային կամ Եվրասիական միությանը

Հայ Յեղափոխական Դաշնակցության Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը 168.am-ի հետ զրույցում մեկնաբանելով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պաշտոնյաներից մեկի վերջին հայտարարությունը, թե Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը չի անդամակցելու Մաքսային միությանը, նշեց. «Մաքսային միության պաշտոնյան այլ բան չէր կարող ասել: Կարծում եմ` ոչ ոք չի պատկերացնում, որ Լեռնային Ղարաբաղը դե յուրե մաս է կազմելու…

Ալիևի ճանապարհին կանգնած են իրական հերոսները` սահմանապահ տղաները

Հայ Դատի հանձնախմբի գործադիր (ANCA) տնօրեն Արամ Համբարյանը Ադրբեջանի աճող սպառնալիքների վերաբերյալ հանդես է եկել բաց նամակով: Այս մասին տեղեկացնում է «Ասբարեզ» պարբերականը: ««Աշխարհում մեր հիմնական թշնամիները հայերն են»: Սրանք Թալեաթ փաշայի կամ էլ Աբդու Համիդի խոսքերը չեն: Սրանք 1915թ.-ի բառեր չեն: Այս բառերը արտասանել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Բաքվի նավթով հարուստ ինքնակալը բացեիբաց…

ՀՅԴ-ն չի կիսում ՀԱԿ-ի ու «Ժառանգության» մաքսիմալիստական մոտեցումները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանը – Պարոն Վարդանյան, երբ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում կառավարության ներկայացրած փոփոխությանը ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը» «դեմ», իսկ ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն «ձեռնպահ» քվեարկեցին, խորացան այն կարծիքները, թե ոչ իշխանական քառյակն ըստ էության գոյություն չունի: Քառյակում տարաձայնությունե՞ր կան: – Ես պարտավոր չեմ մեկնաբանել ձեր տարածած կարծիքները, որովհետև դրանք բացարձակապես…

«Կուտակայինի» վերաբերյալ կառավարության նախագծում էական հիմք է կամավորության սկզբունքը

«Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի վերաբերյալ կառավարության ներկայացրած նախագծում կամավորությունը դառնում է էական հիմք: Այս մասին Ազգային ժողովում «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծն ամբողջությամբ ընդունելու քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը: «Եթե քաղաքացին կարող է դիմում գրել և իր ցանկությամբ հրաժարվել համակարգին մասնակցելուց, ապա այդ համակարգն այլևս…