Նորութիւններ

«Կուտակայինի» մասով ոչ իշխանական չորս ուժերի արտահերթը դեռ քննարկվում է

ԱԺ ՀՅԴ խմբակցությունը կառավարության ծրագրի վերաբերյալ իր առաջարկներն ուղարկել է: Այսօր այդ մասին Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը: Դրանց բովանդակային մասին մեր զրուցակիցը չցանկացավ անդրադառնալ, քանի որ «բավական ծավալուն» են: Միայն ասաց, որ դրանք բխում են ՀՅԴ-ի յոթ կետերից: Մեր մյուս հարցին`քառյակում քննարկումներ ընթանո՞ւմ են կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ արտահերթ նիստ…

Ադամ Շիֆը Հայոց ցեղասպանության և Քեսաբի հարցերը քննարկել է Էրդողանի ու Գյուլի հետ Թուրքիայում

Միջին Արևելքի վերաբերյալ մի շարք հարցեր քննարկելու նպատակով Թուրքիա այցելած Միացյալ Նահանգների կոնգրեսականների պատվիրակության անդամ Ադամ Շիֆը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, նախագահ Աբդուլահ Գյուլի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ իր հանդիպումներում քննարկման թեմա է դարձրել Հայոց ցեղասպանության, Քեսաբի հայության տեղահանության և հայությանը հուզող այլ հարցեր: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Asbarez-ը: Շիֆը Էրդողանի…

«Ազդակ»ի Խմբագրական. Արեւմտեան Եւրոպայէն Հնչած Ձայնը. «Թէ՛ – Թէ՛»-ն Պէտք Է Աշխատի

Պետական այցով Երեւան ժամանած Ֆրանսայի նախագահին հանդիպումներն ու յայտարարութիւնները ընդհանուր մէկ խորապատկերի վրայ դիտարկելով կարելի է որոշ հետեւութիւններ ընել արցախեան հարցին, Հայոց ցեղասպանութեան ժխտողականութեան քրէականացման ուղղութեամբ Փարիզի դիրքորոշումին, ընդհանրապէս երկու երկիրներու միջպետական յարաբերութիւններու ներկայ իրավիճակին եւ յայտարարուած առաջադրանքին մասին: Այս բոլորին մէջ պէտք է առանձնացնել նախագահ Հոլլանտի յայտարարութիւնը Եւրոպական Միութեան հետ Հայաստանի Հանրապետութեան ընկերակցութեան անհրաժեշտութիւնը…

Խոշոր կազմակերպությունների համար աուդիտի պահանջը անհրաժեշտություն է

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նպատակահարմար չի համարում խոշոր կազմակերպությունների համար աուդիտի վերացումը: «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկման ժամանակ ՀՅԴ պատգամավորը նշեց, որ աուդիտի վերացումը կարող է հանգեցնել հաշվառման և հաշվետվությունների նկատմաբ վերահսկողության բացակայության: «Այս նախագծի ընդունմամբ կազմակերպությունների ֆինանսական հաշվետվությունները և հաշվառումը կարող է թերի…

Արցախը կառուցել համընդհանուր ջանքերով. մեկնարկել է Ազգային վիճակախաղի երկրորդ խաղարկությունը

Արցախի զարգացմանն ու վերաբնակեցմանն ուղղված ազգային վիճակախաղի մեկնարկը Ստեփանակերտում տրվել է մայիսի 9-ին: Մինչեւ դեկտեմբերի 28-ը Հայաստանում, Արցախում եւ սփյուռքում ապրող մեր հայրենակիցները կարող են աջակցել Արցախի զարգացմանը՝ գնելով ազգային վիճակախաղի թեկուզ մեկ տոմս եւ երկու հազարական դրամով նպաստելով վերաբնակեցման ծրագրի իրականացմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը նշում է, որ այս տարի շրջանառության…

Ո՞վ ում թիկունքում է փորձում սեպարատ գործարքներ կնքել

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը մեր խնդրանքով անդրադարձավ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի երեկվա այն հայտարարությանը, թե Հովիկ Աբրահամյանը ժողովրդի թիկունքում քառյակի ուժերի հետ գործարքներ է կնքում: Վարդանյանի կարծիքով` դա Զուրաբյանի տեսակետն է ընդամենը: «Պարոն Զուրաբյանն ասում է, որ իրենք երբեք սեպարատ համաձայնությունների չեն գնա` թերեւս ակնարկելով Ձեր ասած հարցը, եւ դա իր…

Համանախագահները խոսում են միայն Ադրբեջանի շահերից

Հարցազրույց Հայաստանի ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի հետ -ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ուորլիքն իր հայտնի ելույթում շեշտել էր, թե չի խոսում համանախագահների անունից, եւ որ իր ուղերձը ներկայացնում է միայն ԱՄՆ կառավարության պաշտոնական դիրքորոշումը։ Հետեւաբար հույս կար, թե Ադրբեջանի հանդեպ ռեվերանս հիշեցնող Ուորլիքի դրույթները չեն արժանանա մյուս երկուսի համաձայնությանը: Մինչդեռ երեկ համանախագահների տարածած հայտարարությունը…

ՀՅԴ-ն պատրաստակամ է կառավարության հետ աշխատելու միջոցով պարտադիր բաղադրիչը հանել օրենսդրությունից

Այսօր ԱԺ նիստում քվեարկության դրվեց կառավարության ներկայացրած` կուտակային կենսաթոշակային օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցը: Մինչ քվեարկությունը քաղաքական խմբակցությունները ելույթ ունեցան վարման կարգով ու ներկայացրեցին իրենց դիրքորոշումները: ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Դաշնակցությունը միշտ էլ դեմ է եղել պարտադիր բաղադրիչին, և որ կառավարության ներկայացրած նախագծում քաղաքացու կամաարտահայտությունը հաշվի է…

Ուրուկուայի պատգամաւորի պատասխան նամակը թուրք դեսպանին

Ուրուկուայի խորհրդարանի Միջազգային Յարաբերութիւններու Յանձնաժողովի, ինչպէս նաև ՄԵՐԳՕՍՈՒՐ խորհրդարանի նախագահ, Հայ Դատի պաշտպան և զօրակից Ռուպէն Մարթինէս Ուէլմօ, նամակ մը ստացաւ Արժանթինի և Ուրուկուայի պետութիւններու մօտ Թուրքիոյ դեսպան Թանէր Գարագաասէն, վարչապետ Էրտողանի, մեր բոլորին ծանօթ, Հայոց Ցեղասպանութեան 99-րդ տարեդարձի առթիւ հայութեան և միջազգային հանրութեան յղած ուղերձի լրիւ բովանդակութիւնը, ուր Թուրքիոյ վարչապետը իր “Ցաւակցութիւնը” կը յայտներ…

ՀՅ Դաշնակցությունը առաջարկներ կներկայացնի

ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը Yerkir.am-ի հետ զրույցում խոսելով կառավարության ծրագրի մասին, նշեց, որ կառավարությունը բոլոր քաղաքական ուժերին առաջարկել է, որ իրենց առաջարկները ներկայացնեն կառավարությանը, և Դաշնակցությունը ներկայացնելու է իր մոտեցումները: Աղվան վարդանյանը նշեց, որ Դաշնակցությունը մշակում է այդ առաջարկների ծրագիրը, կմախքն արդեն պատրաստ է, մեկ անգամ ևս կքննարկեն ու այսօր կներկայացնեն կառավարությանը: «Երբ…