
Պարտադիր կուտակային կենսաթոշակի դեմ բողոքող ՏՏ ոլորտի մասնագետները, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը եւ հասարակական կազմակերպությունների անդամները նախագահի նստավայրի մոտ դեկտեմբերի 2-ի բողոքի ակցիան ավարտեցին իրենց պահանջները ներկայացնող նամակ հանձնելուց հետո: Ցուցարարները ցանկանում էին միասին անցնել նախագահականի մայթ եւ հանձնել նամակը, սակայն ոստիկանները միայն հինգ հոգու թույլ տվեցին անցնել փողոցն ու նամակը հանձնել նամակների բաժին։…















