Նորութիւններ

Ի սկզբանէ տապալւած «Ժնև2» -ը

Սիրիահայութիւնը, որպէս Սիրիայի քրիստոնեայ համայնք, քանակական ու կազմակերպական առումով բարձր ցուցանիշերով է աչքի ընկել ոչ միայն Սիրիայում, այլեւ Մերձաւոր Արեւելքի միւս համայնքների մակարդակով: Սիրիայի ճգնաժամի արդիւնքում էլ նոյն համեմատութեամբ տուժող կողմ է հանդիսացել սիրիահայութիւնը, հէնց որպէս Քրիստոնէական եկեղեցու ու հայկական համայնք գտնւելով ծայրայեղական ուժերի թիրախների առաջնային գծում: Սուննի-սալաֆիական համընդհանուր տեռորիզմի յաջորդ գլխաւոր թշնամին, անշուշտ, տեղական…

«Հնարավոր է, բայց ոչ». Տիգրան Սարգսյանին իմպիչմենտ չեն հայտարարի

Հունվարի 18-ին Ազատության հրապարակում տեղի ունեցած քաղաքացիական հասարակություն – քաղաքական ուժեր համատեղ հանրահավաքը շարունակական կլինի՞, թե՞ միավորումը եւ միասնական պայքարը կավարտվի Սահմանադրական դատարանի որոշումից հետո: ԳԱԼԱ-ի լրագրողը զրուցել է ՀՅԴ եւ ԲՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների հետ: Ըստ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանի՝ հունվարի 18-ի բազմամարդ հանրահավաքը վկայությունն էր, որ հասարակությունը այլեւս չի պատրաստվում հանդուրժել ներկա…

Հ.Յ.Դ. երիտասարդականի այցելութիւնը ԸԵՄՄ-ի գրասենեակ

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի կազմակերպմամբ Հ.Յ.Դ. Երիտասարդականի երկու ներկայացուցիչներ թուակնիս յունուարի 17-ին այցելեցին Ընկերվարական Երիտասարդների Միջազգային Միութեան գրասնեակ` Վիեննայում (International Union Of Socialist Youth)։ Հ.Յ.Դ. Երիտասարդականի ներկայացուցիչներն էին Կարապետ Շադոյեանը` Աւստրիայից և Սերժ Տէր-Յակոբեանը` Գերմանիայից։ Ը.Ե.Մ.Մ.-ից հանդիպմանը ներկայ գտնուեց քարտուղարութեան անդամ և ծրագրերի կառավարիչ` Ռոսիօ Սերուերան։ Հանդիպմանը քննարկուեցին 2014 թ. փետրուարին կայանալիք Համաշխարհային համագումարի և…

Լոս-Անջելեսում հայ ուսանողների համար Քալիֆորնիայի պետական հաստատություններում փորձաշրջանի թեմայով սեմինար տեղի կունենա

Ամերիկայի հայ դատի գրասենյակը երկրի արեւմտյան շրջանում ու Քալիֆորնիա նահանգի Օրենսդիր ժողովում գրասենյակի անդամ Ադրիանա Նազարյանը համատեղ կազմակերպում են սեմինար Լոյոլայի Իրավաբանական դպրոցի հայ ուսանողների միավորման համար քալիֆորնիական պետհաստատություններում փորձաշրջանի ծրագրի թեմայով: Ինչպես NEWS.am-ին հաղորդել են Ամերիկայի Հայ դատի գրասենյակի (Արեւմտյան շրջան) մամուլի ծառայությունից, միջոցառումը տեղի կունենա հունվարի 24-ին Լոս-Անջելեսի Լոյոլայի Իրավաբանական դպրոցում: Այս կապակցությամբ…

«Ազդակ»ի Խմբագրական. Փակել Կառավարելի Քաոսի Հանգրուանը

Լիբանանեան քաղաքական բեմը մակընթացութիւններու եւ տեղատուութիւններու միջեւ յայտնուած կացութեան մէջ կը գտնուի: Այսպէս, եթէ մէկ կողմէ քաղաքական թնճուկներու հանգուցալուծման միտող յայտարարութիւններ կը կատարուին, միւս կողմէ ապահովական հարթութիւնը անգամ մը եւս կ՛ենթարկուի նոր ցնցումներու: Կառավարութեան կազմութեան ուղղութեամբ դրական նախադրեալներ փոխանցող երեւոյթները կը շատնան, առանց անշուշտ իրողական տուեալներ ճշդելու: Տրամագծօրէն հակադրուած բեւեռներու միջեւ յայտարարողական մակարդակի վրայ փոխասացութիւնները…

Աշոտյանի՝ «հայրենատիրության եւ պահանջատիրությանը» մոտեցումը ժամանակավրեպ է

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը ֆեյսբուքյան իր էջում այսօր անդրադարձել է ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի առաջարկին՝ Հայաստանի Հանրապետության անունը փոխելու վերաբերյալ։ Սահմանադրական բարեփոխումները շրջանակում նա առաջարկել էր քննարկել նաեւ մեր պետության վերանվանման հարցը՝ պատմական արդարության վերականգնման, հայրենատիրության և պահանջատիրության դիտանկյունից: «Կարծում եմ, որ առավել ճիշտ կլիներ Հայկական բարձրավանդակի այս հատվածի…

Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի. հավաք – երթ Ազատության հրապարակում

Այսօր, հունվարի 18-ին, Ազատության հրապարակում տեղի է ունեցել «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության հավաք-երթը: Երթին մասնակցում էին նաև Ազգային ժողովի չորս խմբակցությունները` Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, «Ժառանգությունը», «Բարգավաճ Հայաստանը» և Հայ ազգային կոնգրեսը: Հավաք-երթի մասնակիցները պահանջում էին Սահմանադրական դատարանին հունվարի 25-ի նիստին կասեցնել և հակասահմանադրական ճանաչել «Կուտակային կենսաթոշակային բարեփոխումների մասին» օրենքը: Հավաքի մասնակիցները վանկարկում…

Հունվարի 18-ի հանրահավաքին նվիրված քննարկում` ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովում, ոչ իշխանական 4 ուժերի և «Ընդդեմ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի» քաղաքացիական նախաձեռնության մի խումբ ներկայացուցիչների մասնակցությամբ, տեղի է ունեցել քննարկում, որի նպատակն էր հստակեցնել վաղվա հանրահավաքի կազմակերպչական մասը: Այդ քննարկմանը մասնակցում էին ՀՅԴ-ից` պատգամավորներ Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը և Արմեն Ռուստամյանը, ՀԱԿ-ից` Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգություն»-ից` Ռուբեն Հակոբյանը և ԲՀԿ-ից`…

Վաղվա հանրահավաքը` սոցիալական ու քաղաքական ուժեղ գործոն

Քննարկման ընթացքում ճշգրտվել են թե կազմակերպչական հարցերը, թե նաև ովքեր են ելույթ ունենալու: Ճշտվել է հայտարարության հիմնական ուղեգիծը : Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը` խոսելով ԱԺ-ում այսօր կայացած քննարկման արդյունքների մասին: Ինչպես ավելի վաղ նշել էր Yerkir.am-ը, այսօր ԱԺ-ում համատեղ քննարկում են անցկացրել խորհրդարանական ընդդիմադիր 4 քաղաքական ուժերը…